From Wikipedia, the free encyclopedia
Garnier (արտասանվում է՝ ɡaʁnje), ֆրանսիական կոսմետիկ ապրանքանիշ, որը արտադրում է խնամքի միջոցներ և պատկանում է L'Oréal ընկերությանը։
Ընկերությունը հիմնադրվել է որպես Laboratoires Garnier 1904 թվականին ֆրանսիացի Ալֆրեդ Ամուր Գառնյեի կողմից, իսկ L'Oréal-ը ձեռք է բերվել 1970 թվականին[2]։ 1930 թվականներին Garnier-ը առաջին ընկերությունն էր, որը արտադրել էր յուղ հատուկ արևահարման համար, իսկ 1960 թվականին՝ մազերի ներկ։
Garnier-ը վաճառվում է աշխարհի շատ երկրներում, տարբեր տեսակի մաշկի և մշակույթների համար նախատեսված արտադրանքի կոնկրետ տեսակներով։ 2011 թվականին բրենդը գործընկերային հարաբերություններ է հաստատել TerraCycle-ի հետ, որպեսզի նպաստի արտադրանքի կոնտեյներների վերամշակմանը և կենսաբազմազանության արտադրանքի ներդրմանը[3]։ 2019 թվականին նրանք համագործակցեցին GoodPlanet Foundation բնապահպանական խմբի հետ՝ օրգանական կոսմետիկայի նոր տեսակ ստեղծելու համար։
Բրենդը Ասիայում, Չինաստանում և Հնդկաստանում օգտագործվող ամենահեղինակավոր բրենդներից մեկն է։ 2012 թվականի բրենդի վստահության մասին հաշվետվությունում Garnier-ը 73-րդ տեղն Է զբաղեցրել Հնդկաստանի ամենահուսալի բրենդների շարքում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.