From Wikipedia, the free encyclopedia
Beats Electronics, ականջակալներ և բարձրախոսներ արտադրող ամերիկյան ընկերություն։ Հիմնվել է ռեփեր և հիփ-հոփ պրոդյուսեր Dr. Dre-ի և Interscope Geffen A&M Records ընկերության նախկին տնօրեն Ջիմմի Այովինի կողմից։ 2014 թվականից հանդիսանում է Apple ընկերության ստորաբաժանումներից մեկը։
Beats Electronics | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2006 |
Հիմնադիր | Dr. Dre |
Վայր | Քալվեր Սիթի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տնօրեն | Dr. Dre |
Արդյունաբերություն | կենցաղային էլեկտրոնիկա |
Մայր ընկերություն | Էփլ |
Սեփականատեր | Էփլ |
Կայք | beatsbydre.com |
Beats By Dre Վիքիպահեստում |
Beats by Dr. Dre ընկերության այն ապրանքանիշի անվանումն է, որի ներքո թողարկվում են ականջակալները և բարձրախոսները։
Ընկերությունը հիմվել է 2006 թվականին և իր նորամուտը կատարել է իր առաջին ապրանքով՝ Beats by Dr. Dre ականջակալներով։ 2008 թվականի մայիսին Monster Cable-ն ստացել է Beats-ի առաջին ապրանքի մշակման ու թողարկման բացառիկ իրավունքը, որի պայմանագրի տևողությունը 5 տարի էր։ Իր ապրանքների առաջխաղացման համար Beats-ն առաջին հերթին հույսը դրել է փոփ և հիփ-հոփ երաժիշտների աջակցության, ապրանքը նրանց երաժշտական տեսահոլովակներում ցուցադրելու և այլ երաժիշտների և հայտնի անձանց հետ ապրանքի զարգացման ուղղությամբ համագործակցելու վրա։
2010 թվականի օգոստոսին բջջային հեռախոսներ արտադրող HTC ընկերությունը ձեռք է բերել Beats-ի բաժնետոմսերի 52,1 %-ը 309 մլն. դոլարով։ Գնումը կատարվել է HTC-ի՝ բջջային հեռախոսների այլ արտադրողների հետ մրցակցելու համար, որպեսզի ասոցացնի իրեն Beats բրենդի հետ, քանի որ այդ ժամանակ HTC-ը կարող էր սմարթֆոններ թողարկել Beats-ի ապրանքանիշի անվան տակ։ Չնայած իր մեծ ձեռքբերմանը՝ HTC-ն թույլ է տվել Beats-ին շարունակել աշխատել որպես ինքնուրույն ընկերություն։
2012 թվականի հունվարի 12-ին BusinessWeek-ը հայտնել է, որ Beats-ը և Monster-ը չեն երկարացնի պայմանագիրը և կվերջացնեն համագործակցությունը 2012 թվականի վերջին։ Արդյունքում Beats-ն իր ձեռքն է վերցրել ապրանքի արտադրությունը և կրկնապատկել աշխատողների քանակը՝ այն հասցնելով մինչև 300։ Monster-ը վերջին հաշվով սկսել է պրեմիում-ականջակալների իր գծի մարքեթինգը։ 2012 թվականի հոկտեմբերին Beats-ը ներկայացրել է իր սեփական մշակման առաջին ապրանքները՝ Beats Executive noise-cancelling և Beats Pill portable speaker ականջակալները։ Այովինը համոզված էր, որ ընկերությունն արդեն պետք է «կառավարի իր սեփական ճակատագիրը», որպեսզի շարունակի իր աճը։ Նա նաև մեկնաբանել է այն, թե ինչպես են ականջակալների այլ արտադրողներ փորձել նմանվել Beats-ի՝ «բիզնես մոդելներ հայտնիներից» ձևաչափով (այդ թվում նաև Monster-ը, որոնք ներկայացրել են Earth-ը, Wind-ը և Fire-ը, ինչպես նաև Miles Davis-ի կողմից արտադրվող թեմատիկ ականջակալները Electronics ցուցահանդեսում ներկայացնելու ժամանակ) և ասել է. «Մեր մրցակիցներից որոշները էժանագին ինժեներներ են, ովքեր երբեք չեն եղել ձայնագրման ստուդիայում։ Նրանք պարզապես չեն կարող անվանել ականջակալներն այն մարդու անունով, ով ընդհանրապես ոչինչ չգիտի ձայնի մասին»։
2012 թվականի հուլիսին HTC-ը հետ է վաճառել Beats-ին իր մասնաբաժնի կեսը 150 մլն դոլարով՝ մնալով ամենախոշոր բաժնետերը 25,1 % բաժնետոմսերով։ Վաճառքը նպատակ է ունեցել ապահովել «ճկունություն HTC ընկերության բաժնետոմսերի ամենամեծ փաթեթի պահպանմամբ գլոբալ ընդարձակման և բջջային հեռախոսների առևտրային բացառիկության համար»։
2013 թվականի օգոստոսին լուրեր են տարածվել, որ Beats-ի հիմնադիրները «նախատեսում են HTC ընկերությունից հետ գնել բաժնետոմսերի մնացած մասը և անցկացնել նոր անորոշ համագործակցություն ապագա ներդրումների համար»։ 2013 թվականի սեպտեմբերի 27-ին HTC-ը հաստատել է, որ պատրաստվում է Beats ընկերության 24,84 % բաժնետոմսերը հետ վաճառել 265 մլն դոլարով, ընդ որում՝ նշել է, որ վաճառքը տեղի կունենա մինչև տարվա վերջը։ Միաժամանակ Beats-ը հայտնել է, որ Carlyle խումբը նախատեսում է ոչ մեծ ներդրումներ կատարել ընկերությունում։
2014 թվականի մայիսի 28-ին Apple ընկերությունը հայտարարել է, որ պատրսատվում է գնել Beats-ը 3 մլրդ դոլարով, որը կվճարվի մեծ մասամբ կանխիկ գումարով և մասամբ (400 միլիոն դոլար) Apple-ի բաժնետոմսերով։ Գործարքն ավարտվել է 2014 թվականի վերջին[2][3][4][5]։
Մոնիտորային ականջակալներ.
Վրադիր ականջակալներ.
IEMs ականջակալներ.
Բարձրախոսներ.
Gizmodo-ի տեսաբան Սեմ Բիդլը «7 ամենավատ տեխնոնվերներն այս Սուրբ ծննդի համար» հոդվածում ասել է, թե «»ամբողջ շարքի գինը չափազանց բարձրացված է. ըստ էության, դուք վճարում եք ռեփերի անվան համար, որն արդեն 12 տարի ոչ մի նոր ալբոմ չի թողարկել»[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.