From Wikipedia, the free encyclopedia
SteamOS, Debian Linux-ի հիման վրա ստեղծված օպերացիոն համակարգ[2][3], որը Valve ընկերության կողմից մշակվում է հատուկ Steam-ի համար։ SteamOS-ը ստեղծվել է հեռուստացույցի տեսախաղերի համար։ SteamOS-ը օգտատերերի համար դարձել է անվճար օպերացիոն համակարգ և ուներ ազատ լիցենզիա մշակողների համար[4]։
Տեսակ | Լինուքսի տեղաբաշխում |
---|---|
Ստեղծող | Valve Corporation |
Ընտանիք | Linux |
Հիմք են ծառայել | Debian |
Առաջին թողարկում | դեկտեմբերի 13, 2013 |
Փաթեթեների կառավարիչ | Advanced Packaging Tool[1] |
Միջուկի տեսակ | Linux մոդուլային միջուկ |
Ինտերֆեյս | Steam, GNOME |
Զարգացման կարգավիճակ | Ակտուալ |
Կայք | store.steampowered.com/steamos(անգլ.) |
SteamOS Վիքիպահեստում |
Մշակողները պնդում էին, որ StemaOS-ում էապես բարելավված է գրաֆիկայի վերամշակման արտադրողականությունը։ Կատարվել են ձայնի վերամշակման աշխատանքներ, ինչպես նաև օպերացիոն համակարգում մուտքային գործիքների օգտագործման ժամանակ տևողության կրճատում[5]։
Տնային սթրիմինգը թույլ է տալիս Steam-ի գրադարանում առկա Windows-ի և OS X-ի համար խաղերը խաղալ SteamOS-ի համակարգում։ Խաղը միացվում է Windows-ի կամ OS X-ի կառավարման տակ գտնվող սարքում և լոկալ ցանցի միջոցով հեռարձակվում է հեռուստացույցին միացած Steam OS-ով սարքը[4]։
Family Sharing ֆունկցիան թույլ է տալիս խաղացողներին խաղալ միմյանց խաղերը և վաստակել միավորներ[6]։
Steam Cloud ամպային ծառայությունը ապահովում է բովանդակության հասանելիություն, ֆայլերի պահպանում, ծրագրային ապահովման ավտոմատ թարմացում[7]։ Մատչելի է դարձել Steam Workshop-ը՝ խաղերի ստեղծման, հրապարակման և որոնման ծառայությունը[7]։
SteamOS-ը ներկայացվում է որպես «համատեղ, զվարճալի, բազմաօգտատեր հարթակ»[7]։
2013 թվականի սեպտեմբերի LinuxCon գագաթնաժողովի ժամանակ Valve-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գեյբ Նյուելը հայտարարել է, որ «Linux-ը և բաց ծրագրային ապահովումը խաղաարդյունաբերության ապագան է»՝ հավելելով, որ իր ընկերությունը մշակում է կարգավորիչ, որը կօգնի Linux-ի համար խաղեր ստեղծողներին[8]։ Սեպտեմբերի 20-ին Steam-ի խանութում հայտնվել է մի էջ «Steam-ի տիեզերքը կընդլայնվի 2014 թվականին» անվանումով, որտեղ գտնվում են խաղերին վերաբերվող և O
, [O ]
ու O+O
նշանակումների տակ թաքնվող նորույթներ[9][10]։ Առաջին նորույթը բացահայտվել է սեպտեմբերի 23-ին․ դա նոր SteamOS օպերացիոն համակարգն էր, որը՝ ըստ Valve-ի հայտարարության պետք է ամենահարմարը լինի թվային ապրանքների մատուցման համար[11]։ Յուրահատուկ ուշադրություն էր տրվել օպերացիոն համակարգի հասանելիությանը, որն անվճար կտարածվի, իսկ օգտատերերը կկարողանան փոփոխել և փոխարինել նրա մեջ գտնվող ցանկացած ծրագրային ապահովում[12]։
