From Wikipedia, the free encyclopedia
Microsoft Visio, վեկտորային գրաֆիկական, դիագրամների և բլոկ-սխեմաների խմբագրիչ Windows-ի համար։
Թողարկվում է խմբագրման երեք տարբերակով՝ Standard, Professional և Pro for Office 365[2]:
Adobe Acrobat-ի համանմանությամբ Microsoft Office ծրագրերի ստանդարտ փաթեթը ներառում է միայն Microsoft Visio Viewer-ի՝ դիագրամների դիտման և տպագրման գործիքը։ Մոնոգրամներ և դիագրամներ ստեղծելու և խմբագրելու համար նախատեսված Microsoft Visio Professional-ի ամբողջական տարբերակը ներառված չէ MS Office փաթեթում և տարածվում է առանձին։
Առաջին անգամ Visio-ն մշակվել և թողարկվել է Visio Corporation ընկերության կողմից։ 2000 թվականին Microsoft-ը գնել է ընկերությունը (այդ ժամանակ թողարկված ապրանքն անվանվել է Visio 2000), և ապրանքը մտել է Microsoft Office-ի կազմի մեջ[3]։
Գոյություն չունեն 7, 8, 9 և 13 տարբերակները։ Microsoft ընկերության գնելուց հետո Visio-ն մտավ Office-ի կազմի մեջ, և, համապատասխանաբար, Visio֊ի տարբերակը համընկնում է Office֊ի տարբերակին[5]։
Visio 2010-ը և Microsoft Visio-ի մնացած բոլոր տարբերակները ապահովում են դիագրամների դիտում և պահպանում VSD և VDX ֆորմատներով։ VSD-ն սեփական երկանդամ ֆայլային ձևաչափ է, որն օգտագործվում է Visio-ի բոլոր նախկին տարբերակներում։ VDX-ը լավ փաստահիմնավորված XML «DatadiagramML» ձևաչափ է։ Սկսած Visio 2013 տարբերակից՝ VDX ձևաչափով պահպանելն այլևս չի ապահովվում VSDX և VSDM ֆայլային ֆորմատների օգտագործման օգտին[6]։ Open Packaging Conventions (OPC — ISO 29500, Մաս 2) ստանդարտի հիման վրա ստեղծված VSDX և VSDM ֆայլերը բաղկացած են արխիվացված XML-ֆայլերի խմբերից, որոնք գտնվում են ZIP արխիվում[7]։ VSDX և VSDM ֆայլերի միջև հիմնական տարբերությունն այն է, որ VSDM ֆայլը կարող է պարունակել մակրոսներ։ Այդպիսի մակրովիրուսներ պարունակելու պատճառով ծրագիրը դրանց համար ապահովում է խիստ անվտանգություն[8]։
Visio 2010-ը և Microsoft Visio-ի մնացած բոլոր տարբերակներն օգտագործում են VSD ձևաչափը՝ իբրև լռելյայն ձևաչափ, իսկ Visio 2013-ը՝ VSDX ձևաչափը։
DatadiagramML֊ն օգտագործվում է բազմաթիվ այլ գործիքներով բիզնես-գործընթացների (BPM) կառավարման համար, ինչպիսիք են Agilian֊ը, ARIS Express֊ը, Bonita Open Solution֊ը, ConceptDraw֊ն, OmniGraffle֊ն կամ IBM WebSphere Application Server-ը։ Mac OS X-ի համար OmniGraffle Pro-ն ապահովում է VSD և VDX ձևաչափերով դիտում և VDX ձևաչափով պահպանում[9]։ Սկսած 3.5 LibreOffice տարբերակից՝ ապահովում է Microsoft Visio 2000-2013-ում ստեղծված VSD ֆայլերի դիտում[10]։ LibreOffice 4.0 beta1-ն ապահովում է Visio ֆայլերի դիտման բոլոր սպեկտորները՝ սկսած Visio 1.0-ից մինչև Visio 2013՝ ներառյալ VSDX, VSDM և VDX ֆայլային ֆորմատները[11]։
VisiTouch-ը թույլ է տալիս դիտել Visio-ի դիագրամները iPad-ով և iPhone-ով՝ բացելով MS Visio 2000-2013-ի օգնությամբ ստեղծված VSD, VDX և VSDX ֆայլերը[12][13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.