BTS (հանգըլ՝ 방탄소년단, Բանգթան Սոնյոնդան, հայտնի նաև որպես՝ Bangtan Boys և Beyond The Scene), յոթ անդամից բաղկացած հարավկորեական բոյ բենդ։

Արագ փաստեր Հիմնական տվյալներ, Բնօրինակ անուն ...
BTS
Thumb
BTS-ը LG հայտնի հարավկորեական կազմակերպության գովազդում։
Ձախից աջ (վերևում)՝ Ջեյ Հոփ, RM, Ջին; (ներքևում ձախից աջ) Վի, Շուգա, Չոնգուկ Ջիմին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն방탄소년단
Նաև հայտնի է որպեսBTS • Bulletproof Boy Scouts • Beyond The Scene • Bangtan Sonyeondan
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ԺանրերՔեյ փոփ, Հիփ հոփ, R&B, EDM
Գործունեություն2013 ― ներկա
ԼեյբլBig Hit Entertainment • Pony Canyon • Def Jam Japan • Columbia
Պարգևներ

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ լավագույն փոփ, ռոք բենդ, դուետ, խմբի համար

[1]

Ամերիկյան երաժշտական մրցանակ տարվա լավագույն համերգային շրջագայության համար

[2]

Billboard Music Award for Top Social Artist?

[3]

Billboard Music Award for Top Social Artist?

[4]

Billboard Music Award for Top Social Artist?

[5]

Billboard Music Award for Top Duo/Group?

[6]

MTV Video Music Award for Best K-Pop Video?

MTV Video Music Award for Best Group?

[7]

MTV Europe Music Award for Best Group?

MTV Europe Music Award for Biggest Fans?

[8]

MTV Europe Music Award for Best Group?

[9]

MTV եվրոպական երաժշտական մրցանակ լավագույն փոփ երաժշտության համար

MTV Europe Music Award for Biggest Fans?

American Music Award տարվա դերասանին

[10]
և

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ լավագույն փոփ, ռոք բենդ, դուետ, խմբի համար

[10]
Կայքbts.ibighit.com
Անդամներ
RM
Շուգա
Ջեյ Հոփ
Ջին
Ջիմին
Վի
Չոնգուկ
 BTS Վիքիպահեստում
Փակել

Սեպտետը, որը կազմված է RM-ից, Ջին-ից, Շուգա-ից, Ջեյ Հոփ-ից, Ջիմին-ից, Վի-ից և Չոնգուկ-ից, արտադրում է իրենց սեփական երաժշտությունը։ Նրանց երգերի բառերը խոսում են հոգեկան առողջության թեմաների, երիտասարդության խնդիրների, կորուստների և ինքնասիրության մասին։

Խումբը դեբյուտը կատարել է 2013 թվականի հունիսի 13-ին, իրենց առաջին 2 Cool 4 Skool ալբոմի «No More Dream» երգով, որի համար ստացել է մի քանի «Տարվա նոր արտիստ» մրցանակներ, ներառյալ 2013 թվականի MelOn Music Awards և Golden Disc Awards մրցանակաբաշխությունները և 2014 թվականի Seoul Music Awards մրցանակաբաշխությունը։ Դեբյուտից մեկ տարի անց նրանք ստացան նշանակալի Բոնսանգ մրցանակներ իրենց հետագա` Dark & Wild և The Most Beautiful Moment In Life, Part 1 ալբոմների համար։

