Cameltoe
From Wikipedia, the free encyclopedia
Cameltoe կամ Camel toe (բառացի՝ ուղտի ոտք), անգլերենում տարածված սլենգ, որն օգտագործում են հագուստի տակից ընդգծված կնոջ սեռական մեծ շուրթերի համար[1][2][3]։ Կնոջ անատոմիական կառուցվածքի և մարմնի այդ հատվածը ծածկող հագուստի առանձնահատկություններով պայմանավորված կոնքագոտու ստորին հատվածը և ցայլքը կարող են ընդգծվել՝ հիշեցնելով ուղտի ոտքը։ «Cameltoe»-ն սովորաբար երևում է մարմնին ամուր հպված հագուստ կրելու արդյունքում, ինչպիսին շորտերը և լողազգեստներն են[4]։
Մի շարք դեպքերում «Cameltoe»-ն մեդիայում կամ հանրությանը ցուցադրելը տարաբնույթ քննադատություններ է առաջացրել[5][6][7]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.