From Wikipedia, the free encyclopedia
Speak Now, ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երրորդ ալբոմը, որը թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 25-ին «Big Machine» լեյբլի ներքո։ Ալբոմը Billboard 200 հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել միանգամից առաջին հորիզոնականում, վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 2010 թվականի համար ռեկորդային՝ 1 047 000 տպաքանակով[2]։ Ալբոմի բոլոր 14 երգերը տեղ են գտել Billboard Hot 100 սինգլային հիթ-շքերթում, իսկ գլխավոր հիթը` «Mine»-ը, հասել է 3-րդ հորիզոնական։
Speak Now | ||||
---|---|---|---|---|
Թեյլոր Սվիֆթի Ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | հոկտեմբերի 25, 2010[1] | |||
Ժանր | Քանթրի, քանթրի փոփ և փոփ ռոք | |||
Տևողություն | 4:00 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Big Machine | |||
Պրոդյուսեր | Նաթան Չեփման, Թեյլոր Սվիֆթ | |||
Թեյլոր Սվիֆթի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
«Speak Now» երգը թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 25-ին «Big Machine» լեյբլի ներքո[3][4] և շնորհիվ առաջնաելույթային 1 047 000 օրինակով տպաքանակի՝ դարձել է երգչուհու՝ ԱՄՆ-ում երկրորդ № 1 սկավառակը[2] և ԱՄՆ-ի պատմության մեջ կանանց համար ամենաարագ վաճառվող ալբոմներից 3-րդը։ Մեծ Բրիտանիայում Top 40 Albums-ում ալբոմը առաջնաելույթ է ունեցել 6-րդ հորիզոնականում[5]։ Կանադայում՝ Կանադական ալբոմների հիթ-շքերթում, ալբոմը առաջնաելույթ է ունեցել առաջին հորիզոնականում՝ 62000 տպաքանակով[6]։ Հզոր առաջնաելույթից հետո ալբոմը մնացել է առաջին հորիզոնականում, իսկ երկրորդ շաբաթում Միացյալ Նահանգներում վաճառվել է 320 000 տպաքանակով (69% անկմամբ)[7]։ Իր 3-րդ շաբաթում նա երկրորդ տեղն էր զբաղեցնում (212,000)․ առաջնաելույթային էր Սյուզան Բոյլի նոր «The Gift» սկավառակը[8]։
Սակայն 8-րդ շաբաթում ալբոմը կրկին վերադարձել է առաջին հորիզոնական (259,000)[9]։ Թողարկման 9-րդ շաբաթվա ընթացքում այն մնացել է 4-րդ շաբաթվա գագաթին (276,000, աճ 11 %-ով)[10]։ Թողարկման 10-րդ շաբաթվա ընթացքում, չնայած փոքր տպաքանակին (77,000, 72% անկում նախորդ շաբաթվա համեմատ), Սվիֆթի ալբոմը նախկինի պես եղել է առաջին հորիզոնականում 5 շաբաթ շարունակ[11]։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Թեյլոր Սվիֆթը «Back to December» երգը նվիրել է իր նախկին ընկերներից մեկին՝ դերասան Թեյլոր Լոթներին, որը «Մթնշաղ» (The Twilight Saga) ֆիլմում) հայտնի է Ջեյկոբ Բլեքի դերով[12][13]։
«Mean» սինգլը Լավագույն սոլո քանտրի կատարողներ և Լավագույն քանթրի երգեր անվանակարգերում արժանացել է «Գրեմմի» մրցանակի[14]։ Ալբոմը 2011 թվականին Top Country Albums անվանակարգում արժանացել է« Billboard Music Awards» մրցանակի[15]։