Խումբը շարունակեց գերազանցել ինքն իրեն, իրենց երկրորդ ամբողջական ալբոմի` Wings-ի թողարկումով, որը ավելի քան 27 երկրների iTunes-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ալբոմը նաև դեբյուտ արեց Billboard 200-ում 26-րդ հորիզոնականով, որը նշանավորեց ամենաբարձր հորիզոնականը, որը երբևէ Քեյ փոփ ալբոմը գրավել էր, ինչպես նաև BTS-ին որպես առաջին Քեյ փոփ աստղեր, ովքեր մտան այդ չարթ 3 անգամ և մնացին չարթում մեկ շաբաթից ավել։ Հայրենիքում, Հարավային Կորեայում, վաճառքների առաջին ամսում, վաճառվեց «Wings»-ի 681924 օրինակ, կոտրելով նախկին ռեկորդը, առաջին ամսվա վաճառքների համար Gaon-ի չարթում, և հետևաբար դառնալով լավագույն վաճառվող ալբոմը Gaon-ի պատմությունում։ Ալբոմի գլխավոր երգը՝ Blood Sweat & Tears-ը (կորեերեն՝ 피 땀 눈물), դարձավ խմբի առաջին երգը, որը գրավեց Gaon Digital Chart-ում առաջին հորիզոնականը։ Խմբի հաջորդ գլխավոր երգը՝ Spring Day-ը (կորեերեն՝ 봄날), նույնպես գրավեց այդ հորիզոնականը, իսկ դրա համապատասխան ալբոմը՝ You Never Walk Alone-ը, գրանցեց ավելի քան 700,000 նախնական պատվեր։ Ընդհանուր, «Wings»-ը վաճառել է 1.5 միլիոն օրինակ, դառնալով BTS-ի առաջին «միլիոն վաճառվողը»։

Ճանաչված լինելով իրենց սոցիալական կայքերի ակտիվության համար, BTS-ը Ֆորբս-ի կողմից ճանաչվել է 2016 թվականի մարտի Թվիթթեր-ում ամենաշատ Ռեթվիթ եղած արտիստը։ Այս դեպքերից հետո Թվիթթերը ստեղծեց առաջին Քեյ փոփ Էմոջի-ն, BTS-ի մասնակցությամբ։ 2016 թվականի հոկտեմբերին Billboard-ը տեղադրեց BTS-ին Social 50 չարթի առաջին հորիզոնականում, դարձնելով նրանց առաջին Քեյ փոփ աստղերը, ովքեր եղան այս չարթում։ Social 50-ի չարթի հորիզոնականում նրանք մնացել են 23 հաջորդական շաբաթ։ 2017 թվականին BTS-ը ստացավ նոմինացիա Billboard Music Award-ի «Թոփ սոցիալական արտիստ» անվանակարգում։ Հայտնի լինելով իրենց մեծ միջազգային Ֆանդոմով և ամբողջապես վաճառված համերգներով Ասիայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, BTS-ի ակնառու ելույթները նրանց շնորհել են «Best World Performer» մրցանակը 2015 թվականի Mnet Asian Music Awards-ի ժամանակ։ Ընդամենը մեկ տարի անց BTS-ը ստացավ 2016 թվականի «Mnet Asian Music Awards»-ի «Տարվա արտիստ» մրցանակը։

Նրանք 2017 թվականին դարձան առաջին կորեական խումբը, ով ստացավ սերտիֆիկացում Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա (RIAA)-ից իրենց «Mic Drop» սինգլի համար, ինչպես նաև առաջին կորեական արվեստագետը, ով գլխավորեց Billboard 200 աղյուսակը իրենց Love Yourself: Tear ստուդիական ալբոմով։ 2020-ին BTS-ը դարձավ կորեական առաջին արվեստագետը, ով հասավ Billboard Global 200-ի և Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականին իրենց Dynamite սինգլով և «Savage Love (Laxed - Siren Beat)» ռեմիքսով։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրենց «Love Myself» քարոզարշավը հիմնելուց հետո Հարավային Կորեա-ի նախագահի կողմից մշակութային շքանշան ստացան։

