Պատկերի խմբագրման անվճար գործիք From Wikipedia, the free encyclopedia
GIMP (անգլ.՝ GNU Image Manipulation Program), ազատ կոդով ռաստրային գրաֆիկական խմբագրիչ[53]։ Օգտագործվում է պատկերների փոփոխության, նկարչական, վերաձևման, ֆորմատների փոփոխության և այլ նպատակներով։
GIMP֊ը թողարկվել է GPLv3+ արտոնագրով և հասանելի է Լինուքս, OS X և Windows օպերացիոն համակարգերում։
Սկզբում «GIMP» անվանումը նշանակել է անգլերեն General Image Manipulation Program, իսկ 1997 թվականին ամբողջական անվանումը փոխվեց «GNU Image Manipulation Program», և ծրագիրը պաշտոնապես դարձավ GNU պրոյեկտի մաս։
Տիպիկ առաջադրանքները, որոնք հնարավոր է լուծել GIMP֊ի միջոցով, հանդիսանում են գրաֆիկաների և պատկերանիշների ստեղծումը, պատկերի մասշտաբավորումը և շրջանակումը, գունավորումը, պատկերների միացումը՝ օգտագործելով շերտերը և պատկերների ֆորմատների փոփոխությունը։
Ծրագրի գործիքակազմի ինտերֆեյսի կառուցման համար GIMP֊ն օգտագործում է GTK+ միջավայրը։ «GTK+»-ն սկզբում GIMP մտավ որպես այլընտրանք կոմերցիոն Motif գրադարանի, որն օգտագործվում էր GIMP-ի նախնական տարբերականերում։ GIMP-ը և «GTK+»-ն սկզբում ստեղծված էին միայն X Window System համակարգի համար և միայն հետո տեղափոխվեցին Microsoft Windows, OS/2, Mac OS X և SkyOS։
Վիլբերտ հանդիսանում է GIMP-ի թալիսմանը, որը ստեղծել է Թուոմաս Կուոսամենը։
Ավանդաբար GIMP-ը համարվում է նմանօրինակ խմբագրիչների ազատ կոդով այլըտրանք (հաճախ նշվում է Adobe Photoshop֊ը), չնայած մշակողները դեմ են նման համեմատություններին։
Linux
GIMP֊ը կարելի է գտնել Linux֊ի տարբեր բաշխումների ծրագրերի կառավարման վահանակում՝ Linux Mint, Fedora, openSUSE, Ubuntu և այլն։
FreeBSD
GIMP֊ը մտնում է FreeBSD֊ի ամբողջական փաթեթի մեջ։
Mac OS X
Պրոյեկտը պաշտոնապես աջակցում է Mac OS X 10.6 և ավելի բարձր տարբերակներին։
Microsoft Windows
1997 թվականին սկսվեց GIMP֊ի (GTK+ գրադարանի հետ) տեղափոխությունը Microsoft Windows պլատֆորմի վրա։
Այս պահին GIMP֊ը հասանելի է Windows֊ի բոլոր տարբերակներում և հնարավոր է բեռնել պաշտոնական կայքից։