Blowing a raspberry

From Wikipedia, the free encyclopedia

Blowing a raspberry

Blowing a raspberry, blowing a strawberry կամ Bronx cheer, անգլերեն սլենգային տարածված արտահայտություն, որը նախատեսված է ցույց տալու մի մարդու ծաղրական, անկեղծ կամ էլ կատակային վերաբերմունքը մյուսի նկատմամբ։

Blowing a raspberry օրինակ

Հնչյունաբանության տերմինաբանության մեջ արտաբերված ձայնը կարելի է ներկայացնել որպես խուլ շրթնալեզվային թրթռուն բաղաձայններ [r̼̊]: Քեննեթ Լի Պայկը այդ ձայնը սահմանում է որպես խուլ էկզոլաբիալ-լեզվային թրթռուն (անգլ.՝ voiceless exolabio-lingual trill) բաղաձայններ, որոնք արտաբերվում են առաջ պահված ներքևի շրթունքին հակառակ թրթռացող լեզվով[1]։ Մարդու լեզվում այս ձայնը երբեք չի օգտագործվում որպես հնչյուն (օրինակ՝ որպես բառերի կառուցվածքային տարր օգտագործելու համար), թեև այն լայնորեն տարածված է տարբեր մշակույթների մեջ։

Երկրից կախված կիրառվում է այս կամ այն կաղապարը։ Այսպես, ԱՄՆ-ում սովորաբար օգտագործվում է Bronx cheer: Չնայած և՛ ԱՄՆ-ում, և՛ անգլախոս մյուս երկրներում կարող են օգտագործվել raspberry, rasp, կամ razz անվանումները։

Ծագում

Անգլերենի սլենգում raspberry բառն առաջին անգամ օգտագործվել է 1890 թվականին[2] և նշանակում է «արհամարհական փռթկոց»[3]։ Իր հերթին blowing a raspberry արտահայտության արմատներն սկիզբ են առնում լոնդոնյան կոկնիի հանգավոր սլենգից, երբ raspberry (strawberry) tart (հայերեն՝ ազնվամորու (ելակի) կարկանդակ) արտահայտությունը փոխարինվում է raspberry fart (հայերեն՝ ազնվամորու (ելակի) փունջ, ազնվամորու (ելակի) փորափքանք)[4][5]: Հանգավոր սլենգը շատ հաճախ օգտագործվել է բրիտանական կատակերգություններում, երբ անհրաժեշտություն էր առաջացել ուշադրություն դարձնել այնպիսի երևույթների, որոնք անընդունելի են օրինավոր հասարակության համար։

Bronx cheer արտահայտությունը բառացիորեն նշանակում է «բրոնքսյան մեծարանք», ունի սարկաստիկ իմաստ, քանի որ, փաստորեն, բնորոշ է սուլոց, ցանկացած բարձրություն, թշնամական և վիրավորական դիտողություն, փռթկոց, ծաղրանք և քննադատություն[6][7]։

Կիրառություն

Ժամանակակից անգլերենում խոսքը վերաբերում է այն գործողությանը, երբ ինչ-որ մեկը, ցանկանալով ցույց տալ իր քամահրանքն ու արհամարհական վերաբերմունքն ուրիշի նկատմամբ, դուրս է հանում լեզուն, առնում շրթունքների մեջ և միաժամանակ դուրս եկող օդի ձայն է արձակում՝ փորափքանքի նման[8]։

Բացի այդ՝ այն կարող է երեխաների կողմից օգտագործվել հնչյունային խաղերում։

Գրող Վլադիմիր Նաբոկովը «Bronx cheer» արտահայտությունն օգտագործել է իր «Լոլիտա» վեպի առաջին մասի տասնմեկերորդ գլխում[9][10].

Մենք նստել էինք հատակին դրված բարձերի վրա, Լոն տիկնոջ և իմ մեջտեղում էր (նա կուչ էր եկել. իմ գազանիկ)։ […] Բայց ես գիտեի, որ ամեն ինչ անհույս է։ Ինձ գրգռում էր ցանկությունը, ես տանջվում էի հագուստի մոտիկությունից, և նույնիսկ ուրախ էի, երբ մոր հանգիտ ձայնը մթության մեջ հայտարարեց. «Եվ այժմ մենք կարծում ենք, որ Լոն պետք է գնա քնելու»։ «Իսկ ես կարծում եմ, որ դուք խոզեր եք»,- ասաց Լոն։ «Շատ լավ, նշանակում է՝ վաղը զբոսախնջույք չի լինի»,- ասաց Գեյզը։ «Մենք ապրում ենք ազատ երկրում»,- ասաց Լոն։ Դրանից հետո բարկացած Լոն արձակեց այսպես կոչված «Բրոնքսյան ուռա» (զզվանքի թավ ձայն), հեռացավ, ես իներցիայով շարունակեցի մնալ ծածկապատշգամբում, մինչ Գեյզը ծխում էր այդ գիշերվա տասներորդ ծխախոտը և դժգոհում Լոյից։

Բանասիրական գիտությունների թեկնածու, Տվերի պետական համալսարանի անգլերենի ամբիոնի ավագ դասախոս Իրինա Սամոխինան նշում է, որ գրողը դարձվածքը ռուսերեն թարգմանելիս օգտվել է երկու եղանակից՝ մասնակի պատճենում և թարգմանված տեքստի մեկնաբանություն։ Հղում կատարելով[11] Oxford Advanced Learner's Dictionary բառարանին՝ Սամոխինը ցույց է տալիս, որ «„Bronx cheer“ բարձր և կոպիտ ձայն է, որն արտահայտում է արհամարհանք։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.