From Wikipedia, the free encyclopedia
Blurryface, ամերիկյան Twenty One Pilots դուո խմբի չորրորդ ստուդիային ալբոմը։ Սա խմբի երկրորդ ալբոմն է թողարկված Fueled by Ramen-ի հետ միասին։ Այն պլանավորված էր թողարկել 2015 թվականի մայիսի 19-ին, այն երկու օր շուտ՝ մայիսի 1-ին հասանելի է դարձել iTunes-ում[1]։ Ալբոմին նախորդում է գլխավոր սինգլը՝ Fairly Local, թողարկված 2015 թվականի մարտի 17-ին։ Բիլբորդ թեժ 100-ում «Stressed Out» և «Ride» երգերը զբաղեցրել են երկրորդ և հինգերորդ հորիզոնականները։ 2017 թվականի ապրիլ ամսին ալբոմը ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 1,5 միլիոն օրինակով[1]։ Ըստ Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի` 2016 թվականին վաճառվելով 105 միլիոն օրինակ, ալբոմը եղել է տարվա ամենաշատ վաճառվող ալբոմների ցանկում ութերորդը[2]։
Blurryface | ||||
---|---|---|---|---|
Twenty One Pilots-ի ստուդիային | ||||
Թողարկված | Մայիսի 17, 2015 | |||
Ժանր | ինդի փոփ, ռոք | |||
Տևողություն | 52:23 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Fueled by Ramen | |||
Պրոդյուսեր |
| |||
Twenty One Pilots-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Նրանց երրորդ ալբոմի՝ Vessel-ի թողարկումից անմիջապես հետո խումբը մեկնեց համաշխարհային շրջագայության[3]։ Շրջագայության ժամանակ խումբը ուներ շարժական նկարահանման հնարավորություն, որը նրանց օգնում էր ունեցած նոր գաղափարներում[4]։
«Heavydirtysoul», «Ride», «Fairly Local», «Tear in My Heart», «Lane Boy» և «Doubt» երգերը ձայնագրվել է Ռիքի Րիդ պրոդյուսերի հետ, Serenity West Recording-ում, Կալիֆորնիա, Հոլիվուդ։ «Stressed Out», «Polarize», «Hometown» և «Not Today» երգերը ձայնագրվել են պրոդյուսեր Մայք էլիզոնդոյի հետ, Can Am in Tarzana-յում, Կալիֆորնիա։ «Ride»-ը ձայնագրվել է Րիդի հետ Sonic Lounge Studios,Օհայոյում։ «The Judge»-ը ձայնագրվել է Մայք Քրոսիի հետ Լոնդոնի Livingston ստուդիայում։ «Goner» և «We Don't Believe What's on TV» երգերը ձայնագրվեկ է Րիդի հետ Հոլիվուդի Paramount ձայնագրման ստուդիայում։ «Message Man»-ը ձայնագրվել է Թիմ ԱՆդերսոնի հետ Լոս Անջելեսի Werewolf Heart ստուդիայում։ Ալբոմի դասակարգել է Նեալ Ավրոն, Սքոթ Սկրզինսկիի օգնությամբ, Հոլիվուդի The Casita ստուդիայում։ Ալբոմի վերջնական տեսքի համար աշխատել է Քրիս Գեհրինջերըը Նյու Յորքի՝ Sterling Sound ստուդիայում[5]։
Ալբոմը անվանված է հերոսի անունով, որը ստեղծել են խմբի անդամները և անվանել Blurryface[6]։ Ըստ Ժոզեֆի, նա «նեչկայացնում է ամեն ինչ ինդիվիդուալորեն, բայց նաև հաշվի առնելով մյուսներին»։ Ժոզեֆը ունի տատուներ իր ձեռքերին, նա Blurryface-ը մեկնաբանում է, ասելով․ «Անչափ դրամատիկ է, ես գիտեմ, բայց դա ինձ օգնում է հասկանալ հերոսին»[7]։
Ալբոմի դիզայնով զբաղվել է Բրենդըն Ռայքը, Ռիլ Բիրը և Վիրջիլո Տզաջը[5]։ Ռոբ Գոլդը եղել է արվեստի մենեջերը, երբ Ջոշ Սքաբելը տեղում չի եղել[5]։ Ջաբարի Ջեքըբսը տրամադրել է լուսանկարները[5]։ Ռայքը իր բլոգում նշում է Vessel ալբոմից տարբեր աշխատանքներ, իսկ Blurryface-ի կարմիրի մասին ասում է․ «կրքի, բռնության և զայրույթի գույն է», խումբը նաև հայտնի է իր բաց բովանդակությամբ մեկնաբանություններով[8]։
2015 թվականի մարտի խումբը հայտարարեց ալբոմի անվանումը, երգերի ցանկը և թողարկման օրը[9]։ Երկրպագուների ալբոմի պատվերների պատճառով խմբի կայքը խափանվել է[10] ։ Խումբը թողարկել է իրենց առաջին սինգլը Fairly Local, հենց նույն օրը հրապարակել են երգի տեսահոլովակը, որի պրեմիերան պաշտոնապես կատարվեց Fueled by Ramen-ի յություբյան ալիքում[11]։ 2017 թվականի փետրվարի 3-ին խումբը թողարկեց Heavydirtysoul երգի տեսահոլովակը, որի աուդիո տարբերակը հրապարակվել էր 2015 թվականին, բայց որպես սինգլ թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 9-ին[12]։
