From Wikipedia, the free encyclopedia
Քեյթի Դանսթեն, առավել հայտնի է Cloves կեղծանունով (անգլ.՝ Kaity Dunstan, փետրվարի 16, 1996, Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի երգչուհի և հեղինակ-կատարող[1]։ Իր գրախոսականում Allmusic-ը երգչուհու ձայնը նկարագրում է որպես «հարուստ ծխագույն ձայն, որը հիշեցնում է Ադելին և Լանա Դել Ռեյին»[2]։
Cloves | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1996 (28 տարեկան) Մելբուռն, Ավստրալիա |
Երկիր | Ավստրալիա |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Կայք | thisiscloves.com |
Cloves (vocalist) Վիքիպահեստում |
Նա սկսել է ելույթ ունենալ իր քրոջ հետ 13 տարեկանում՝ պարբերաբար նվագելով տարբեր ակումբներում և փաբերերում։ Իր առաջին երգը գրել է 11 տարեկանում։ 2013 թվականին մասնակցել է The Voice Australia շոուի ավստրալիական տարբերակի երկրորդ եթերաշրջանին, որտեղ կատարել է Մելանիի «Brand New Key» երգը[3]։ Նրա կատարմամբ երգը հասել է 40-րդ հորիզոնական ARIA singles chart-ում[4][5]։ Շոուին մասնակցելու ժամանակ նա կատարել է նաև «Girls Just Wanna Have Fun» երգը։
2015 թվականին, վերցնելով Cloves կեղծանունը[1], Քեյթին թողարկել է «Frail Love» սինգլը, որով ընդգրկվել է Duly Noted Records-ում թողարկված 13-րդ մինի ալբոմում[6][7]։ Երգչուհու «Don’t Forget About Me» երգը մտել է 2016 թվականին թողարկված «Ես՝ քեզնից առաջ» ֆիլմի սաունդթրեքի մեջ[8]։ Ելույթ է ունեցել այնպիսի փառատոներում, ինչպիսիք են Coachella-ն ու Lollapalooza-ն[9][10][11]։ 2016 թվականի նոյեմբերին Cloves-ը թողարկել է նոր «Better Now» երգը[12]։
Անվանում | Թողարկման պատմություն |
---|---|
XIII |
|
Անվանում | Տարի | Լավագույն դիրքը աղյուսակում |
---|---|---|
ARIA | ||
«Brand New Key» (սինգլ) | 2013 | 40[5] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.