From Wikipedia, the free encyclopedia
Lava Records (Lava Music, LLC), ամերիկյան ձայնագրող ընկերություն, որը պատկանում է Universal Music Group-ին և ղեկավարվում է Universal Republic Records-ի կողմից։
Lava Records | |
---|---|
Տեսակ | լեյբլ |
Հիմնադրված է | 1995 |
Հիմնադիր | Jason Flom? |
Երկիր | ԱՄՆ |
Մայր ընկերություն | Universal Music Group, Warner Music Group և Republic Records |
Սեփականատեր | Universal Music Group |
Կայք | lavarecords.com(անգլ.) |
Lava Records-ը հիմնադրվել է 1995 թվականին՝ որպես Ջեյսոն Ֆլոմի և Atlantic Records-ի համատեղ ձեռնարկություն. Ջեյսոն Ֆլոմն իր գործունեությունը սկսել է Atlantic Records ընկերությունում։ Atlantic-ում աշխատելու տարիներին Ֆլոմը պայմանագրեր է կնքել այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Zebra-ն, Twisted Sister-ը, Skid Row-ը, White Lion-ը և Թորի Էյմոսը, ինչպես նաև օգնել է սկսել կարիերան Stone Temple Pilots-ին և Collective Soul-ին։ Լեյբլի կատարողների ցանկը ներառել է հետևյալ երաժիշտներին. Authority Zero, Antigone Rising, Кид Рок, Matchbox Twenty, Porcupine Tree, Skillet, Smile Empty Soul, Sugar Ray, The Corrs, Uncle Kracker, Վանեսա Ուիլյամս, Trans-Siberian Orchestra и Simple Plan.
2005 թվականի օգոստոսին Ֆլոմը հեռացավ Atlantic Records-ի գործադիր տնօրենի և նախագահի պաշտոնից՝ ավարտելով ընկերությունում 26-ամյա կարիերան։ Նա նշանակվեց Virgin Records U.S.-ի գորրծադիր տնօրեն և նախագահ, երբ Մեթ Սեռլեթիկը նույն ամսում հեռացավ այդ պաշտոնից։ 2005 թվականի հոկտեմբերին Warner Music Group-ը միավորեց Lava Records-ը Atlantic Records Group-ի հետ։
2009 թվականին Ֆլոմը դադարեցրեց պայմանագիրը Lava Records-ի և Warner-ի միջև և վերստեղծեց Universal անունը կրող լեյբլը։
Lava-ի հետ պայմանագրեր են կնքել երգչուհիներ Լորդը, Ջեսի Ջեյը, այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Clairity-ն, Kaile Goh-ն և Black Veil Brides-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.