H&M
From Wikipedia, the free encyclopedia
H&M (Hennes & Mauritz), շվեդական ընկերություն, Եվրոպայում հագուստի մեծագույն մանրածախ ցանցը։ Գլխավոր կենտրոնը գտնվում է Ստոկհոլմում։
H&M | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | clothing store chain?, անշարժ գույքով ընկերություն, նորաձևության ապրանքանիշ, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | հոկտեմբերի 4, 1947 |
Հիմնադիր | Erling Persson? |
Վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա[1] |
Տնօրեն | Karl-Johan Persson? |
Արդյունաբերություն | մանրածախ առևտուր |
Ընդհանուր ակտիվներ | ▲119 մլրդ kr (նոյեմբերի 30, 2018)[2] |
Հասույթ | ▲210 մլրդ kr (2018)[2] |
Աշխատողների թիվ | ▲177 000 մարդ (2019)[3] |
Մայր ընկերություն | Ռամսբերի Ինվեստ |
Դուստր ընկերություններ | H & M Hennes & Mauritz GBC?, Fabric Scandinavien?, H & M Hennes & Mauritz CZ?, & Other Stories?[4], Collection of Style? և Arket? |
Սեփականատեր | Ռամսբերի Ինվեստ և Ռամսբերի Ինվեստ |
Կայք | www2.hm.com/en_gb/index.html(անգլ.) |
Մասնակից է | Partnership for Sustainable Textiles?[5], Accord on Fire and Building Safety in Bangladesh?[5], Better Cotton Initiative?[5] և Ethical Trading Initiative?[5] |
Բորսա | Ստոկհոլմի ֆոնդային բիրժա |
H&M Վիքիպահեստում |
Պատմություն
1947 թվականին Վեստորոս քաղաքում Էրլինգ Պերսոնի կողմից բացվեց Hennes կանացի հագուստի խանութը[6]։ 1968 թվականին Էրլինգ Պերսոնը ձեռք է բերում ձկնորսների և որսորդների համար Mauritz Widforss խանութը։ Տեսականին համալրվում է տղամարդկանց և երեխաների համար հագուստով։ Հետագայում ընկերության անվանումը փոխում է Hennes & Mauritz-ի[6]։
Սեփականատերեր և ղեկավարություն
Ընկերության խոշորագույն բաժնետերն է H&M-ի տնօրինության խորհրդի ներկայացուցիչ Ստեֆան Պերսոնի ընտանիքը, որին պատկանում է բաժնետոմսերի 37 %-ը։ Գլխավոր ներկայացուցիչը և նախագահը Կարլ Յոհան Պերսոնն է։
Գործունեություն
Ընկերությունը արտադրում և վաճառում է հագուստ։ Բացի հագուստից H&M-ը գնորդներին առաջարկում է ինտերիերի համար տարբեր ապրանքներ (բարձեր, տեքստիլ և այլ)։ Ընկերությունը գործունեություն է ծավալում 61 երկրներում, ավելի քան 4000 խանութների միջոցով (2016 թվականի դրությամբ)[7]։

Աֆրիկա
Ասիա |
Եվրոպա
|
Ամերիկա Օվկիանիա
|
Ընկերությունը ունի մոտավորապես 104 000 աշխատակից։ 2009 թվականի դրությամբ վաճառվել է 118 700 միլիոն կրոնի ապրանք, ներառյալ ԱԱՀ։
Գովազդ
Ինչպես միշտ, H&M-ը գովազդի և խանութների ձևավորման ժամանակ օգտագործում է սպիտակ ֆոնի վրա մոդելների լուսանկարով ազդագրեր։ Գովազդային ընկերություններում հիմնականում գործում են հայտնի մոդելներ, ինչպիսիք են աշուն-ձմեռ 2009 թվականի համար Ալեքսանդրա Պիվովարովան և Էնիկո Միհալիկը[8], իսկ աշուն-ձմեռ 2010-ի համար Ջոն Կորտահարենը[9]։
![]() |
Հասարակ, բայց էֆեկտիվ H&M-ի պլակատները (որպես կանոն, սպիտակ ֆոնի վրա ազատ դիրքերում մանեկեններ) դարձել են քաղաքային բնապատկերի սովորական մասը։ - Մարկ Տանգեյտ |
![]() |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.