Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Bathory», շվեդական երաժշտական խումբ, որը իր էական ներդրումը ունեցավ մետալ ոճի մեջ, ինչպես նաև բլեք մետալի և վիկինգ մետալ ոճերի մեջ[1]։ Ձևավորվել է Ստոկհոլմում 1983 թվականին։ Խմբի ստեղծումը հանգեցրեց նրան, որ շատերը սկսեցին նմանակել նրանց[1]։ Bathory-խմբի կազմում կային շատ երաժիշտներ, բայց խմբի ղեկավարը ի սկզբանե եղել էր՝ (Քուորթն, Թոմաս Ֆորսբերգ, 17.02.1966 — 07.06.2004)։ Խումբը նկարահանեց տարբերվող տեսահոլովակ, իրենց ամենա հայտնի երգերից մեկի հիման վրա՝ One Rode to Asa Bay, ինչպես երգը, այնպես էլ տեսահոլովակը նվիրված էր՝ Սկանդինավիայի Քրիստոնյաներին։
Բեթորի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Bathory |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | 1983 — 1987: Տրեշ մետալ Բլեք մետալ 1988 — 2004: Վիկինգ մետալ |
Գործունեություն | 1983—2004 |
Լեյբլ | Black Mark Production Tyfon Grammofon Noise Records |
Կայք | bathory.nu |
Անդամներ | |
Quorthon | |
Նախկին անդամներ | |
Ֆրեդդան Յոանս Օկերլունդ Որնթ Կոթար | |
Bathory Վիքիպահեստում |
Խումբը դադարեցրեց իր գործունեությունը 2004 թվականի հունիս ամսին, երբ Քուորթնին գտան մահացած իր սեփական բնակարանում։ 38-ամյա երաժշտի մահվան պատճառը դարձավ սրտի անբավարարությունը։
Bathory ռոք խումբը ստեղծվել է Ստոկհոլմում 1983 թվականին Թոմաս Ֆորսբերգի կողմից, ավելի մեծ համբավ ձեռք բերելուց հետո Թոմաս Ֆորսբերգը հանդես եկավ Քուորթըն կեղծանվամբ։ Նախքան խմբի ձևավորվելը Քուորթընը հանդես էր գալիս փանկ ռոք(Punk-rock) ժանրում, բայց ծանոթանալով Venom և Motorhead խմբերի ծավալած գործունեությանը՝ Քուորթընը փոխեց իր երաժշտական ոճը[1]։ Խմբի առաջին անդամները, բացի՝ Քուորթընից, խումբ եկավ Հանոին որպես բասիստ և որպես թմբուկահար հանդես եկավ Վանսը, հետագայում սկսեց զբաղվել տեսահոլովակների նկարահանմամբ, նա աշխատեց ամենահայտնի խմբերի, անհատ երգիչների, տեսահոլովակների համար ինչպիսիք էին՝ Մադոննան, Մեթալիկան(Նրա ամենա հայտնի աշխատանքներից են՝ Prodigy «Smack My Bitch Up», Madonna «Ray Of Light» Metallica «Turn The Page»)։
Այդ ժամանակ Քուորթնը կրում էր Black Spade կեղծանունը և հենց այդ ժամանակ էլ ձայնագրեց երգ ամենա որակյալ ձայնագրիչով, իր անձնական հաճույքի համար։ Կային երգեր որոնց ուշադրություն չէին դարձնում երկրպագուները որովհետև դա նրանց դուր չէր գալիս այդ երգերից են՝ Satan My Master, Witchcraft и Die In Fire երգերը և դրանք դուրս եկան խմբի հավաքածուներից։ Խմբում մեծ շրջադարձ եղավ երբ միացավ նրանց Tyfon Grammofon-ը, նա ղեկավարեց խումբը։ Խմբի ղեկավարը որոշեց ավելացնել որոշ ձայնագրություններ Scandinavian Metal Attack հավաքածուին որոնք նախկինում դուրս