Major Lazer
From Wikipedia, the free encyclopedia
Major Lazer, (Մեյջոր Լեյզեր), դիջեյ և Diplo-ի երաժշտական նախագիծի պրոդյուսեր։ Այս պահին Diplo-ն նախագծի վրա աշխատում է Jillionaire-ի և Walshy Fire-ի հետ համատեղ։
Major Lazer | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Լոս Անջելես,Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | EDM |
Գործունեություն | 2008 - ներկա |
Լեյբլ | Secretly Canadian Downtown Records Mad Decent Interscope Records |
Կայք | majorlazer.com |
Անդամներ | |
Diplo Jillionaire Walshy Fire | |
Նախկին անդամներ | |
Switch Skerrit Bwoy | |
Major Lazer Վիքիպահեստում |
Պատմություն
Նախագիծը ստեղծել է Diplo-ն, Switch-ի հետ համատեղ։ Նրանք ծանոթացել են M. I. A. երգչուհու հետ համատեղ աշխատանքի ժամանակ։ Guns don ' t Kill People... Lazers Do դեբյուտային ալբոմը թողարկվել է 2009 թվականի հունիսի 16-ին, Downtown Records-ում։ Այն ձայնագրվել է ճամայական Tuff Gong ստուդիայում, այնպիսի վոկալիստների մասնակցությամբ, ինչպիսիք են Santigold-ը, Vybz Kartel-ը, Ward 21-ը, Busy Signal-ը, Nina Sky-ը, Amanda Blank-ը, Mr. Vegas-ը, Turbulence-ը, T. O. K-ը, իսկ սկավառակի պրոդյուսերությամբ զբաղվել են Afrojack-ը և Crookers-ը[1][2]։ «Hold the Line»-ը դարձավ ալբոմի առաջին սինգլը, իսկ տեսահոլովակն առաջադրվել էր MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությանը։
2010 թվականի հունիսի 20-ին, նախագիծը թողարկեց Lazers Never Die մինի-ալբոմը, որում ընդգրկվել են երկու նոր երգերի երեք ռեմիքսներ Թոմ Յորքից և ուրիշներից։
Diplo-ն և Switch-ը բաժանվեցին 2011 թվականին։ Diplo-ն շարունակեց աշխատել նախագծի վրա այլ երաժիշտների և պրոդյուսերների հետ, որին նաև մասնակցում են պրոդյուսերներ Jillionaire-ը և Walshy Fire-ը։
2016 թվականի մարտին Հավանայում Major Lazer-ի ելույթին հավաքվել էր ավելի քան 450 000 մարդ[3]։
Սկավառակագրություն
Ալբոմներ
- Guns don ' t Kill People... Lazers Do (2009)
- Lazers Never Die (մինի; 2010)
- Free the Universe (2013)
- Apocalypse Soon (մինի; 2014)
- Peace Is The Mission (2015)
- Peace is The Mission (Extended Edition) (2015)
- Lazerism (2020)
Միքսթեյփներ
- Major Lazer Essential Mix (հասանելի է որպես պոդքաստ) (2009)
- Lazerproof (La Roux-ի հետ) (2010)
- Major Lazer Summer Mix (հասանելի է որպես պոդքաստ) (2010)
Սինգլեր
- «Hold The Line» (2009)
- «Zumbie» (2009)
- «Pon de Floor» ft Vybz Kartel (2009)
- «Keep It Going Louder» (2009)
- «Jump Up» (2009)
- «Original Don» ft The Partysquad (2011)
- «Get Free» ft Amber Coffman (2012)
- «Jah No Partial» ft Flux Pavilion (2012)
- «Watch Out For This (Bumaye)» (2013)
- "Lean On" (2015)
- "Too Original"
- "All my love" ft Ariana Grande
- "Be together"
- "The Sound" (2015)
- "Light it up"(2015)
- "Powerful"(2015)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.