Գործունեություն

Նախքան դեբյուտը

Խմբի առաջին անդամները ընտրվել են «Hit It» լսումների միջոցով, որը BigHit ընկերությունը կազմակերպում էր Հարավային Կորեայի շատ քաղաքներում 2010 և 2011թթ․։ Դեբյուտը պետք է լիներ 2011թ., սակայն խմբի անդամների շարունակական փոփոխությունների պատճառով նրանց դեբյուտը անընդհատ հետաձգվում էր և, վերջապես, 2012թ. խմբի վերջնական անդամները հաստատվեցին։ Իրենց դեբյուտից կես տարի առաջ խումբը սկսեց իրենց անունը կերտել և ֆաների հետ հարաբերություններ ստեղծել Թվիթթերի, վիդեո բլոգերի, ֆանկաֆեի փոստերի ու Յություբ-ում և SoundCloud-ում cover-ներ հրապարակելու միջոցով։

Նախքան դեբյուտը RM-ը արդեն ելույթներ էր ունենում որպես ռեփեր և ուներ մի քանի ոչ պաշտոնական երգեր, ներառյալ համագործակցություն Զիկո-ի հետ։ Ջին-ը Կոնկուկի համալսարանի ֆիլմի ֆակուլտետի աշակերտ էր, Շուգա-ն ռեփեր էր Դեգուում։ Ջեյ Հոփ-ը, ով NEURON պարային խմբի անդամ էր, ակտիվ էր պարի ասպարեզում և մասնակցում էր պարային մարտերի և մրցույghթների։ Մինչև Big Hit-ին միանալը, Ջիմին-ը Բուսանի արվեստների ավագ դպրոցի ժամանակակից պարերի լավագույն աշակերտն էր, սակայն հետո տեղափոխվեց Կորեայի արվեստների ավագ դպրոց Վի-ի հետ, ով Դեգուից էր։ Չոնգուկ-ը հրավերներ էր ստացել 7 գործակալությունների կողմից, բայց վերջում ընտրեց Big Hit-ը, RM-ի ռեփը լսելուց հետո։

Կարիերա

2013: 2 Cool 4 Skool և O!RUL8,2?

2 Cool 4 Skool — դեբյուտային մինի առաջին ալբոմնն է, բաց է թողնվել 2013 թվականի հունիսի 12-ին:

Thumb
«2 Cool 4 Skool»

Մայիսի 21, 2013-ին Big Hit Entertainment-ը տեղադրեց հետհաշվարկ ժամացույց պաշտոնական BTS կայքում և դեբյուտ թրեյլեր թողարկեցին Յություբում՝ ժամացույցի հաշվարկի ավարտից հետո։ Թրեյլերում Հիփ-հոփ ժանր երաժշտություն է լսվում, իսկ տեսահոլովակում «Finally BTS will make their debut!» բառերն է երևում։ Ժամացույցի հաշվարկի ավարտին նաև BTS-ի անդամների նկարներ BTS-ի պաշտոնական Ֆեյսբուքյան էջ գցեցին, Big Hit Entertainment-ը թրեք լիսթը թողարկեց սպասվող ալբոմի համար իրենց Թվիթթերյան էջում, ու թողարկեցին ալբոմի դիզայնը և մանրամասնությունները։ Շուտով առաջին թիզերը թողարկեցին, բացահայտելով որ «No More Dream» անունով երգ կլիներ գլխավոր սինգլը։

O!RUL8,2? — BTS-ի առաջին երկարացված պիեսն է։ Թողարկվել էր Սեպտեմբերի 11, 2013-ին, որպես իրենց երկրորդ ալբոմը։ Ալբոմը բաղկացած է տաս թրեքերից, գլխավոր թրեքը լինելով՝ «N.O» երգը։

Thumb
«O!RUL8,2?»

