From Wikipedia, the free encyclopedia
FreeCAD, անվճար, բաց կոդով ընդհանուր նշանակության եռաչափ համակարգչային դիզայնի և շինությունների տեղեկատվական մոդելավորման համակարգչային ծրագիր, որն օգտագործում է վերջնական տարրերի մեթոդը[7]։ FreeCAD ծրագիրը նախատեսված է մեքենաշինության համար, սակայն օգտագործվում է շատ տարբեր նախագծային նպատակներով, օրինակ` ճարտարապետության և էլեկտրատեխնիկայի նախագծման համար։ Քանի որ ծրագիրը բաց կոդով է, օգտագործողները կարող են ընդարձակել դրա ֆունկցիոնալությունը` օգտագործելով Python ծրագրավորման լեզուն
FreeCAD ծրագրում օգտագործվում են գործիքներ որոնք բնորոշ են ճարտարապետական և մեքենաշինական նախագծային ծրագրերին։ Այն պարամետիկ մոդելավորման ծրագիր է, ինչը հեշտացնում է դրա հավելյալ ֆունկցիոնալությունը։
Ինչպես և շատ այլ եռաչափ համակարգչային մոդելավորման ծրագրեր, FreeCAD-ը ևս ունի երկչափ բաղադրիչ, թեև դա ծրագրի գլխավոր գործառույթներից չէ։
FreeCAD ծրագիրն օգտագործում է բաց կոդով գրադարաններ տարբեր հարթակներից, ինչպես նաև` կարող է օգտագործվել որպես գրադարան այլ ծրագրերի համար[8][9][10]։
FreeCAD ծրագիրն ունի իր ուրույն ֆայլային ձևաչափը՝ .FCStd (FreeCAD Standard file format)։ Դա ստանդարտ սեղմված ձևաչափ է, որն իրար հետ է պահում ֆայլերը՝ հատուկ կառուցվածքով։ Բացի այդ ձևաչափը FreeCAD-ը թույլ է տալիս նաև աշխատել DXF, SVG, STEP, IGES, STL, OBJ, DAE, SCAD, IV և IFC ձևաչափերով[11]։
DWG ձևաչափը` լիցենզավորման պատճառով խնդրահարույց է FreeCAD ծրագրի համար և հիմնականում անհամատեղելի է դրա հետ[12][13][14]։
Թողարկում | Ամսաթիվ |
---|---|
0.0.1 | 2002-10-29 |
0.1 | 2003-01-27 |
0.2 | 2005-08-09 |
0.3 | 2005-10-31 |
0.4 | 2006-01-15 |
0.5 | 2006-10-05 |
0.6 | 2007-02-27 |
0.7 | 2009-04-24 |
0.8 | 2009-07-10 |
0.9 | 2010-01-16 |
0.10 | 2010-07-24 |
0.11 | 2011-05-03[15] |
0.12 | 2011-11-20[16] |
0.13 | 2013-01-29[17] |
0.14 | 2014-07-01[18] |
0.15 | 2015-04-08[19] |
0.16 | 2016-04-18[20] |
0.17 | 2018-04-06[21] |
0.18 | 2019-03-12[22] |
0.19 | 2019-11-03 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.