«Pretty Girls», ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի և ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի երգը։ Այն որպես սինգլ թողարկվել է 2015 թվականի մայիսի 4-ին RCA Records լեյբլի կողմից[3]։ Երգը գրվել է The Invisible Men-ի, Մեգան Քոթոնիի, Little Mix խմբի անդամների և Իգի Ազալիայի կողմից[4]։
«Pretty Girls» | |||||
---|---|---|---|---|---|
Բրիթնի Սփիրսի և Իգի Ազալիայի սինգլը | |||||
Թողարկված | Մայիսի 4, 2015 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում, CD սինգլ | ||||
Ժանր | Էլեկտրո հոպ[1][2] | ||||
Երգահան | Maegan Cottone? | ||||
Տևողություն | 2:44 | ||||
Լեյբլ | RCA Records | ||||
Պրոդյուսեր | The Invisible Men | ||||
Բրիթնի Սփիրսի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Իգի Ազալիայի սինգլների ժամանակագրություն | |||||
|
Նախապատմություն և թողարկում
2014 թվականի սեպտեմբերին «Extra» հեռուստածրագրին տված հարցազրույցում Բրիթնի Սփիրսը հայտարարում է, որ արդեն սկսել է աշխատել իր նոր ալբոմի վրա։ Նույն հարցազրույցում երբ նրան հարցրել են, թե ում հետ կցանկանար համագործակցել, երգչուհին նշել է Քեյթի Փերրիի և Իգի Ազալիայի անունները[5]։ Սփիրսի և Ազալիայի համագործակցության մասին շշուկները տարածվում են այն բանից հետո, երբ Ազալիան հայտարարում է, որ «գաղտնի համագործակցություն» է ունեցել ինչ-որ կատարողի հետ[6]։
2014 թվականի նոյեմբերին Ազալիան հաստատում է իր և Սփիրսի համագործակցության մասին լուրերը[7], իսկ դեկտեմբերին հայտնի է դառնում, որ նրանց համատեղ երգի պրեմիերան կայանալու է 2015-ին[8]։ 2015 թվականի մարտին Ազալիան հայտարարում է, որ երգը կոչվելու է «Pretty Girls»[9], իսկ ավելի ուշ Սփիրսը հայտարարում է, որ երգը թողարկվելու է մայիսի 4-ին[10][11]։
Քննադատական արձագանքներ
«Billboard» ամսագրի լրագրող Ջեյսոն Լիփշացը երգին տվել է 3.5/5 աստղ և այն համեմատել է Ազալիայի «Fancy» երգի հետ[12]։ «Los Angeles Times» թերթի լրագրող Ավգուստ Բրաունը գրել է, որ սա «ամառվա երգի» թեկնածու է[13], մինչդեռ «Yahoo Music»-ի Ջեսսի Սփերոն այն միանշանակ համարել է 2015-ի ամառվա երգը[14]։ «New York Daily News» օրաթերթի Ջիմ Ֆարբերը գրել է, որ սա ամառային երգ է, որը «կխրվի ձեր գլուխը», սակայն ավելացրել է, որ այս երգին պակասում է այն թարմությունը, որը ունի «Fancy» երգը[15]։
Տեսահոլովակ
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Քեմերոն Դադին և Իգի Ազալիան[16], ներկայացվել է 2015 թվականի մայիսի 13-ին։
Սյուժե
Տեսահոլովակի սկզբում Բրիթնի Սփիրսը լողավազանի մոտ պառկած հարդարում է իր եղունգները, և հանկարծ երկնքից լողավազանի մեջ է ընկնում Իգի Ազալիան։ Հաջորդ կադրում նրանք հայտնվում են մի սենյակում, որտեղ Սփիրսը նոր տեսք է տալիս Ազալիայի ոճին։ Նրանք հագնվում են 1980-ականների ոճով և իրենց դեղին մեքենայով դուրս են գալիս քաղաք զբոսնելու։ Նրանք կանգ են առնում ավտոլվացման կետում, որտեղ Սփիրսը սկսում է պարել բազմաթիվ պարողների հետ։ Այդ ընթացքում Ազալիան իր գերբնական ուժերի միջոցով ավտոլվացման կետի բանկոմատից հանում է ամբողջ թղթադրամները և դրանք հայտնվում են օդում, իսկ Ազալիան և Սփիրսը սկսում են պարել դրանց տակ։ Այնուհետև մեքենայով այդտեղ են ժամանում Սփիրսի ընկերուհիները, և իրենք նստելով ընկերուհիներ մեքենան շրջում են քաղաքով։ Երեկոյան նրանք հայտնվում են մի ակումբում, որտեղ Ազալիան կատարում է երգի իր ռեփ հատվածը, իսկ Սփիրսը կատարում է պարային շարժումներ։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ հանկարծ ակումբում հայտնվում է մի անտեսանելի ուժ և լույսերը պահում է Սփիրսի և Ազալիայի վրա։
Կենդանի կատարումներ
2015 թվականի մայիսի 17-ին Բրիթնի Սփիրսը և Իգի Ազալիան երգը առաջին անգամ կատարել են Billboard Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, որը անցկացվել է Լաս Վեգասի MGM Grand Garden Arena արենայում[17]։ Նրանց ելույթը դրական արձագանքներ ստացավ երաժշտական քննադատների և հեռուստադիտողների կողմից։ «People» ամսագիրը գրել է, որ ամբողջ ելույթի ընթացքում նրանք հանդիսատեսին ուրախացրեցին իրենց գույնզգույն ելույթով[18]։ «Entertainment Weekly» ամսագիրը այդ ելույթը համարել է Սփիրսը ամենաէներգետիկ ելույթներից մեկը[19], իսկ «Billboard» ամսագիրը այն անվանել է այդ մրցանակաբաշխության լավագույն ելույթներից մեկը[17]։
Հիթ-շքերթներ
Հիթ-շքերթ (2015) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
ARIA[20] | 27 |
Ö3 Austria Top 75[21] | 74 |
Ultratip Flanders[22] | 1 |
Ultratop Wallonia[23] | 42 |
Belgium Urban (Ultratop Flanders)[24] | |
Brazil (ABPD)[25] | |
Canadian Hot 100[26] | 16 |
Canada CHR/Top 40 (Billboard)[27] | |
Canada Hot AC (Billboard)[28] | |
Singles Digitál Top 100[29] | 72 |
Suomen virallinen latauslista[30] | 16 |
SNEP[31] | 25 |
Germany (Official German Charts)[32] | |
Greece Digital Songs (Billboard)[33] | |
Single Top 10[34] | 11 |
IRMA[35] | 60 |
Italy (FIMI)[36] | |
Russia Airplay (Tophit)[37] | |
Scottish Singles Top 40[38] | 10 |
Singles Digitál Top 100[39] | 87 |
Spain (Promusicae)[40] | |
South Korea International (Gaon)[41] | |
Sweden Digital Songs (DigiListan)[42] | |
UK Singles Chart[43] | 16 |
Billboard Hot 100[44] | 29 |
Hot Dance Club Songs (Billboard)[45] | 1 |
Pop Songs (Billboard)[46] | 23 |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.