Օգոստոսի 27, 2013-ին Big Hit Entertainment-ը տեղադրեց հետհաշվարկ ժամացույց պաշտոնական BTS կայքում և դեբյուտ թրեյլեր թողարկեցին Յություբում՝ ժամացույցի հաշվարկի ավարտից հետո։ Այն ներկայացնում է RM-ի մենախոսություն։ Երեք օր հետո, O!RUL8,2?-ի թրեք լիսթը և հայեցակարգային լուսանկարները թողարկեցին իրենց պաշտոնական Թվիթթերյան և Ֆեյսբուքյան էջերում։ Big Hit Entertainment-ը ավելի ուշ թողարկեց թրեյլեր ալբոմի համար։ Շուտով առաջին թիզերը թողարկեցին, բացահայտելով որ «N.O» անունով երգ կլիներ գլխավոր սինգլը։

2014— Skool Luv Affair, Dark & Wild և Wake Up

Skool Luv Affair: BTS-ի երկրորդ մինի ալբոմը։ Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 11-ին։ Կազմված է 10 երգից՝ ներառյալ գլխավոր «Boy in Luv» սինգլը։ Ապրիլին խումբն զբաղվել է «Just One Day» երգի գովազդով։ Վերահրատարակությունը թողարկվել է 2014 թվականի մայիսի 14-ին «Miss Right» և «I Like It (좋아요) [Slow Jam Remix]» նոր երգերով։ «Skool Luv Affair» ալբոմը եղել է 2014 թվականի 20 ամենավաճառվող ալբոմներից մեկը Կորեայում։

Thumb
«Dark & Wild»

Dark & Wild։ խմբի առաջին ամբողջական ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 19-ին։ Կազմված է 14 երգից, որտեղ գլխավորը «Danger» սինգլն է։ Հետո խումբը «War of Hormone» սինգլի գովազդումը։ 2014 թվականին «Dark & Wild»-ը դարձավ Կորեայի ամենաշատ վաճառվող 14 ալբումներից մեկը։

Wake Up։ BTS-ի ճապոնական առաջին ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին։ Բաղկացած է 13 երգից, ներառյալ՝ «No More Dream», «Boy in Luv» և «Danger», ինչպես նաև՝ «The Stars» և «Wake Up» ճապոնական նոր երգերը։ Ալբոմը Oricon չարթերում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

2015: The Most Beautiful Moment in Life, համերգային շրջագայություն և աճող հեղինակություն

2015թ. փետրվարի 10-19-ը BTS-ը առաջին անգամ շրջագայեց Ճապոնիայով, Wake Up: Open Your Eyes տուրի շրջանակներում։ Նրանք ելույթ ունեցան 25000 երկրպագուների համար Տոկիոյում, Օսակայում, Նագույայում և Ֆուկուոկայում։ Մարտի 28-ին տղաները ունեցան իրենց երկրորդ սոլո համերգը Կորեայում, BTS Live Trilogy – Episode 1: BTS Begins անվանումով։

Խմբի 3-րդ մինի-ալբոմը՝ The Most Beautiful Moment In Life, Part 1-ը, թողարկվել է 2015թ. ապրիլի 29-ին։ Հունիսին այն ընդգրկվել էր «27 Best Albums of 2015 So Far» ցուցակում և ընդգրկված միակ կորեական ալբոմն էր։ 2015թ. մայիսի 5-ին, ալբոմի գլխավոր երգը՝ I Need U-ն, գրավեց առաջին հորիզոնականը SBSThe Show-ում, ինչը նշանավորեց խմբի առաջին հաղթանակը դեբյուտից սկսած։ Իր թողարկումից «The Most Beautiful Moment In Life, Part 1»-ը վաճառվել է 200000 օրինակով:

Thumb
«The Most Beautiful Moment in Life : Young Forever»

Հունիսի 4-ին BTS-ը թողարկեց իրենց 4-րդ ճապոնական սինգլը՝ For You-ն, որպեսզի տոնեն իրենց ճապոնական դեբյուտի առաջին տարեդարձը, թողարկելով երգի տեսահոլովակը նույն օրը։ Սինգլը բարձրացավ Oricon-ի չարտի առաջին հորիզոնական և առաջին օրվա ընթացքում վախառվեց 42611 օրինակով։