Ապրիլի 6-ին, խումբը թողարկեց ալբոմի երկրորդ սինգլը՝ Tear in My Heart, տեղադրելով պաշտոնական տեսահոլովակի հետ միասին Յութուբ կայքում։ Tear in My Heart ռադիոյում թողարկվել է 2015 թվականի ապրիլի 14-ին[13]։ Երրորդ սինգլը՝ Stressed Out, թողարկվել է ապրիլի 28-ին[14][15], տեսահոլովակի հետ միասին[16]։ 2015 թվականի մայիսի 4-ին, խումբը հրապարակում է տեսանյութ որտեղ նրանք պատրաստում են ալբոմի 6-րդ երգը՝ Lane Boy[17], իսկ 7 օր անց թողարկվեց Ride երգը[18], Յութուբ կայքի միջոցով, երկուսն էլ սինգլներ են, թողարկվալ 4-րդ և 12-րդ հորիզոնականներում[19][20]։ 11-ից և 14-ըալբոմը շրջագայեց Միացյալ Թագավորություն[21]։ Ride երգի տեսահոլովակը թողարկվել է մայիսի 14-ին, նկարահանված Ռիլ Բիր Մեդիայի կոսմից[22]։
2015 թվականի մայիսի 19-ին, դուոն ներկայացավ Լոս Անջելեսի iHeartRadio թատրոնում, ալբոմի թողարկումը նշելու համար[23]։ Համերգը ուղիղ եթերով ցուցադրվում էև iHeartRadio-ի կայքում։ Խումբը ունի շոուներ և ֆեստիվալներ սկսված մայիսի 19-ից մինչև դեկտեմբերի 14[24]։ Հուլիսի 20-ին թողարկվեց Lane Boy երգի տեսահոլովակը[25]։ Խումբը նվագեց Միացյալ Թագավորությանը նեոյեմբեր ամսին։ Շրջագայության տոմսերը վաճառվեցին մի քանի րոպեում[26] The tour sold out in a matter of minutes.[27]։
Blurryface-ը ստացել է հիմնականում դրական գնահատականներ երաժշտական քննադատների կողմից։ Ըստ Metacritic-ի, որը ունի 100 միավոր քվեարկելու համար, ալբոմը հավքել է 80 միավոր, 5 գնահատականից, նշելով․ «ընդհանուր ամենասիրելի գնահատականները»[28]։ Բիլբորդ ամսագրից Գերեթ Կամպը ալբոմն անվանել է «թեժ խառնուրդ», բայց տվել է շատ խառը գնահատական, ասելով՝ «Blurryface-ը Vessel-ից ավելի բարձր չէ»[32]։
Ալբոմը Alternative Press-ում հայտնվել է «2015 թվականի 10 լավագույն ձայնագրությունները» ցանկում[34]։ Ալբոմը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Rock Sound-ի «2015 թվականի 50 լավագույն թողարկումները» ցանկույմ[35]։ 2016 թվականին Blurryface-ը նոմինացվել է որպես՝ «տարվա լավագույն ալբոմ» 2016 թվականի Alternative Press երաժշտական մրցանակաբաշխությանը[36]։ Ալբոմը նաև հաղթել է Բիլբորդի երաժշտական մրցանակաբաշխությանը «Լավագույն ռոք ալբոմ» կատեգորիայում[37]։
Բոլոր երգերի հեղինակն է Tyler Joseph.
Blurryface[5] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Producer | Տևողություն | ||||||
1. | «Heavydirtysoul» | Ricky Ռիդ | 3:54 | ||||||
2. | «Stressed Out» | Mike Elizondo | 3:22 | ||||||
3. | «Ride» | Ռիդ | 3:34 | ||||||
4. | «Fairly Local» | Ռիդ | 3:27 | ||||||
5. | «Tear in My Heart» | Ռիդ | 3:08 | ||||||
6. | «Lane Boy» | Ռիդ | 4:13 | ||||||
7. | «The Judge» | Mike Crossey | 4:57 | ||||||
8. | «Doubt» | Ռիդ | 3:11 | ||||||
9. | «Polarize» | Elizondo | 3:46 | ||||||
10. | «We Don't Believe What's on TV» | Ռիդ | 2:57 | ||||||
11. | «Message Man» | Tim Anderson | 4:00 | ||||||
12. | «Hometown» | Elizondo | 3:54 | ||||||
13. | «Not Today» | Elizondo | 3:58 | ||||||
14. | «Goner» | Ռիդ | 3:56 |
Japanese bonus tracks[38] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Producer | Տևողություն | ||||||
15. | «Guns for Hands» | Greg Wells | 4:30 | ||||||
16. | «Lovely» | Wells | 4:18 |
Շաբաթվա չարթեր
|
Տարևերջյան չարթեր
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.