From Wikipedia, the free encyclopedia
MQ-9 Reaper (թարգմանաբար՝ հնձիչ, հնձող), հետախուզա-հարվածային ԱԹՍ, նախագծվել է General Atomics կազմակերպության կողմից, ԱՄՆ ՌՕՈւ, ՌԾՈւ և Բրիտանական ՌՕՈւ կողմից կիրառման նպատակով։ Առաջին թռիչքը կատարվել է 2001 թվականի փետրվարի 2-ին։
MQ-9 Reaper | |
---|---|
MQ-9 Reaper ԱԹՍ-ն Աֆղանստանում մարտական թռիչքի ժամանակ, 2008 թվական | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական / հարվածային |
Օգտագործվում է ինչպես | ավիաաջակցություն մեծ խորության վրա և օդային հետախուզություն[1] |
Զենք | AIM-9 Sidewinder?[2], GBU-12 Paveway II?[2], AGM-114 Hellfire?[2] և Joint Direct Attack Munition? |
Արտադրող | General Atomics |
Առաջին թռիչք | 2 փետրվար 2001 |
Շահագործման սկիզբ | հոկտեմբեր 2007[3] |
Կարգավիճակ | արտադրվում է, կիրառվում է |
Շահագործողներ | ԱՄՆ ռազմաօդային ուժեր, Տաբասկո, Լեհաստան[4], Թագավորական ռազմաօդային ուժեր, Իտալիայի ռազմաօդային ուժեր, Թուրքիայի ռազմաօդային ուժերը և French Air and Space Force? |
Միավոր արտադրված | 74[5] |
Միավորի արժեք | 16,9 մլն. դոլար[6] |
Բազային մոդել | MQ-1 Predator |
ԱՄՆ ՊՆ կոդ | MQ-9A[7] և MQ-9 |
General Atomics MQ-9 Reaper Վիքիպահեստում |
Ստեղծվել է MQ-1 Predator ԱԹՍ-ի հիմքի վրա։ Սարքի վրա տեղադրված է տուրբոպտուտակային շարժիչ, որը թույլ է տալիս զարգացնել ավելին քան 400 կմ/ժամ արագություն։ Գործնական թռիչքի բարձրությունը կազմում է 13 000 մ։ Առավելագույն թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։
Առաջին MQ-9 Reaper փոխանցվեց ԱՄՆ ՌՕՈւ-ին 2007 թվականի մարտին, և արդեն հոկտեմբերին այս տիպի սարքերը օգտագործվում էին Աֆղանստանում ծավալված գործողություններում։
Այս սարքերն օգտագործվում են նաև Մեքսիկայի հետ սահմանի վերահսկման ժամանակ։
2009 թվականի մարտ ամսվա դրությամբ ԱՄՆ ՌՕՈւ-ն օգտագործում էր 195 Predator տիպի և 28 Reaper տիպի ԱԹՍ-ներ[11]։
MQ-9 Տակտիկական միավորը բաղկացած է մի քանի ԱԹՍ-ներից, վերգետնյա կառավարման կայանից, կապի սարքավորումից, ՊԳՊ-ից և սպասարկող անձնակազմից։ ԱԹՍ-ի անձնակազմը բաղկացած է երկու հոգուց, օդաչու և էլեկտրոնային համակարգերի օպերատոր։ Կախված առաքելությունից ԱԹՍ-ն կարող է զինված լինել տարաբնույթ զինատեսակներով կամ էլեկտրոնային սարքավորումներով։
Տակտիկական միավորի գինը կազմում է մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար, կախված միավորի կառուցվածքից[6].
Ամսաթիվ | ԱԹՍ համարը | Վայրը | Զոհեր | Նկարագիր |
---|---|---|---|---|
13.12.2011 | ԱՄՆ ՌՕՈւ | Սեյշելյան կղզիներ, Մախե կղզու օդանավակայան | 0/0 | ԱԹՍ-ն կործանվել է վայրէջք կատարելիս, զոհեր չեն եղել[12] |
05.04.2012 | ԱՄՆ ՌՕՈւ | Սեյշելյան կղզիներ, Մախե կղզու օդանավակայան | 0/0 | ԱԹՍ-ն կործանվել է վայրէջք կատարելիս, զոհեր չեն եղել[13] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.