From Wikipedia, the free encyclopedia
Suits, ամերիկյան իրավաբանական դրամա հեռուստասերիալ՝ ստեղծված և հեղինակված Ահարոն Կորշի կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 23-ին ԱՄՆ-ի կաբելային հեռուստատեսությամբ։
Suits | |
---|---|
Ժանր | իրավաբանական դրամա և հումորային դրամա |
Ստեղծող | Aaron Korsh? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Գաբրիել Մահթ, Պատրիկ Ջեյ Ադամս, Մեգան Մարքլ, Ռիք Հոֆման, Ջինա Տորես, Sarah Rafferty?, Ռեբեկա Շուլ, Դևիդ Քոսթաբայլ, Ամանդա Շուլ, Max Topplin?, Էրիկ Քլոուզ, Գերի Քոուլ, Max Beesley?, Ռեյչել Հարիս, Քոնլեթ Հիլ, Թոմ Լիպինսկի, Diane Neal?, Ջեյմս Մորիսոն, Վանեսա Ռեյ, Pooch Hall?, Մելանի Պապալիա և Ժելկո Իվանեկ |
Պրոդյուսեր | Ժենե Քլեյն Գաբրիել Մախտ Պատրիկ Ջեյ Ադամս |
Գործադիր պրոդյուսեր | Դագ Լայման[1] և Dave Bartis?[1] |
Երաժշտություն | Քրիստոֆեր Թինգ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Եթերաշրջանների քանակ | 9[2] |
Սերիաների քանակ | 134 |
Էկրաններին է | հունիսի 23, 2011[3]-ից սեպտեմբերի 25, 2019-ը |
Հեռուստաալիք | USA Network |
Ընկերություն | Universal Content Productions? և Universal Television |
Դիստրիբյուտոր | NBCUniversal Syndication Studios և Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Հաջորդ | Pearson? |
Կապակցված | Pearson? |
Հեռուստասերիալի սյուժեն ծավալվում է երիտասարդ Մայք Ռոսի շուրջը, ով պատահաբար սկսում է աշխատել հռչակավոր իրավաբան Հարվի Սպեկտերի հետ՝ չնայած իրավաբանական ֆակուլտետում սովորած չլինելուն[4]։ Սյուժեն կենտրոնանում է Հարվիի և Մայքի կողմից տարբեր իրավական վեճեր շահելու վրա, մինչ նրանք փորձում են թաքցնել Մայքի գաղտնիքը[5]։
Սկսած 2012 թվականից հեռուստասերիալն արժանացել է մի քանի մրցանակների։ Ջինա Տոռեսը և Պատրիկ Ջեյ Ադամսը անհատական մրցանակներ են շահել Ջեսսիկա Փիրսոնի ու Մայք Ռոսի դերերում իրենց դերակատարման համար։ Հեռուստասերիալը արժանացել է 2014 թվականի լավագույն դրամայի մրցանակին TV Guide Awards-ի կողմից և Սիրելի դրամա մրցանակին People's Choice Awards-ի կողմից 2014 թվականին։ Տոռեսն արժանացել է նաև հեռուստատեսային սիրելի դերասանուհու մրցանակին 2012 թվականին Alma մրցանակաբաշխությանը և հեռուստատեսային լավագույն աջակից դերասանուհու մրցանակին 2013 թվականին Imagen Foundation Awards-ում։ 2019 թվականին դուրս եկավ հեռուստասերիալի 9րդ՝ վերջին եթերաշրջանը։
Մայք Ռոսը (Պատրիկ Ջեյ Ադամս) բարձր ինտելեկտով երիտասարդ է, ով իր բնատուր խելքի ու բացառիկ հիշողության շնորհիվ անօրինական կերպով LSAT-ի քննություններ է հանձնում ուրիշների փոխարեն։ Իր հիվանդ տատիկի խնամքի համար գումար աշխատելու համար համաձայնում է մարիխուանայի մեծ չափաբաժին տեղափոխել իր ընկեր Թրևորի՝ Թոմ Լիպինսկու համար։ Փորձը հաջողությամբ չի պսակվում և Մայքը փրկվելու միակ ճանապարհը տեսնում է Հարվի Սպեկտերի մոտ աշխատանքի ընդունվելու մեջ։ Հարվի Սպեկտերը իրավաբանական Pearson Specter ընկերության իրավաբաններից է և համարվում է Նյու Յորքի լավագույն փաստաբանը։ Վերջերս դարձել է ավագ բաժնետեր իրավաբանական ընկերությունում, և նրան բարձրագույն իրավաբանական կրթությամբ օգնական է անհրաժեշտ։ Մայքն օգտագործում է իր մտավոր տաղանդը ու համոզում Հարվիին ընդունել իրեն աշխատանքի՝ անկախ իր կատարած կեղծիքից։ Հարվին ընդունում է Մայքին՝ չնայած նա Հարվարդի համալսարանում չի սովորել։ Մայքն ու Հարվին սկսում են զբաղվել իրավաբանական վեճերով։
