From Wikipedia, the free encyclopedia
«Save Your Tears» (անգլ. թարգմանաբար՝ «Խնայիր արցունքներդ»), կանադացի երգիչ The Weeknd-ի երգը նրա չորրորդ՝ «After Hours» (2020) ստուդիական ալբոմից[1]։ The Weeknd-ը երգը գրել է Ահմադ Բալշի, Ջեյսոն Քենևիլի, Մաքս Մարտինի և Օսկար Հոլթերի հետ միասին, Էյբլը, Մարտինը և Հոլթերը նաև պրոդյուսերավորել են այն։ Քննադատերը նշել են, որ երգի կրկներգը նման է Wham! խմբի «Everything She Wants» երգի կրկներգին։ Երգի ռեմիքս տարբերակը՝ Oneohtrix Point Never-ի մասնակցությամբ թողարկվել է 2020 թվականի մարտի 23-ին[2]։
«Save Your Tears» | ||||
---|---|---|---|---|
The Weeknd-ի սինգլը | ||||
«After Hours» ալբոմից | ||||
Թողարկված | Օգոստոսի 9, 2020 | |||
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ | |||
Ժանր | Սինթփոփ | |||
Երգահան |
| |||
Տևողություն | 3:35 | |||
Լեյբլ | ||||
Պրոդյուսեր |
| |||
The Weeknd-ի սինգլների ժամանակագրություն | ||||
Save Your Tears (աուդիո) ՅուԹյուբում Save Your Tears (ռեմիքս) ՅուԹյուբում |
2020 թվականի օգոստոսի 9-ին Եվրոպայում երգը թողարկվել է որպես ալբոմի չորրորդ սինգլ[3][4][5], իսկ ամերիկյան ռադիոկայաններ ուղարկվել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին[6]։ Երգի երկրորդ ռեմիքս տարբերակը՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի մասնակցությամբ թողարկվել է 2021 թվականի ապրիլի 22-ին, որը գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 չարթը, դառնալով երկու արտիստների 6-րդ համար մեկ երգը չարթում։ Այն «After Hours»-ը դարձրել է Դրեյքի 2018 թվականի «Scorpion» ալբոմից հետո առաջինը, որի երեք սինգլները գլխավորել են չարթը[7]։
2019 թվականի հուլիսի 12-ին երգից մի հատված հայտնվել է սոցցանցերում, որը շատերին ստիպեց մտածել, որ այն ընդգրկվելու է «After Hours» ալբոմում։ 2020 թվականի մարտի 14-ին Shazam-ը հայտնել է, որ այս ձայնագրությունը դառնալու է The Weeknd-ի չորրորդ ստուդիական ալբոմի տասնմեկերորդ երգը։ Նույն օրն ավելի ուշ երգիչը հաստատել է ստեղծագործության առկայությունը, երբ ներկայացրել է ալբոմի երգացանկը[8]։
«Save Your Tears»-ը պատմում է, թե ինչպես են Բելլա Հադիդը և Սելենա Գոմեսը ազդեցություն թողել իր վրա։ Երգը ցուցադրում է The Weeknd-ի կարոտը Հադիդի նկատմամբ նրան հանդիպելուց հետո, ինչպես նաև նա ափսոսում է աղջկա սիրտը կոտրելու համար։ Նրանց հանդիպման մասին, հավանաբար, հաղորդվել է լրագրերում․ նրանք հանդիպել են «Catch One» ակումբում իրենց բաժանումից հետո՝ 2019 թվականի օգոստոսին, և Էյբելի ժամանումից մի քանի րոպե անց Հադիդը լքել է ակումբը։ Արտիստը խոստովանում է, որ Հադիդը հրաժարվել է իրեն ուշադրություն դարձնել, քանի որ, հավանաբար, նա ցավեցրել է աղջկան, ինչպես իր նախկինը իրեն, հավանաբար Գոմեսը, որի մասին նա երգել է իր նախորդ՝ «My Dear Melancholy» մինի ալբոմում (անգլ.՝ I broke your heart like someone did to mine / And now you won't love me for a second time, անգլ. թարգմանաբար՝ «Ես կոտրեցի քո սիրտը, ինչպես ինչ-որ մեկը կոտրեց իմը / Եվ հիմա դու ինձ չես սիրի երկրորդ անգամ»)[9]։
