From Wikipedia, the free encyclopedia
Can't Find My Way Home, երգը գրել Է բրիտանացի երաժիշտ Սթիվ Ուինվուդը։ Թողարկվել է 1969 թվականի օգոստոսին Blind Faith խմբի միակ ալբոմում, որի կազմում ընդգրկված էր Ուինվուդը։ Նույն թվականին այս ստեղծագործությունը թողարկվել է «Well All Right» սինգլի երկրորդ կողմում[1], իսկ ավելի ուշ՝ սինգլում («Presence Of The Lord»-ի երկրորդ կողմում)[2]։
«Can't Find My Way Home» | |
---|---|
Blind Faithի երգը «Blind Faith» ալբոմից | |
Թողարկված | օգոստոս 1969 |
Ձայնագրված | փետրվար-հունիս 1969 |
Ժանր | ֆոլկ ռոք |
Տևողություն | 3:16 |
Լեյբլ | Polydor |
Պրոդյուսեր | Jimmy Miller? |
Երաժշտական քննադատները բարձր են գնահատել այս ստեղծագործությունը։ Հայտնի երաժիշտ Բիլ Յանովիցը (Bill Janovitz) նշել է, որ «... Ուինվուդը երազկոտ ֆալցետով երգում է բառեր, որոնք առաջին հայացքից թվում են պարզ սիրային երգ, բայց իրականում կարող են արտացոլել ինչ-որ հոգևոր ճանապարհորդություն։ Մարմինը փոխելը և լքելը, տան ճանապարհը գտնելու անկարողությունը, այս ամենը ենթադրում է հոգևոր որոնում»[3]։
Blind Faith խմբի փլուզումից հետո Սթիվ Ուինվուդը և խմբի մեկ այլ անդամ՝ Էրիկ Կլեպտոնը համերգների ժամանակ պարբերաբար կատարել են «Can’t Find My Way Home» երգը։ Մասնավորապես, այս ստեղծագործությունը ներառվել է «E. C. Was Here» և «Greatest Hits Live» համերգային ալբոմներում։ Կլեպտոնը նաև ներառել է այս երգի համերգային ձայնագրությունը իր «461 Ocean Boulevard» ալբոմի ընդլայնված հոբելյանական հրատարակության մեջ։ 2008 թվականին Կլեպտոնն ու Ուինվուդը կատարել են այդ ստեղծագործությունը Մեդիսոն Սքուեր Գարդենում կայացած համերգի ժամանակ, որն այնուհետև թողարկվել է «Live from Madison Square Garden» ալբոմի տեսքով։ Այս երգի մեծ թվով քավեր տարբերակներ կան, որոնք տարբեր ժամանակներում ձայնագրվել են այլ կատարողների կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.