Չնայած Թրևորը Ջեսսիկային բացահայտում է Մայքի գաղտնիքը, նա շարունակում է թույլ տալ Մայքին աշխատել իրավաբանական ընկերությունում, որը համընկնում է ընկերության համահիմնադիր Դանիել Հարդմանի (Դևիդ Քոստաբիլ) վերադարձին ընկերություն։ Թե՛ Ջեսսիկան, թե՛ Հարվին վախենում են, որ Դանիելը ձգտում է իր նախկին դիրքը վերականգնել. այդ դեպքում նրանք երկուսն էլ կազատվեին աշխատանքից։ Կեղծիքի հիմքով հայց է հարուցվում Փիրսըն Հարդմանի դեմ, Հարվին մեղադրվում է ապացույցներ թաքցնելու մեջ։ Չնայած Հարվին պնդում է իր անմեղությունը, Դոննան՝ նրա քարտուղարուհին, գտնում է թաքցրած ապացույցը։ Երբ դա պարզվում է, Ջեսսիկան Դոննային ազատում է ընկերությունից։ Հարդմանն ու Ջեսիկան վիճում են վեճի լուծման եղանակի շուրջ և Հարդմանը Ջեսիկային մարտահրավեր է նետում ընկերության ղեկավարի աթոռի համար։ Հարդմանը ճակատամարտում է ընկերության հետ՝ որպես իրավաբան աշխատելով Ռեյչելի հոր՝ ականավոր փաստաբան Ռոբերտ Զեյնի իրավաբանական ընկերությունում։ Նա աշխատում է ընկերության հաճախորդների դեմ սեռական խտրականության մի գործով։ Հարդմանին պարտության մատնելու համար Ջեսսիկան համաձայնում է միավորվել Էդվարդ Դարբիի (Քոնլենթ Հիլլ) գլխավորած իրավաբանական ընկերության հետ, որտեղ աշխատում է նաև Հարվիի համակուրսեցի և սիրելի Դանա Սքոթը։ Հարվին դեմ է միավորմանը, քանի որ կարծում է, թե Դարբին ու Սքոթին կփորձեն հաստատել իրենց գերիշխանությունը Փիրսըն Հարդմանում։ Մայքն իր տատիկի մահվանից հետո սիրային կապ է ունենում ամուսնացած նախկին ընկերուհու՝ Թեսսի հետ։ Ռեյչելը (Մեգան Մարքլ) նրանց միասին է տեսնում, որը նրանց հարաբերությունների ընդհատման պատճառ է դառնում մինչև Մայքի կողմից Ռեյչելին իր գաղտնիքը պատմելը։
Երկու ընկերությունների միավորումն այժմ բարդ է, Ջեսսիկան հրաժարվոմ է նրան անվանական գործընկեր դարձնել։ Հարվիին հաջողվում է գործ հաղթել իր նախկին վերադասի՝ Քեմերոն Դեննիսի դեմ։ Հարվիի հաճախորդ Էվա Հեսսինգթոնը (Միշել Ֆերլի) ձերբակալված է սպանության մեղադրանքով։ Դարբին ուղարկում է իր օգնականներից Ստեֆեն Հանթլիին՝ գործին օգնելու համար։ Հարվին պայման է առաջադրում Ջեսսիկային, որ գործը հաղթելու դեպքում Ջեսսիկան նրան պիտի անվանական գործընկեր դարձնի։ Էվայի գործում հաղթանակն անհեռանկար է թվում, քանի դեռ Մայքը չի բացահայտում սպանության իրական մեղավորին՝ Հանթլիին։ Դարբին համաձայնում է Հանթլիի դեմ վկայություն տալ, սակայն միայն հետո է հասկանում, որ իր այդ քայլով զրկվումէ հետագայում ԱՄՆ—ում գործունեություն ծավալելու իրավունքից։ Սա սկիզբ է դառնում ընկերության վերաբաժանման բանակցությունների, որոնք վարելը Ջեսսիկան վստահում է Լուիսին․ սա բարդություններ է առաջացնում։ Դարբին Սքոթիին բանակցող է նշանակում։ Հարվիին շուտով հաջողվում է փակել Էվայի գործը։
