Mobile World Congress

From Wikipedia, the free encyclopedia

Mobile World Congress
Remove ads

MWC (կամ Mobile World Congress Barcelona), ամենամյա ցուցահանդես, որ կազմակերպվում է GSMA-ի կողմից և հիմնականում է նվիրված է բջջային կապի արտադրությանը։

Thumb
Mobile World Congress 2012

Ներկա պահին ցուցահանդեսը անց է ակցվում իսպանական Բարսելոնա քաղաքում, հիմնականում փետրվար կամ մարտ ամիսներին։ Այստեղ հիմնականում մասնակցություն են ունենում սարքավորումներ արտադրողները, ցանցային սարքավորումների մատակարարները, անլար ցանցերի ներկայացուցինչերը և այլն։ Այստեղ տարեկան այլցելությունների քանակը կազմում է ավելի քան 100 000 մարդ, այն պարագայում երբ բջջային հեռախոսների արտադրողները հաճախ այստեղ են անց կացնում իրենց ապագա հեռախոսների ցուցադրություները[1]։

Ցուցահանդեսի կազմակերպիչ GSMA-ն ընդլայնել է ցուցահանդեսների անցակացման վայրերը երկուսով՝ Շանհայ (Չինաստան) և Լոս Անջելես (ԱՄՆ), սակայն MWC շարունակում է ասոցացվել Բարսելոնաի հետ։

Remove ads

Պատմություն

Իրադարձության անունը բազմից կրել է փոփոխություններ։ Իրադարձության ստեղծումը կապվում է 1987 թվականին Բրյուսելում անց կացված բիզնես-կոնֆերանսից՝ «Pan Europe Digital Cellular Radio»։

«GSM համաշխարհային կոնգրեսս»-ը առաջին անգամ տեղի է ունեցել 1993 թվականին Հռոմում։ Հետագայում տարեց տարի այն անց է կացվել նոր քաղաքներում՝ Նիս, Բեռլին, Լիսսաբոն, Աթենք և Մադրիդ։ Քաղաքներով շրջագայությունը ավարտվեց 1996 թվականին և այն կայացավ Կաննում և շարունակվեց այստեղ անց կացվել շուրջ 10 տարի շարունակ։ Հենց այս շրջանում էլ, 2003 թվականին անունը փոփոխություն կրեց և դարձավ՝ 3GSM World Congress։

2006 թվականին իրադարձությունը տեղափոխվեց Բարսելոնա արդեն նոր անունով՝ Mobile World Congress, որը առաջին անգամ օգտագործվեց 2008 թվականին։ 2011 թվականին GSMA-ն հայտնեց, որ կնքել է երկարաժամկետ պայմանագիր այն մասին, որ ցուցահանդեսը պետք է անց կացվի Բարսելոնայում մինչև 2023 թվականը[2]։

2020 թվականի փետրվարին մեծ թվով ներկայաուցիչները հայտարարեցին, որ հրաժարվում են մասնակցել փետրվարի 24-27-ը կայանալիք միջոցամանը և հիմնական պատճառ հանդիսացավ Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսը։ Չմասնակացող ընկերությունների շարքերից էին՝ Deutsche Telekom, Ericsson, Intel, LG, Nokia, STMicroelectronics, Vivo և Vodafone։ 2020 թվականի փետրվարի 11-ին GSMA-ն որոշում կայացրեց ամբողջությամբ չեղարկել միջոցառումը՝ քանի որ անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել մասնակիցների առողջությունը պահպանման համար։ Խնդիրներից խուսափելու համար չինացի մասնակիցները մինչ միջոցառումը պետք է անցեին երկշաբաթյա ստուգում, ինչպես նաև պետք է ստուգվեր բոլոր մասնակիցների ջերմությունը։ Չինական արտադրողներ Huawei և Samsung-ը որոշեցին կրճատել իրենց մասնակցությոնը[3][4][5]։ 2020 թվականի փետրվարի 12-ին GSMA-ի գլխավոր տնօրեն Ջոն Հոֆֆմանը հայտարարեց, որ MWC 2020-ը տեղի չի ունենա, քանի-որ այս պայմաններում «անհնար» է այն անց կացնել[6]։

Remove ads

Միջազգային հրապարակումներ

2015 թվականին GSMA Mobile Asia Expo-ն վերանվանվեց Mobile World Congress Shanghai-ի[7]։

2016 թվականին CTIA-ը հայտարարեց GSMA-ի հետ համագործակցության մասին, որպեսզի ամենամյա առևտրային ցուցահանես Super Mobility-ը փոխարինվի Mobile World Congress Americas-ի։

Ցուցահանեսը առաջին անգամ անց կացվեց Սան Ֆրանցիսկոյում, իսկ արդեն հաջորդ տարի 2018 թվականին Լոս Անջելեսում[8][9]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads