Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Seven Seas Of Rhye», անգլիական Քուին ռոք խմբի «Queen» և «Queen II» ալբոմների եզրափակիչ երգը, գրված Ֆրեդի Մերկուրիի կողմից («Queen» ալբոմում այն ներառված է որպես գործիքային կորուստ)։ Թողարկվել է երկու անգամ՝ 1973 և 1974 թվականներին։ Երկրորդ տարբերակը երկրորդ ալբոմից դարձավ խմբի երրորդ սինգլը։
«Seven Seas of Rhye» | ||||
---|---|---|---|---|
Քուինի երգը «Queen II» ալբոմից | ||||
Թողարկված | Փետրվարի 23, 1974 | |||
Ֆորմատ | 7" | |||
Ձայնագրված | Օգոստոս, 1973 | |||
Ժանր | հարդ ռոք | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | ||||
Լեյբլ | EMI Records (ՄԲ) Elektra Records (ԱՄՆ) | |||
Հեղինակ | Ֆրեդի Մերկուրի | |||
Կոմպոզիտոր | Ֆրեդի Մերկուրի | |||
Պրոդյուսեր | Քուին և Ռեյ Թոմաս Բեյքեր | |||
Queen II ալբոմի երգացանկ | ||||
|
Թողարկվելով որպես սինգլ, խումբը երգը կատարել է Top of the Pops երաժշտական նախագծի ժամանակ, որից հետո այն անգլիական չարթերում հասել է յոթերորդ հորիզոնական։
«Queen II» ալբոմի տարբերակում արպեջոյով կատարումը դաշնամուրի վրա Ֆրեդին նվագում է երկու ձեռքերով և օկտավաներում ընդմիջումներով, մինչդեռ «Queen» ալբոմի տարբերակում և կենդանի ելույթների մեծամասնություններում Ֆրեդին նվագում է մեկ ձեռքով։ Այս թեման հիշատակվում է «It’s A Beautiful Day (Reprise)» երգի վերջում։
«Seven Seas of Rhye»-ը հիշատակվում է նաև «Lily Of The Valley» երգում՝ «Sheer Heart Attack» ալբոմից «Messenger from Seven Seas has flown/To tell the king of Rhye he’s lost his throne» խոսքերով։ Ձայնապնակի Բ-մասում ձայնագրված է եղել «See What A Fool I’ve Been» երգը, գրված Բրայան Մեյի կողմից։
Հեփի Ռոուդսի «Nevermore» երգը, որը նվիրված է Ֆրեդի Մերկուրիին, վերաբերվում է այս և Քուինի այլ երգերին։
Մեծ Բրիտանիայի չարթը 1974 թվականի մարտի 9-ից[1] | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | ||||||||||||||||||||
Դիրք | 45 | 30 | 15 | 15 | 11 | 10 | 14 | 17 | 36 | 50 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.