էին մնացել երգերի ցանկից։ Ամիսներ անց Ace Shoot (Քուորթընի նախկին կեղծանունը), ը փոխում է իր կեղծանունը՝ Quorthon Seth։ Նրանք թողարկում են նոր հավաքածու որը նրանց ավելի հայտնի է դարձնում, սկսում են համերգներով հանդես գալ Ստոկհոլմոմ և որոշ ժամանակ անց խմբի անդամ՝ Ալվիկը հեռանում է խմբից և նրանք դադարեցնում են իրենց կայանալիք համերգները։ Որոշ ժամանակ անց Քուորթնը մնում է միայնակ։ Որոշ ժամանակ անց նրանք թողարկում են հենց իրենց խմբի անունը կրող երգի ալբոմը՝ Bathory: Ալբոմը նրանց 200 դոլարի եկամուտ է բերում։
Խմբի հաջորդ ալբոմի անվանումն էր՝ The Return, որը ձայնագրվեց պրոֆեսիոնալ ստուդիայում, սակայն խմբի բասիստի ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ լինելու պատճառով այն ամբողջությամբ չձայնագրվեց։ Ալբոմի ձայնագրվելուց հետո նրանք որոշեցին ձայնագրել ալբոմ իրենց սեփական ուժերով, որը նրանց ավելի ճանաչում կբերեր։ Թողարկված ալբոմը խմբին մեծ փառք բերեց, նրանք ունեցան ավելին քան 10000 պատճեն։ Նրանք պետք է ունենաին շրջագայություն Celtic Frost և Destruction խմբերի հետ (այն տեղի չի ունենում)։ Նրանք իրենց խումբ են հրավիրում Carsten Nielsen-ին Artillery խմբից, նա հրաժարվում է, և նրանք առաջջարկում են Chris Witchhunter-ին Sodom խմբից, նա աշխատում է և փորձեր է ունենում Քուորթնի հետ։ Under the Sign of the Black Mark ձայնագրությյունը ձայնագրվեց Heavenshore Studios-ի կողմից։ Հաջորդ ալբոմը (Blood Fire Death) ձայնագրելու համար նրանք հրավիրում են որպես թմբուկահար Vvornth-ին և որպես բասիստ՝ Kothaar-ին, նրանք ընդունում են առաջարկը և միանում են խմբի գործունեությանը։ Ալբոմի նախապատրաստումից հետո, պետք է ալբոմի շապիկի ընտրություն կատարեին, որի աշխատանքները վստահում են Петера Николая Арбо-ին։ 1988 թվականին Քուորթնը աշխատանքներ է տանում իր Blood on Ice ալբոմի համար, բայց այլ չի թողարկվում։ Հաջորդ ալբոմի համար 1990 թվականին Քուորթնը ձայնագրում է 8 երգ Requiem ալբոմի համար, բայց այն նույն պես չի թողարկվում։ Եվս մեկ անգամ Քուորթնը լուրջ աշխատանքներ է կատարում Hammerheart ալբոմմի համար որը պետք է ձայնագրվեր Heavenshore Studios ստուդիայում։ Ալբոմը ձայնագրվում էր շատ վատ պայմաններում, պատճառը ստուդիայում կատտարվող նորոգումն էր։ Արդյունքում ալբոմի համար ձայնագրվել էր 13 երգ, որոնցին ընդամենը 7-ը տեղ գտան ալբումում։ Այս ալբոմը տարբերվում էր մնացած ալբոմներից ձայնային էֆեկտներով, երգերի տևողությունը 6-10 րոպե էր։ One Rode to Asa Bay երգի համար նկարահանում է տեսահոլովակ, իսկ ալբոմը թողարկվում է՝ Noise Records պիտակավորմամբ։
