From Wikipedia, the free encyclopedia
«Bésame mucho», բոլերո ոճով իսպաներեն երգ՝ գրված 1940 թվականին մեքսիկուհի Կոնսուելո Վելասկեսի կողմից։ Այդ ստեղծագործությունը դարձավ XX դարի ամենահայտնի երգերից մեկը։ Գոյություն ունեն այդ երգի հարյուրավոր կատարումներ (այդ թվում և տարբեր լեզուներով) և գործիքային տարբերակներ։
«Bésame mucho» Bésame mucho | |
---|---|
Էմիլիո Տուերոի երգը | |
Թողարկված | 1940 թիվ |
Ձայնագրված | 1940 թիվ |
Ժանր | բոլերո |
Լեզու | իսպաներեն |
Հեղինակ | Կոնսուելո Վելասկես |
Կոմպոզիտոր | Կոնսուելո Վելասկես[1] |
Տոնայնություն | C minor |
Քավեր-տարբերակներ | |
Սեզարիա Էվորա, Դալիդա, Անդրեա Բոչելլի, Լուչիանո Պավարոտի և այլք |
Բառացի թարգմանաբար «bésame mucho» արտահայտությունը կլինի «համբուրիր ինձ շատ»։ Կոնսուելոն պատմում է, որ երգը նա գրել է այն ժամանակ, երբ դեռևս իր կյանքում ոչ ոքի հետ համբուրված չի եղել։ Նա ոգեշնչվել է «Quejas, o la Maja y el Ruiseñor» օպերայի արիայից, որի հեղինակն է իսպանացի կոմպոզիտոր Էնրիկե Գրանադոսան։
Երգն առաջինը ձայնագրել է տենոր Էմիլիո Տուերոն (es:Emilio Tuero)։ Սա բոլոր ժամանակների ամենաշատ ձայնագրված երգն է։ Աշխարհահռչակ շատ երգիչ-երգչուհիներ են կատարել այս ստեղծագործությունները[2]։
Նույնիսկ խորհրդային ամենահայտնի մուլտֆիլմում՝ «Դե, սպասիր»-ում, 14-րդ թողարկման մեջ հնչում է այս երգը Կլաուս Վունդեռլիխի վերադաշնակմամբ։
2007 թվականին ջազային տրոմբոնահար Steve Wiest-ը վերեմշակեց այս երգն ու օգտագործեց «Maynard Ferguson» կենսագրական ֆիլմում՝ The One and Only Maynard Ferguson:
2009 թվականից «Բեսամե մուչո» երգն ընտրվել է որպես Մեխիկո քաղաքի պաշտոնական նշանաբան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.