Հունիսի 23-ին BTS-ը թողարկեց «Dope» երգի տեսահոլովակը, որը «The Most Beautiful Moment in Life, Part 1» ալբոմից էր։ Այն դարձավ BTS առաջին տեսահոլովակը, որը հատեց 100մլն. դիտում սահմանը։ «Dope»-ը հասավ իր հայտնիության գագաթնակետին, երբ հայտնվեց Billboard-ի World Digital Chart-ի 3-րդ հորիզոնականում, չնայած նրան որ դուրս է եկել 2 ամիս առաջ։

Խմբի 2015 Live Trilogy Episode: The Red Bullet շրջագայությունը շարունակվեց Մալազիայում, Լատինական Ամերիակայում, Ավսրալիայում և Միացյալ Նահանգներում և ավարտվեց Հոնկ Կոնգում օգոստոսի 29-ին։

BTS-ը մասնակցել է Ճապոնիայում 2015 Summer Sonic Festival-ին, ելույթ ունենալով Տոկիոյի QVC Marine Field-ում օգոստոսի 15-ին և Օսակայում 16-ին։ Սեպտեմբերի 8-ին հայտարարվեց, որ BTS-ը կվերադառնա բեմ The Most Beautiful Moment in Life, Part 2 ալբոմով, նոյեմբերի 30-ին։ Նրանք նաև ունեցան 3 օր տևողությամբ համերգներ՝ The Most Beautiful Moment in Life: On Stage՝ նոյեմբերի 27-29, որտեղ առաջին անգամ ներկայացան իրենց նոր գլխավոր երգով՝ Run-ով։

2015 Mnet Asian Music Awards-ի ժամանակ նրանք ստացան Best World Performer մրցանակը։ Մրցանակաբաշխության ժամանակ նրանք կատարեցին «Run»-ը, և ունեցան ելույթ GOT7-ի հետ։ Որպես իրենց 5-րդ ճապոնական սինգլ, խումբը թողարկեց «I Need U»-ն։

2016: The Most Beautiful Moment in Life: Young ForeverYouth և Wings

2016 թվականի հունվարին Nexon խաղերի արտադրման գործակալությունը հովանավորել է, որպեսզի թողարկվեն անձնանշաններ Elsword խաղի կերպարների համար, որոնց նախատիպներ կդառնան խմբի անդամները[11]։ Նրանք նաև ընտրվել են որպես մոդելներ SK Telecom-ի համար և BBQ Chicken-ի դեմք ապրիլին[12][13]։

Մարտի 15-ին թողարկվել է խմբի վեցերորդ ճապոնական Run սինգլը[14]։ Մայիսի 2-ին թողարկվել է հատուկ հրատարակում The Most Beautiful Moment in Life: Young Forever ալբոմի համար։ Խումբը անցկացրել է երկու համերգ Սեուլում՝ Olympic Gymnastics Arena հրապարակում մայիսի 7-ին և 8-ին որպես աջակցություն ալբոմին։ Շոուին ներկա է գտնվել 24,000 մարդ[15]։ Դրանից հետո խումբը սկսել է շրջագայություն Ասիայում, և վաճառվել է իրենց համերգի 144000 տոմս[16]։ BTS-ը նաև եղել է հեդլայներներ Լոս Անջելեսում կայացած KCON փառատոնում հունիսին և Նյու Յորքում հուլիսին, և երկու անգամ էլ ամբողջովին վաճառվել են[17]։

Thumb
Ելույթ Ֆրանսիայում, 2016 թվական; հունիս

Սեպտեմբերի 7-ին թողարկվել է երկրորդ ճապոներեն՝ Youth ալբոմը, որը թողարկումից հետո մեկ օրում վաճառվել է 44,000 կրկնօրինակ և զբաղեցրել է ճապոնական հիթ շարքերի բարձր հորիզոնականները[18]։