«Speak Now» սինգլը լ Billboard Hot 100-ում 217,000 թվային ներբեռնմամբ անմիջապես առաջնաելույթ է ունեցել ութերորդ հորիզոնականում։ «Speak Now»-ն դարձել է Թեյլոր Սվիֆթի 6-րդ սինգլը, որն անմիջապես ընդգրկվել է Top-10-ում, ինչը նրան դարձրել է պատմության մեջ առաջին կատարողն այդ ցուցանիշով։ Ավելի վաղ՝1995-1998 թվականներին, ամերիկյան Billboard Hot 100 հիմնական հիթ-շքերթի Top-10-ում 5 առաջնաելույթ ունենալով ռեկորդ էր սահմանել երգչուհի Մրայա Քերին[16]։
Ալբոմի հիմնական հրատարակության բոլոր 14 երգերը և և 3 բոնուսային թրեքները ներառվել են ԱՄՆ Billboard Hot 100 հիթ-շքեթում, դրանցից 11-ը այնտեղ են եղել միաժամանակ, ինչը Սվիֆթին դարձրել է կատարողների պատմության մեջ 3-րդը և առաջին կինը, որը Hot 10-ում ավելի քան տասը մրցակցային հիթ է ունեցել։ «Speak Now»-ն նաև պատմության մեջ միակ ալբոմն է, որն 17 հիթ է ունեցել Hot 100-ում։ Ընդհանուր՝ 4 հիթ Թոփ 10-ում, 7 հիթ Top 20- ում և 9 հիթ Top 30-ում[17]։
Տասներեք ամսվա շրջանակներում, 111 համաշխարհային շրջագայությունների ընթացքում Թեյլորը ունեցել է Ասիայում յոթ, Եվրոպայում տասներկու, Հյուսիսային Ամերիկայում ութսուն և Ավստրալիայում տասներկու համերգ։ Speak Now World Tour-ին մասնակցել են երգչուհու ավելի քան 1,6 մլն երկրպագուներ և հավաքվել է ավելի քան 123 մլն դոլար՝ դառնալով բոլոր ժամանակների ամենահասութաբեր շրջագայություններից մեկը[18][19][20][21]։
Ալբոմի բոլոր երգերի հեղինակը Թեյլորն է։
Ալբոմը արժանացել է երաժշտական քննադատների և առցանց հրապարակումների դրական գնահատականներին։
Տարի | Կազմակերպություն | Մրցանակ | Արդյունք | Հղումներ |
---|---|---|---|---|
2010 | Գինեսի ռեկորդների գիրք | Fastest Selling Digital Album by a Female Artist | Հաղթանակ | [22] |
2011 | Academy of Country Music Awards | Album of the Year | Առաջադրված | [23] |
American Country Awards | Առաջադրված | [24] | ||
American Music Awards | Favourite Country Album | Հաղթանակ | [25] | |
Billboard Awards | Top Country Album | Հաղթանակ | [26] | |
Top Billboard 200 Album | Առաջադրված | |||
Canadian Country Music Association | Top Selling Album | Հաղթանակ | [27] | |
Country Music Association Awards | Album of the Year | Առաջադրված | [28] | |
Juno Award | International Album of the Year | Առաջադրված | [29] | |
2012 | Գրեմմի | Best Country Album | Առաջադրված | [30] |
Երգացանկը Թ. Սվիֆթի պաշտոնական կայքի 2010 թվականի սեպտեմբերի 22-ի տվյալներով[31]։
Բոլոր երգերի հեղինակն է Թեյլոր Սվիֆթը, բացառությամբ «If This Was a Movie» երգից, որտեղ համահեղինակն Martin Johnson է։ Բոլոր երգերի պրոդյուսերները եղել են Նեթան Չափմանը և Սվիֆթը։.
