From Wikipedia, the free encyclopedia
«Փրկենք երեխաներին» (շվեդ.՝ Rädda Barnen, անգլ.՝ Save the Children), ամբողջ աշխարհի երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություն։
Save the Children | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն, Միջազգային կազմակերպություն, բարեգործական կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 1919[1] |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Անձնակազմ | ▲25 000 մարդ (2023)[2] |
Հիմնադիր | Eglantyne Jebbs? և Dorothy Buxton? |
Պարգևներ | |
Կայք | savethechildren.net(անգլ.) |
Կազմակերպությունը հիմնվել է 1919 թվականին Մեծ Բրիտանիայում՝ Էգլանտայնա Ջեբբի և նրա քրոջ՝ Դորոթի Բաքսթոնի կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակներն են կատարելագործել կրթության, առողջապահության, տնտեսական հնարավորությունների համակարգերը, երեխաներին պաշտպանել բռնություններից և բնական աղետներից, ինչպես նաև իրականացնել երեխաների իրավունքների պահպանության և պաշտպանության ուղղությամբ այլ գործունեություն։ Կազմակերպության աշխատակիցների կարծիքով նույնիսկ ոչ մեծ նվիրատվությունը կարող է փրկել շատ երեխաների[4]։
Վեց ամիս անց «Փրկենք երեխաներին» կազմակերպություն հիմնվեց Շվեդիայում։ Սկզբնական շրջանում այն գործում էր Էլլեն Պալմշերնի և որոշ ակտիվիստների նախագահությամբ, որոնց թվում էին լրագրողներ Հերդա Մարկուսը և Էլին Վագները։ Աշխատանքն ուղղված էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո երեխաների ծայրահեղ աղքատության թեթևացմանը։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը շեշտը դրված էր Շվեդիայի երեխաների վրա, սակայն ամեն ինչ փոխվեց պատերազմից հետո, երբ շվեդները գիտակցեցին, որ երեխաները տառապում են ոչ միայն իրենց երկրում, այլև աշխարհի տարբեր մասերում։ 1970-ականներին «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը վերաձևավորվեց զարգացող երկրներում երեխաների զարգացման և վիճակի փոփոխման ժամանակակից գործակալության[5]։
Կազմակերպությունն օգնություն է ցուցաբերել այն երեխաներին, որոնք տուժել են Պովոլժիեի (1921-1922) քաղցից, Վիետնամի պատերազմներից, Նիգերիայի քաղաքացիական պատերազմից և այլ աղետներից ու հակամարտություններից։ Վերջին ժամանակներս կազմակերպության կողմից գործարկվել է հաճախակի զինված հակամարտությունների ենթարկվող երկրներում բնակվող 8 միլիոն երեխաների որակյալ կրթության ապահովման ծրագիր։
Կազմակերպությունը տարեկան հրապարակում է Mothers' Index Rankings վարկանիշը, որտեղ նշվում է աշխարհի տարբեր երկրներում մայրության և մանկության իրավիճակի ամբողջական գնահատականը։ Ըստ 2014 թվականի վարկանիշի՝ մոր և երեխայի համար ամենալավ երկիրը Ֆինլանդիան է, երկրորդ տեղում Նորվեգիան է, երրորդում՝ Շվեդիան, 26-րդ տեղում՝ Բելառուսը, 62-րդում՝ Ռուսաստանը, իսկ 72-րդ տեղում՝ Ուկրաինան[6]։ Այս ցանկում Ֆինլանդիան առաջատար տեղ է զբաղեցնում երկրորդ տարին անընդմեջ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.