Հոկտեմբերի 10-ին խումբը թողարկել է իր երկրորդ ամբողջական ալբոմը՝ Wings անվանումով և Blood Sweat & Tears գլխավոր երգով։ Սեպտեմբերի 28-ին սկսվե է ալբոմի նախնական պատվերները, որը բաղկացած է 15 երգերից, և առաջին շաբաթում նրանց քանակը կազմել է 500000 օրինակ[19]։ Խումբը հասել է «ուղիղ հարվածի» կորեական հիթ շարքերում[20], ինչպես նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը iTunes-ում, ավելի քան 27 երկրներում՝ ամբողջ աշխարհով[21]։ Մեկ օրում «Blood Sweat & Tears» երգի տեսահոլովակը հավաքել է 6000000 դիտում։ Այն դարձել է նոր ռեկորդ կորեական խմբերի մեջ[22]։ Ալբոմին նաև հաջողվել է հայտնվել Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շարքում, որը դարձել է պատմական իրադարձություն, դեռ ոչ մի կորեական խմբի ալբոմ չէր հայտնվել այնտեղ[23]։ Այն նաև հայտնվել է 26-րդ հորիզոնականում ամերիկյան գլխավոր՝ Billboard 200 հիթ շարքում, որը թարմացրել է ռեկորդը (ռեկորդը պատկանել է 2NE1 խմբի Crush ալբոմին, որը հասել է 61-րդ հորիզոնականին 2014 թվականին[24]։ Մի քանի օր անց հայտնի է դարձել, որ ալբոմը գլխավորել է համաշխարհային ալբոմների հիթ շարքը, համաշխարհային սինգլների հիթ շարքը և թոփ 50 հայտնի արտիստների հիթ շարքը (Social 50)[25]։

Նոյեմբերի 12-13 տեղի է ունեցել BTS-ի մասշտաբային ֆեն միթինգը Գոչոկ Սքայ Դոմում։ Բոլոր 38000 տոմսերը վաճառված էին։

Նոյեմբերի 19-ին BTS-ը հաղթել է «Տարվա ալբոմ» անվանակարգում, «The Most Beautiful Moment in Life: Young Forever» ալբոմով, MelOn Music Awards մրցանակաբաշխությունում։ Այդ կերպ, նա ստացել է իր Դեսանգը, կամ ամենաբարձր մրցանակը առաջնաելույթի պահից հետո[26]։ Դեկտեմբերի 2-ին հաղթել է «Տարվա արտիստ» անվանակարգում, Mnet Asian Music Awards մրցանակաբաշխությունում[27]։ Դեկտեմբերի 15-ին հայտարարվել է, որ 2017 թվականի փետրվարի 18-ին սկսվում է 2017 BTS Live Trilogy Episode III The Wings Tour շրջագայությունը[28]։