SteamOS-ի առաջին հանրային բետա-թողարկումը կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 13-ին։ Այդ թվում մշակողները խորհուրդ էին տվել տվյալ օպերացիոն համակարգը տեղադրել միայն նրանց, ովքեր լավ ծանոթ են Linux-ի հետ[13]։
Տարբերակ | Թողարկման ամսաթիվ | Բազային ՕՀ ОС (Linux միջուկի տարբերակ) | Կարևոր փոփոխություններ | |
SteamOS 1.0 Alchemist | Beta | 2013 թվականի
դեկտեմբերի 13 |
Debian 7.0 (3.10.11) | |
Beta Update 105 | 2014 թվականի
մայիսի 9 |
Debian 7.5 ( 3.2.57 ) | AMD driver 14.4, Realtek r8168 driver | |
Beta Update 137 | 2014 թվականի
սեպտեմբերի 19 |
Debian 7.5 | ||
Beta Update 145 | 2014 թվականի
հոկտեմբերի 23 |
Debian 7.5 | ||
Beta Update 153 | 2015 թվականի
հունվարի 15 |
Debian 7.7 (3.10.60) | ||
SteamOS 2.0 Brewmaster | Preview release | 2015 թվականի
հոկտեմբերի 6 |
Debian 8.2 (4.1) | |
Update 2.49[14] | 2015 թվականի
հոկտեմբերի 27 |
Debian 8.2 (4.1) | ||
Update 2.61[15] | 2016 թվականի
հունվարի 27 |
Debian 8.3 | ||
Update 2.70[16] | 2016 թվականի
ապրիլի 22 |
Debian 8.4 | ||
Update 2.80[17] | 2016 թվականի
մայիսի26 |
Debian 8.4 | AMDGPU PRO RC1 | |
Update 2.83[18] | 2016 թվականի
հունիսի 29 |
Debian 8.4 | AMDGPU PRO RC2, NVIDIA driver 367.27 | |
Update 2.87[19] | 2016 թվականի
հուլիսի |
Debian 8.4 (4.5) | ||
Update 2.93[20] | 2016 թվականի
սեպտեմբերի 27 |
Debian 8.6 | ||
Update 2.110[21] | 2017 թվականի
հունվարի 20 |
Debian 8.7 (4.8) | Mesa 13.0.3, NVIDIA driver 375.26 | |
Update 2.115[22] | 2017 թվականի
մայիսի 22 |
Debian 8.8 (4.11) | Mesa 17.0.4, NVIDIA driver 381.22 | |
Update 2.117[23] | 2017 թվականի
հունիսի 6 |
Debian 8.8 (4.11) | stable updates[24] | |
Update 2.121[25] | 2017 թվականի
հուլիսի 25 |
Debian 8.8 (4.11.12) | Flatpak-ի աջակցում[26] |
Սկզբնական հայտարարումից հետո շատ մշակողներ իրենց կարծիքն են հայտնել StemaOS-ի մասին։ Minecraft-ի ստեղծող Մարկուս Պերսոնը նկարագրել է օպերացիոն համակարգը՝ որպես «զարմանալի նորություն», իսկ Thomas Was Alone-ի ստեղծող Մայկ Բիթելը անվանել է այն «խրախուսանք» ինդի խաղերի համար[27][28]։ Այլ մշակողներ, ինչպիսիք են օրինակ DICE-ն հայտարարել են, որ նրանք պլանավորում են իրենց խաղերն ունենալ Linux-ում և SteamOS-ում[29][30]։ Gearbox Software-ի տնօրենը նշել է, որ նա համարում է, որ օպերացիոն համակարգը մշակողների ներգրավման կարիք ունի, ասելով՝ «առանց այս ապրանքի պարտադիր ձեռքբերման, ինչը կբերի մեզ բոլորիս այս նպատակին, սպասելի է, որ ճյուղը կդիտարկվի հետաքրքրությամբ, բայց հիմնականում կմնա անփոփոխ»[31]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.