Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
HeForShe, համերաշխության շարժում սեռական հավասարության համար, որը ստեղծվել է ՄԱԿ-ի կանանց կողմից։ Շարժման նպատակը տղամարդկանց ներգրավումն է` հանդես գալ որպես սեռական հավասարության կողմնակից և փաստաբան[1][2][3]։ Շարժումը հիմնված է այն գաղափարի վրա, որ սեռական հավասարությունը սոցիալական խնդիր է, որը տնտեսապես և քաղաքականապես ազդում է բոլոր մարդկանց վրա։
HeForShe | |
---|---|
Տիպ | շարժում |
Հիմնադրված | ՄԱԿ-ի կանանց կողմից |
Հիմնադիրներ | Կանայք |
Հիմնական անձինք | Կանայք |
«Սկզբում մենք ինքներս մեզ հարցրինք՝ արդյոք սեռական հավասարությունը հուզու՞մ է տղամարդկանց»,- ասել է Ելիզաբեթ Նայամայարոն՝ ՄԱԿ-ի կանանց գործադիր տնօրենի ավագ խորհրդականը։ « Այդ ժամանակ մենք էլեկտրոնային փոստով գրանցված շատ տղամարդկանցից նամակ ստացանք․ նրանք այժմ պատրաստ են անել ավելին»[4]։
2014 թվականի սեպտեմբերի 20-ին քարոզարշավ սկսելու համար հատուկ միջոցառում է անցկացվել Նյու Յորքի՝ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում[5]։ Այն հյուրընկալել էր բարի կամքի դեսպան Էմմա Ուոթսոնին, որն իր ելույթում խոսել է ֆեմինիզմի իր սեփական ուղու մասին և կոչ է արել տղամարդկանց և տղաներին նպաստել սեռային հավասարությանը։ Ելույթի տեսագրությունը տարածվել է սոցիալական լրատվամիջոցների միջոցով[6][7]։
Այս միջոցառման ժամանակ ՄԱԿ-ի կանայք կոչ էր անում շարժման մեջ ներգրավել 100,000 տղամարդ, ինչն արվեց ընդամենը երեք օրվա ընթացքում։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, դերասան Մեթ Դեյմոնը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կայքում հիշատակվում են որպես կազմակերպությանը սատարող։
ՄԱԿ-ի կանայաք ձգտում էին մինչև մինչև 2015 թվականի հուլիսը ձեռք բերել 1 մլն աջակից, սակայն դա չստացվեց։ 2017 թվականի մարտի դրությամբ, ավելի քան մեկ միլիոն մարդ կայքում աջակցել է HeForShe շարժմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.