From Wikipedia, the free encyclopedia
Meizu-ն չինական ընկերություն է (չինարեն՝ 魅族 科技 有限公司), որն արտադրում է թվային էլեկտրոնային սարքեր (սմարթֆոններ, ականջակալներ, խելացի ժամացույցներ, արտաքին մարտկոցներ, շարժական նվագարկիչներ), նաև պայուսակներ։ Meizu ընկերությունը ներկայումս արտադրանքի ծավալով աշխարհում զբաղեցնում է առաջին տասնյակի տեղերից մեկը։
Meizu | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2003 |
Հիմնադիր | Jack Wong? |
Վայր | Չժուհայ, Գուանդուն, Չինաստան |
Երկիր | Չինաստան |
Արդյունաբերություն | կենցաղային էլեկտրոնիկա[1] |
Հասույթ | 452 $ |
Սեփականատեր | Geely?[2] |
Կայք | meizu.com |
MEIZU Electronic Technology Վիքիպահեստում |
Պատմությունը խիստ կապված է Խուան Սուչժան անունով մարդու հետ, ավելի հայտնի է կեղծ անունով «Ջեք Վոնգ», նա է այս ընկերության ղեկավարը։ Meizu ընկերության կառուցելու գաղափարը Խուան Սուչժանն է արտահայտել դեռ 1998 թվականին, երբ նա զբաղվում էր OEM-սարքերի վաճառքով։
Խուան Սուչժան-ը եղել է տեխնոլոգիաներով հետաքրքրված մարդ, նա միշտ հետաքրքրվել է տեխնոլոգիական նորություններով, հատկապես ուշադրություն է դարձրել երաժշտական նվագարկիչներին և որակյալ ձայնին։ Նա ինչ-որ պահ հասկացավ, որ չի կարողանում գտնել իրեն գոհացնող MP3-նվագարկիչ, որը նրան կգոհացներ բոլոր պարամետրերով։ Դրա համար նա որոշեց ստեղծել ընկերություն և անձամբ զբաղվել այդ գործով։
Meizu բառը բաղկացած է երկու մասից, Mei՝ այն անձը, ով «տրենդի մեջ է» և հետաքրքրվում է նոր տեխնոլոգիաներով և Zu՝ մի խումբ մարդիկ։ Սկզբից ընկերության արտադրությունը ուղված է եղել միայն MP3-նվագարկիչներին և միայն որոշ տարիներ անց սկսեցին արտադրվել սմարթֆոններ։ Չնայած նրան, որ ընկերությունը հիմնադրվել է դեռ 1998 թվականին, առաջին լուրջ արտադրությունը եղել է միայն 2003 թվականին և մինչ 2003 թվականը ընկերության մասին հիշատակում չի եղել։ Ընկերության հիմնադրումից մինչ այսօր Խուան Սուչժանը հետևում է ընկերությանը։
2007 թվականին Meizu ընկերությունում հասկացան, որ շարժական նվագարկիչների շուկայի համար սկսվում են ծանր ժամանակներ և դրանց սկսում են ամբողջովին փոխարինել սմարֆոնները։ Հենց այդ թվականին Meizu-ն սկսում է աշխատել Meizu M8 սմարթֆոնի վրա։
2009 թվականի փետրվարին պաշտոնապես ներկայացվեց Meizu M8 սմարթֆոնը։ Սմարթֆոնն աշխատում էր Windows CE 6.0 օպերացիոն համակարգով, բայց ուներ փոփոխված միջերես։ Սմարթֆոնը արտաքին տեսքով նման էր Apple iPhone հեռախոսի պատճեն։ Apple ընկերության բողոքով սմարթֆոնի արտադրությունը դադարեցվեց 2010 թվականի Հոկտեմբերի 9-ին։
2011 թվականի Հունվարին ներկայացվեց ընկերության հաջորդ սմարթֆոնը - Meizu M9[3]: Սա Meizu ընկերության առաջին Android-ով աշխատող սմարթֆոնն էր, սմարթֆոնը ուներ Flyme միջերես։ Meizu M9 սմարթֆոնից հետո ընկերությունը աստիճանաբար սկսում է հեռանալ Apple-ի դիզայնից, ստեղծելով իր ոճը։ Հաջորդ տարի դուրս է գալիս Meizu MX2 սմարթֆոնը, որի էկրանի չափսը տարբերվում էր iPhone-ից և ուներ նոր դիզայն հետևի մասում (պատրաստման ժամանակ օգտագործվել է երկշերտ պլաստմասսա)։
2015 թվականի փետրվարին Alibaba Group ընկերությունը 590 միլիոն դոլարի չափով ներդրում է կատարում Meizu ընկերությանը[4] և արտադրվում են բյուջետային սմարֆոններ, այդ թվում կոմպակտ Meizu M1 Mini-ն և ֆաբլետ Meizu M1 Note-ը, ավելի ուշ դրանց ավելանում են երաժշտական սմարթֆոններ Pro շարքից։
2015 թվականին Meizu-ն հայտնում է 20 միլիոն սմարթֆոնների վաճառքի մասին՝ միջազգային մասշտաբով[5]։
Վերջին տարիներին Meizu սմարֆոնները շատացել են։ Flyme միջերեսը միշտ կատարելագործվում է, բայց հիմնական ֆունկցիաները մնում են նույնը։ Հիմնական ակցենտը դրված է ամենօրյա օգտագործման հարմարությանը և ինտուիտիվ հասկանալի միջերեսին, աշխատելով ձերբազատվել ավելորդ ենթամենյուներից և երկրորդական ֆունկցիաներից։ Flyme միջերեսը տարբերություն շատ Android սմարթֆոնների չունի հավելվածների գլխավոր ցանկ և բավականին հասկանալի է։
Ի շնորհիվ նրա, որ Meizu-ն ներկայացնում է տարեկան միայն մեկ դրոշակակիր մոդել, բոլոր դրոշակակիր մոդելները ստացել են թարմացումներ և Android ՕՀ-ի ակտուալ տարբերակներ բավականին երկար ժամանակ։ 2017 թվականին Meizu-ն բաժանվում է 3 վերաբաժանումների՝ Meizu, Blue Charm և Flyme[6]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.