«H. J. Heinz» (hայերեն՝ Հայնց), ամերիկյան պարենային ընկերություն, կետչուպի հայտնի արտադրող։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Փիթսբուրգում։

Արագ փաստեր HeinzH.J. Heinz Company, Տեսակ ...
Heinz
H.J. Heinz Company
Thumb
Thumb
Տեսակմասնավոր ընկերություն
Հիմնադրված է1869
ՀիմնադիրՀենրի Ջոն Հայնց
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Փիթսբուրգ, Փենսիլվանիա
Երկիր ԱՄՆ
Գլխավոր անձինքՎիլյամ Ռ. Ջոնսոն (նախագահ)
Արդյունաբերությունսննդի արդյունաբերություն
ԱրտադրանքԿետչուպներ, սառեցված սնունդ, մանկական սնունդ
Հասույթ8,643 մլրդ ամերիկյան դոլար (2006 թվական)
Աշխատողների թիվ41 հազար (2005 թվական)
Մայր ընկերությունThe Kraft Heinz Company
Դուստր ընկերություններHeinz Foodservice
ՍեփականատերԲերքշիր Հեթուեյ և 3G Capital?
Կայքwww.heinz.com,]
 H. J. Heinz Company Վիքիպահեստում
Փակել

2015 թվականի մարտին հայտարարվել է, որ Kraft Foods Inc.-ը (հիմնադրվել է 1903-ին) և H. J. Heinz Company-ն կմիավորվեն The Kraft Heinz Company մեկ միասնական ընկերությունում։ Heinz -ի բաժնետերերը կստանձնեն համակցված ընկերության 51% -ը, իսկ Kraft Foods- ի բաժնետերերը վերահսկելու են միասնական կառուցվածքի 49% -ը։ Այս որոշումը միաձայն հաստատվել է երկու միավորված ընկերությունների տնօրենների խորհրդի կողմից[1]։

Պատմություն

Հիմնադրվել է 1869 թվականին համատեղ՝ Հենրի Ջոն Հայնցի և Կլարենս Նոբելի (Clarence Noble) կողմից՝ Heinz & Nobl անվամբ։

1875 թվականին Heinz & Noble ընկերությունը սնանկացավ և Հենրի Հայնցը գրանցեց F.&J. Heinz ընկերությունը իր հոր և եղբոր համար։ 1888 թվականին Հենրին գնեց F.&J. Heinz ընկերությունը իր հարազատներից և վերանվանեց այն H. J. Heinz։

2013 թվականի փետրվարին հայտարարվեց, որ նախկինում ընկերությունը համաձայնվել է ձեռք բերել Berkshire Hathaway (պատկանում է միլիարդատեր Ուորեն Բաֆեթին) և 3G կապիտալ մասնավոր ընկերությունները։ Ենթադրվում էր, որ վերջիններս բաժնետերերից 23 մլրդ դոլարով կգնեն Heinz-ի բաժնետոմսերը, ինչպես նաև ընկերության պարտքերը կփակեն 5 մլրդ դոլարով, որից հետո ընկերությունը հանրային ընկերությունից պետք է վերածվի մասնավոր ընկերության[2][3]։ Գործարքն ավարտվել է նույն տարվա հունիսին։

Սեփականատերեր և ղեկավարություն

Heinz-ը մասնավոր ընկերություն է, 50% հավասարության հիմունքներով, որը պատկանում է Berkshire Hathaway-ին և 3G Capital Capital մասնավոր բաժնետիրական հիմնադրամին։

Ընկերության նախագահները.

  • 1905 թ-ից Հենրի Ջոն Հայնց
  • 1919 թ-ից Հովարդ Հայնց
  • 1941 թ-ից Հովարդ Հայնց II
  • 1966 թ-ից Բարտ Գուկին
  • 1979 թ-ից Էնթոնի Օ'Ռեյլի
  • 1996 թ-ից Վիլյամ Ռ. Ջոնսոն

Գործունեություն

Ընկերությունը արտադրում է է կետչուպներ, սոուսներ, թթու, ապուրներ, սառեցված սնունդ և այլն։ ԱՄՆ-ում Heinz-ը վերահսկում է կետչուպի շուկայի 60%-ը, մինչդեռ 50 այլ երկրներում, սեփական տվյալներով, զբաղեցնում է երկրորդ տեղը։ Աշխատակիցների թիվը 37.500 մարդ է (2005 թ.):

2005 ֆինանսական տարում՝ սկսած ապրիլից, ընկերության վաճառքը կազմել է 8,9 մլրդ դոլար։

Heinz-ը Ռուսաստանում

մինի|H. J. Heinz Ընկերության կենտրոնական գրասենյակ, 1915: Heinz-ը Ռուսաստանում աշխատում է 1993 թվականից, ունի մանկական սննդի գործարան Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում, ինչպես նաև «Պետրսոյուզ» սննդի խումբը[4][5]։

Հետաքրքիր փաստեր

  • 57 varieties, ոչ թե Heinz-ի արտադրատեսակների իրական թվաքանակը, այլ պարզապես ընկերության հիմնադիր Հենրի Հայնցի «հաջողակ թիվը»[6]։

Նշումներ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.