Ջեսսիկան իմանում է Ռեյչելի և Մայքի կապի մասին, և սպառնում է ազատել Մայքին, եթե Ռեյչելը երդմամբ հաստատված գրավոր ցուցմունք չստորագրի Մայքոի գաղտնիքն իմանալու մասին։ Ռեյչելը ստորագրում է այն պայմանով, որ Ջեսսիկան խախտի իրավաբանական ընկերության Հարվարդի կանոնը, և ինքը կարողանա աշխատել որպես իրավաբան Կոլումբիայի համալսարանն ավարտելուց հետո։ Մայքի գաղտնիքը բացահայտելուն մոտ է լինում նաև Լուիսը, սակայն նրան համոզում են, որ Մայքն ընդամենը մի դասի գնահատական է կեղծել։ Հասկանալով, որ երբեք իսկական իրավաբան չի դառնալու, Մայքը համաձայնում է իրեն արված աշխատանքի առաջարկին և փոխում աշխատավայրը։ Սկսում է աշխատել Ջոնաթան Սիդվելի մոտ։ Եթերաշրջանի վերջում Մայքին և Հարոլդին ձերբակալում են Էվայի գործով վկաներին ահաբեկելու մեղադրանքով։ Լուիսին ու Հարվիին հաջողվում է ազատել նրանց։ Մայքի նոր աշխատավայրում Հարվին, հանդես գալով որպես նրա փաստաբան, աշխատում է փաստորեն Մայքի համար։
Երբ Մայքը սկսում է աշխատել որպես ներդնող բանկիր Ջոնաթան Սիդվելի համար, հայտնվում է անհարմար իրավիճակում, երբ ստիպված է հանդես գալ Փիրսըն Սպեքթըրի հաճախորդ և Ռեյչելի նախկին ընկեր Լոգան Սանդերսի դեմ։ Սա հանգեցնում է Մայքի և Հարվիի հակադրությանը։ Շոն Քեհիլի գլխավորած թիմը, որ ցանկանում է հաղթել Փիրսըն Սպեքթըրին, զբաղվում է գործի քննությամբ՝ Էրիկ Վուդլի հրամաններով։ Ջեֆֆ Մալոնը (Դ. Բ. Վուդսայն) ընդունվում է աշխատանքի ընկերությունում, երբ Ջեսսիկային ու Հարվիին բացահայտում է գործի գաղտնիքը։ Լոգանի հետ երկար հակամարտությունից հետո Մայքը գնում է Չառլզ Ֆորսթմանի՝ հայտնի միլիարդատիրոջ մոտ, ով համաձայնում է ներդրում անել հօգուտ Gillis Industries-ի՝ այն պայմանով, որ Մայքը Սիդվելին դուրս թողնի գործից և բաժին չտա Gillis Industries-ից։ Ֆորսթմանի պլանն աշխատում է, և նա Մայքին աշխատամք է առաջարկում։ Բայց մինչ Մայքը մտածում է առաջարկն ընդունելու մասին, նրա մոտ է գալիս Լուիսը ու խնդրում ընկերություն վերադառնալ։ Ռեյչելն ու Լոգանը միասին աշխատում են մի գործով, և նրանց զգացմունքները թարմանում են։ Ռեյչելը Դոննային պատմում է իրենց համբույրի մասին, ապա նաև՝ Մայքին։ Մայքն ու Լոգանը վիճում են։
Լուիսը կանխում է Gillis Industries-ում Ֆորսթմանի ներդրումը, բայց խորհուրդ է տալիս Ֆորսթմանին տեղափոխել իր փողերը միջազգային բանկեր՝ ԱՄՆ-ի հարկերից խուսափելու համար։ Երբ Ջեսսիկան մերժում է Լուիսին անվանական գործընկեր դարձնելու առաջարկը, նրան փոխհատուցում է առաջարկում։ Լուիսը խնդրում է Մայքին կրկին վերցնել աշխատանքի։ Երբ Լուիսի արածը բացահայտվում է, նա ազատման դիմում է ներկայացնում ու պահանջում իր հետ տանել նաև իր հաճախորդներին։ Մայքը կազմակերպում է Լուիսի և Ռոբերտ Զեյնի հանդիպումը, բայց Զեյնը նշում է, որ Լուիսը չի ընդունվի, եթե առնվազն մեկ հաճախորդ չվերցնի իր հետ։ Մայքը Լուիսին այցելելիս չի ճանաչում Coif-ի բանալին, որը ճանաչում են Հարվարդի բոլոր ուսանողները, և Լուիսը հասկանում է նրա գաղտնիքը։ Նա դա օգտագործում է Ջեսսիկայից անվանական գործընկերոջ պաշտոն կորզելու համար։ Մալոնն իմանում է, որ Ջեսսիկան խաբել է իրեն, և նրանք բաժանվում են։ Եթերաշրջանի վերջում Մայքը Ռեյչելին ամուսնության առաջարկ է անում։ Դոննայի դեմ մեղադրանք է առաջադրվում, Հարվին ու Մայքը կարողանում են ազատել Դոննային։ Հարվին Դոննային սեր է խոստովանում, սակայն Դոննան տեղափոխվում է աշխատելու Լուիսի մոտ։
Հարվին աշխատանքի է ընդունում նոր քարտուղարուհու։ Բայց Դոննայի գնալու համար Հարվին տառապում է, և ճգնաժամային նոպաներից հետո դիմում է հոգեբանի, որ դանդաղ Հարվիին համոզում է պատմել իր խնդիրների մասին։ Լուիսը վախենում է, որ Դոննան կվերադառնա Հարվիի մոտ։ Երբ Լուիսը պարզում է, որ Հարվին Դոննային ավելի շատ է վճարել դիմում է ընկերության գործընկեր Ջեք Սոլոֆֆին՝ ընկերության փոխհատուցման կառույցը փոխելու համարա, ինչը կոնֆլիկտի է հանգեցնում Ջեսսիկայի ու Սոլլոֆի միջև։ Ընկերություն է գալիս Լուիսի քույր Էսթերը՝ իր գործով։ Սոլլոֆը Մայքին կրտսեր գործընկերոջ պաշտոն է առաջարկում։ Սոլլոֆը համագործակցումէ Հարդմանի հետ, ով նրան հսկելու ու ապակողմնորոշելու տարբերակ է գտնում։ Մայքն ու Ռեյչելը գաղտնի են պահում իրենց նշանադրությունն ու օգնում Հարվիին հաղթահարել Դոննայի բացակայությունը։ Մայքը մի գործով աշխատում է Ռոբերտ Զեյնի հետ։ Ռեյչելը հրաժարվում է ստորագրել հոր կազմած ամուսնական պայմանագիրը։ Մայքի ու Սոլոֆի գործով հակառակ կողմում որպես փաստաբան հանդես է գալիս Մայքի նախկին ընկերուհին, որ գիտի Մայքի գաղտնիքի մասին։ Ռեյչելը հանուն Մայքի գաղտնիքի վիճում է իր մոր հետ ու հրաժարվում իր երազանքների մեծ հարսանիքի գաղափարից։
Հարդմանը Սոլոֆֆի դեմ ինչ-որ բան ունի, և դրա շնորհիվ Սոլոֆֆին օգտագործում է իր նպատակների համար։ Լուիսը չի կարողանում բացահայտել, թե ինչ է դա։ Հարվին հասկանում է, որ Ֆորսթմանն ու Հարդմանը պարզապես վրեժ են ցանկանում լուծել։ Ֆորսթմանը պահանջում է Հարվիի հրաժարականը։ Հարվին համաձայնում է ու ամենը պատմում գործընկերներին՝ խնդրելով նրանց քվեարկել հօգուտ Ջեսսիկայի։ Մայքն էլ է ազատվում աշխատանքից՝ Ռեյչելի հետ իր նորաստեղծ ընտանիքը պահելու համար։ Սակայն Մայքին ձերբակալում են։ Հետաքննությունը վարում է Անիտա Գիբբսը։ Մայքին հանում են բանտից, Դոննան վերադառնում է Հարվիի մոտ։ Չնայած Հարվին որոշում է ներկայացնել Մայքին դատարանում, Մայքի ցանկանում է ինքն իրեն ներկայացնել։ Մայքը համաձայնում է երկու տարվա ազատազրկման՝ պայմանով, որ ընկերությունից այլ անձ բանտ չնստի իր սխալի համար։ Հարվին պարզում է, որ երդվյալները Մայքին անմեղ էին ճանաչել։ Մայքը որոշում է ամուսնանալ Ռեյչելի հետ մինչ բանտ նստելը, սակայն եկեղեցում հետ է կանգնում որոշումից։ Դոննան, Ջեսսիկան և Լուիսը վերադառնում են ընկերություն և այն դատարկ գտնում. բոլոր աշխատղները հեռացել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.