«Speak Now»՝ ստանդարտ հրատարակություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Mine» | 3:50 | |||||||
2. | «Sparks Fly» | 4:20 | |||||||
3. | «Back to December» | 4:53 | |||||||
4. | «Speak Now» | 4:00 | |||||||
5. | «Dear John» | 6:43 | |||||||
6. | «Mean» | 3:57 | |||||||
7. | «The Story of Us» | 4:25 | |||||||
8. | «Never Grow Up» | 4:50 | |||||||
9. | «Enchanted» | 5:53 | |||||||
10. | «Better Than Revenge» | 3:37 | |||||||
11. | «Innocent» | 5:02 | |||||||
12. | «Haunted» | 4:02 | |||||||
13. | «Last Kiss» | 6:07 | |||||||
14. | «Long Live» | 5:17 | |||||||
67:03 |
Բրիտանական (UK) iTunes Store ստանդարտ թողարկում (բոնուսային թրեքներ)[32] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
15. | «Mine» (US version) | 3:51 |
Ճապոնական iTunes Store ստանդարտ թողարկում (բոնուսային թրեքներ)[33] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
15. | «Mine» (US version) | 3:51 | |||||||
16. | «Back to December» (US version) | 4:53 | |||||||
17. | «The Story of Us» (US version) | 4:26 |
Ճապոնական ստանդարտ թողարկում CD-ում (բոնուսային թրեքներ)[34] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
15. | «Back to December» (US version) | 4:53 | |||||||
16. | «The Story of Us» (US version) | 4:26 |
Դելյուքս հրատարակություն (բոնուսային թրեքներ) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Ours» | 3:58 | |||||||
2. | «If This Was a Movie» (writers: Swift, Martin Johnson) | 3:54 | |||||||
3. | «Superman» | 4:36 | |||||||
4. | «Back to December» (acoustic) | 4:52 | |||||||
5. | «Haunted» (acoustic) | 3:37 | |||||||
6. | «Mine» (US version) | 3:51 | |||||||
7. | «Back to December» (US version) | 4:53 | |||||||
8. | «The Story of Us» (US version) | 4:26 | |||||||
9. | «On the Set: Behind the Scenes "Mine" Music Video» | 30:21 | |||||||
10. | «Mine» (music video) | 3:55 |
Հյուսիսամերիկյան դելյուքս հրատարակություն (բոնուսային թրեքներ) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Ours» | 3:58 | |||||||
2. | «If This Was a Movie» | 3:54 | |||||||
3. | «Superman» | 4:36 | |||||||
4. | «Back to December» (acoustic) | 4:52 | |||||||
5. | «Haunted» (acoustic) | 3:37 | |||||||
6. | «Mine» (pop mix) | 3:50 | |||||||
7. | «On the Set: Behind the Scenes "Mine" Music Video» | 30:21 | |||||||
8. | «Mine» (music video) | 3:55 |
ITunes Store եվրոպական դելյուքս հրատարակություն[35] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
15. | «Ours» | 3:58 | |||||||
16. | «If This Was a Movie» | 3:54 | |||||||
17. | «Superman» | 4:36 | |||||||
18. | «Back to December» (Acoustic version) | 4:52 | |||||||
19. | «Haunted» (Acoustic version) | 3:37 | |||||||
20. | «Mine» (US version) | 3:50 | |||||||
21. | «Back to December» (US version) | 4:53 | |||||||
22. | «The Story of Us» (US version) | 4:26 |
Նկատողություններ Ալբոմի ոչ հյուսիսամերիկյան տարբերակները ունեն Mine» «Back to December» և «The Story of Us» երգերի ձայնագրության տարբեր տարբերակներ, որոնց պրոդյուսերներն եղել են Dean Gillard-ըև Matt Ward-ը։
Ամեն շաբաթյա հիթ-շքերթներ
|
Տարեկան ամփոփիչ հիթ-շքերթներ
Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ (All-time)
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[70] | 2× Platinum | 140 000^ |
Բրազիլիա (ABPD)[71] | Gold | 20 000* |
Կանադա (Music Canada)[72] | 3× Platinum | 240 000^ |
Իռլանդիա (IRMA)[73] | Gold | 7500x |
Ճապոնիա (RIAJ)[74] | Gold | 100 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[75] | Platinum | 15 000^ |
Մեծ Բրիտանիա (BPI)[76] | Gold | 173,582[77] |
Ֆիլիպիններ (PARI)[78] | Platinum | 15,000 |
ԱՄՆ (RIAA)[79] | 6× Platinum | 4,642,200[80] |
Ընդհանուր | ||
Աշխարհում | Չկա տվյալ | 6,000,000[81] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.