Ալբոմի թողարկումից հետո, «Save Your Tears»-ը, 2020 թվականի ապրիլի 4-ին, դեբյուտ է կատարել ամերիկյան Billboard Hot 100 չարթի 41-րդ հորիզոնականում[10]։
Rolling Stone Top 100 չարթում երգը հասել է 13-րդ հորիզոնական[11]։
Երգչի հայրենի Կանադայում երգը հասել է 46-րդ հորիզոնականի[12]։
Նիդերլանդներում երգի՝ որպես սինգլ թողարկումից հետո այն հասել է Dutch Top 40 չարթի 17-րդ հորիզոնական և Single Top 100 չարթի 50-րդ հորիզոնական։
Երգի առաջին ռեմիքսը ստեղծվել է Oneohtrix Point Never-ի կողմից և ներառվել է «After Hours» ալբոմի դելյուքս հրատարակությունում և ռեմիքսների մինի ալբոմում[13][14]։
Երկրորդ ռեմիքսը, ձայնագրված ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի հետ համագործակցությամբ, թողարկվել է 2021 թվականի ապրիլի 22-ին և ուղեկցվում է անիմացիոն տեսահոլովակով[15][16]։ Երգը հանդիսանում է երկու արտիստների երրորդ համագործակցությունը՝ 2020 թվականի «Off the Table» և 2014 թվականի «Love Me Harder» երգերից հետո[17]։
Տվյալները՝ «Genius» կայքից[18]։
Շաբաթական հիթ-շքերթներIllegal chart entered Billboardargentinahot100|8 Illegal chart entered CIS|3 Illegal chart entered Billboardglobal200|1 Illegal chart entered Ireland4|2 Illegal chart entered Russia|6 |
Illegal chart entered Billboardargentinahot100|8 Illegal chart entered Billboardglobal200|1
Տարեկան հիթ-շքերթներ
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[131] | 5× Platinum | 350 000^ |
Բելգիա (BEA)[132] | Platinum | 30 000* |
Կանադա (Music Canada)[133] | 3× Platinum | 240 000^ |
Դանիա (IFPI Denmark)[134] | 2× Platinum | 180 000^ |
Գերմանիա (BVMI)[135] | Platinum | 400 000^ |
Իտալիա (FIMI)[136] | 3× Platinum | 210 000* |
Նոր Զելանդիա (RIANZ)[137] | 2× Platinum | 60 000* |
Նորվեգիա (IFPI Norway)[138] | 2× Platinum | 120 000* |
Լեհաստան (ZPAV)[139] | 4× Platinum | 200,000* |
Պորտուգալիա (AFP)[140] | 3× Platinum | 30 000x |
Իսպանիա (PROMUSICAE)[141] | 3× Platinum | 120 000^ |
Մեծ Բրիտանիա (BPI)[142] | 2× Platinum | 1 200 000^ |
ԱՄՆ (RIAA)[143] | 3× Platinum | 3 000 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Տարածաշրջան | Ամսաթիվ | Ձևաչափ | Տարբերակ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|---|
Նիդերլանդներ | Օգոստոսի 9, 2020 | Ժամանակակից հիթերի ռադիո | Բնօրինակ | Universal | [144] |
Ֆրանսիա | Հոկտեմբերի 9, 2020 | [145] | |||
Իտալիա | Նոյեմբերի 6, 2020 | [146] | |||
Ավստրալիա | Նոյեմբերի 20, 2020 |
|
[147] | ||
ԱՄՆ | Նոյեմբերի 24, 2020 | [6] | |||
Ժամանակակից ռիթմիկ ռադիո | [148] | ||||
January 11, 2021 | Ժամանակակից ռադիո մեծերի համար | [149] | |||
Տարբեր | Ապրիլի 22, 2021 | Արիանա Գրանդե ռեմիքս | [150] | ||
Ավստրալիա | Ժամանակակից հիթերի ռադիո | Universal | [151] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.