Հիասթափված Քուորթնը դադարեցնում է թողարկել ալբոմներ Noise Records պիտակավորումով, 1991 թվականին նա ստեղծում է իր պիտակները իր ալբոմների համար Black Mark Records անվանումով։ Այս տարում թողարկվում է ևս մեկ ալբոմ, որը կրում է Twilight of the Gods անվանումը, այդ ալբոմի մեջ օգտագործվում էին բոլոր գործիքները։ Այս ալբոմը շարունակեց զվիկինգների թեման, ալբոմի ձայնագրությունը ընդանում էր շատ դանդաղ Montezuma ստուդիայում։ Այնուամենայնիվ լավ ընդունվեց, երաժշտական կոմպոզիցիաները ավելի երկար էին ստացվել։ Վերջնական արդյունքի համար պետք է օգտագործեին «The Planets» աշխատանքը, որը պետք է ստեղծվեր Густава Холста-ի կողմից։ Ի պատիվ խմբի 10-րդ ամյակի 1993 թվականին թողարկվում է Jubileum Volume I ալբոմը իսկ հետո ալբոմի երկրորդ մասը Jubileum Volume II, Քուորթնը որոշում է սկսել իր սոլո կարիերան։ Իր սոլո կարիերայի ընթացքում նա ձայնագրում է The Album Quorthon ալբոմը, և նա որոշում է վերադառցնելլ Բաթորի խումբը և սկսում է նյութեր պատրաստել Requiem ալբոմի համար։ Խումբը նվագում էր դեթ/տրեշ մետալ ոճում։ Մեկ ու կես տարի անց 1995 թվականին թողարկվում է ևս մեկ ալբոմ Octagon այն նույնպես ձայնագրված էր տրեշ մետալ ոճի մեջ։ Վերջին ալբոմը ձայնագրելուց Քուորթնը փոխեց Genocide և Resolution Greed երգերի անունները։
Ալբոմների թողարկումներից հետո սկսվեց խմբի բուռն աշխատանքային էտապը։ Քուորթնը 1995 թվականին ձայնագրում է հին ոճի երգ, իսկ 1996 թվականին այն հանձնվում է երկրպագուների դատին։ Հենց այս տարում էլ ձայնագրվում է խմբի Blood on Ice։ 1988 թվականին ձայնագրվում է նրանց Jubileum ալբոմների երրորդ մասը Jubileum III, նաև ձայնագրում են ալբոմ Nemesis անվանմամբ որը 2001 թվականին կրում է Destroyer of Worlds անվանումը։
Ժամանակը անցնում էր բայց նոր ալբոմներ չէին թողարկվում։ Քուորթնը իր հարցազրույցներում նշում է որ՝ բոլոր նյութերը պատրաստ են նոր ալբոմ թողարկելու համար, բայց նրանց փոքր-ինչ օգնություն է հարկավոր։ 2000 թվականի նոյեմբեր ամսին տեղեկություններ են տարածվում որ ալբոմը կթողարկվի 2001 թվականին։ Թողարկվում է իրենց նոր ալբոմը Katalog անվամբ որը թողարկվել էր Destroyer of Worlds պիտակավորմամբ։ Թողարկվում է նաև Destroyer of Worlds ալբոմը։
2002 թվականին թողարկվում է Nordland I, իսկ 2003 թվականին սկսում է ալբոմի երկրորդ մասի համար աշխատանքները։ 2004 թվականին թողարկվում է խմբի վերջին ալբոմը Nordland II անվամբ։ Քուորթնը մահանում է 2004 թվականի ամռանը սրտի անբավարարությունից։
Անվանումը եկել է յոթերորդ դարի թագավորական ընտանիքի անդամ Էլիզաբեթ Բեթորի անվամբ։ Խմբի անունը սկզբում եղել է Nosferatu, հետո փոխվել է Natas, իսկ հետո Mephisto։ Որոշ ժամանակ անց խմբի անունը կնքվում է հենց Էլիզաբեթ Բեթորիի անամբ, իսկ հետո Countess Bathory և վերջնական անունը Bathory:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.