2017: Wings: You Never Walk Alone

Thumb
BTS-ը «Golden Disk Awards» մրցանակաբաշխության ժամանակ, 2017 թվական հունվար

2017 թվականի փետրվարի 13-ին BTS-ը թողարկել է Wings ալբոմի ընդլայնված տարբերակը, Wings: You Never Walk Alone անվանումով։ Նախնական պատվերների քանակը կազմել է 700000 օրինակ[29]։ Գլխավոր Spring Day սինգլը զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականները Կորեայի 8 գլխավոր հիթ շարքերում, չափազանց շատ բեռնումների պատճառով՝ տեղի է ունեցել թվային ներբեռնման աշխատանքի խափանում Melon հիթ շարքում[30][31]։ «Not Today» սինգլը հասել է 11-րդ հորիզոնականին iTunes-ում, ԱՄՆ, այն ժամանակ, երբ «Spring Day» երգը 8-րդ տեղում, BTS-ին դարձրել է առաջին կորեական խումբը, որը հայտնվել է թոփ տասնյակում[32][33]։ Սինգլը նաև գրավել է Բրունեյի, Ֆինլանդիայի, Հոնկոնգի, Ինդոնեզիայի, Լիտվիայի, Մալազիայի, Ֆիլիպինների, Սինգապուրի, Թայվանի, Թաիլանդի և Վիետնամի հիթ շարքերում, ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Հայաստանում, Բրունեյում, Ֆինլանդիայում, Ինդոնեզիայում, Ղազախստանում, Լատվիայում, Մալազիայում, Ֆիլիպիններում, Սինգապուրում, Շվեդիայում, Թայվանում, Թաիլանդում և Վիետնամում[34]։ Թողարկման առաջին օրը «Spring Day» երգի տեսահոլովակը հավաքել է 9 միլիոն դիտում, սահմանելով բացարձակ ռեկորդ կորեական խմբերի շարքում[35], այն նաև հավաքել է 20 միլիոն դիտում ընդամենը 4 օրվա ընթացքում, որը նույնպես համարվում է ռեկորդ[36]։ Առաջին անգամ նոր երգերը կատարել են 2017 BTS Live Trilogy Episode III: The Wings Tour շրջագայության շրջանակներում, որը սկսվել է փետրվարի 18-ին Սեուլում։ Փետրվարի 19-ին կայացել է «Not Today» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը հավաքել է 10 միլիոնից ավելի դիտում թողարկումից հետո մեկ օրում, որը դարձրել է նրանց ամենադիտվող տեսահոլովակը կորեական խմբերի շարքում, բոլոր ժամանակներում[37]։ Փետրվարի 22-ին «Spring Day» երգը առաջնաելույթ է կատարել Billboard Bubbling Under Hot 100 հիթ շարքի 15-րդ հորիզոնականում՝ դարձնելով BTS-ին միակ կորեական տղամարդկանց խումբը, որը երբևիցե հայտնվե է այդ հիթ շարքում[38]։

2017—2018: Love Yourself: Her, Love Yourself: Tear, Love Yourself: Answer և Face Yourself

Love Yourself: Her։ BTS-ի 5-րդ մինի-ալբոմը։ Թողարկվեց 2017 թվականի սեպտեմբերի 18-ին Big Hit Entertainment լեյբլի կողմից։ կազմված է 4 տարբերակներից («L», «O», «V» и «E»), DNA գլխավոր սինգլով։ Ինչպես նաև ֆիզիկական օրինակների վրա մատչելի էին 2 գաղտնի թրեքեր՝ «Skit: 망설임과 두려움 (Skit: Hesitation and Fear)» и «바다 (Sea)»:

Thumb
«Love Yourself» համերգ

«Love Yourself 承 'Her'»-ը դարձավ BTS-ի առաջին ալբոմը, որը թողարկվեց պաշտոնական լոգոյի փափոխությունից հետո։ Պրոմոուշենը սկսեց օգոստոսի 10-ին։ Օգոստոսի 21-ին հայտվեց առաջին տեղեկությունը խմբի առաջիկա քոմբեքի մասին՝ սեպտեմբերի 18-ին, իսկ ընկերությունը հաստատեց այդ լուրերը։ Սեպտեմբերի 4-ին թողարկվեց թրեյլեր, որը իր մեջ ընդգրկված էր Serendipity ներածական երգը։ Երգացանկը ներկայացրին սեպտեմբերի 12-ին։ «DNA» տեսահոլովակի թիզերները հայտնվեցին սեպտեմբերի 14-ին և 15-ին։ Սեպտեմբերի 18-ին ալբոմը պաշտոնապես թողարկվեց ֆիզիկական և հոսքային տարբերակներով։

Love Yourself: Tear։ BTS-ի երրորդ ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2018 թվականի մայիսի 18-ին՝ Big Hit Entertainment լեյբլով։ Սա խմբի երրորդ կորեական ամբողջական ալբոմն է՝ 2016 թվականին թողարկած Wings ալբոմից հետո։

Thumb
«Love Yourself: Answer»

«Love Yourself 轉 'Tear'» -ը առաջին անգամ ազդարարվել է 2018 թվականի ապրիլի 14-ին՝ «Euphoria: Theme of Love Yourself 起 Wonder» մինի-ֆիլմի թողարկումով՝ ապրիլի 5-ին։ Թրեյլերն իր մեջ պարունակում էր Euphoria սինգլը, որը ձայնագրվել էր Չոնգուկի կողմից։ Երգի պրոդյուսերն էին՝ DJ Swivel-ը, Քենդիս Նիկոլ Սոսա-ն, Բան Շիհյոկ-ը, Supreme Boi-ը, Adora-ն և RM-ը։ Այն ձայնագրվել է սինթի փոփի և դիփ հաուսի տարրերի կիրառմամբ։

Love Yourself: Answer։ Կորեերեն լեզվով կազմված երրորդ ամբողջական ալբոմն է BTS-ի թողարկած։ Ալբոմը թողարկվել է 2018-ի օգոստոսի 24-ին Big Hit Entertainment-ի կողմից և այն հասանելի է 4 տարբերակներով՝ «S», «E», «L» և «F»: Idol թրեքը ծառայում էր որպես գլխավոր սինգլ։ Երգերի մեծ մասը Love Yourself: Her և Love Yourself: Tear ալբոմներից էին։ Ալբոմը առաջին տեղը գրավեց Հարավային Կորեայում, Կանադայում, Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում՝ դառնալով BTS-ի երկրորդ ամենահայտնի ալբոմը ԱՄՆ աղյուսակներում։

2018-ի նոյեմբերի 9-ին Love Yourself: Answer-ը դարձավ առաջին կորեական ալբոմը, որը «gold certified» եղավ Միացյալ Նահանգներում։ Այն նաև վաճառել է 60,000 օրինակ Միացյալ Թագավորությունում՝ BTS-ին դարձնելով ասիական առաջին խումբը, որը երկրում հավաստագրված «Silver» է։

2019 թվականի նոյեմբերի 7-ին հաղորդվեց, որ «Love Yourself: Answer» ալբոմը մնացել է գծապատկերների վրա 52 շաբաթների ընթացքով, դարձնելով ալբոմը առաջինը, իսկ ներկայումս՝ միակ Քեյ-փոփ ալբոմը, որը մնացել է Billboard-ի հիմնական ալբոմների աղյուսակում մի ամբողջ տարի։

Face Yourself։ BTS-ի երրորդ ճապոնական ամբողջական ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2018 թվականի ապրիլի 4-ին Big Hit Entertainment լեյբլի կողմից՝ Universal Music Group-ի, Virgin Records-ի և Def Jam Records-ի աջակցությամբ։ Բաղկացած է 12 սինգլից՝ ներառյալ Wings (2016 թիվ) և Love Yourself 承 `Her` (2017) ալբոներից երգեր։ Ալբոմում ներառված են նաև ճապոական երեք երգ՝ «Don’t Leave Me», «Let Go» և «Crystal Snow»։

2019—2020: Map Of The Soul: Persona, Map Of The Soul: 7, Dynamite, Map of the Soul: 7 – The Journey և Be

Map Of The Soul: Persona։ BTS-ի վեցերորդ մինի ալբոմը։ Թողարկվել է 2019 թվականի ապրիլի 12-ին Big Hit Entertainment լեյբլում։ Թողարկումը դարձել է առաջինը, 2018 թվականի օգոստոսին թողարկված Love Yourself: Answer-ից հետո։

Առաջին անգամ ալբոմի անվանումը ներկայացնող ներածական տեսանյութը ցուցադրվել է Հոնկոնգում, 2018 թվականի դեկտեմբերին Mnet Asian Music Awards-ում BTS-ի ելույթի ժամանակ։ Ալբոմը կնշանավորի խմբի կարիերայում նոր սերիայի սկիզբը, ինչպես «The Most Beautiful Moment In Life»-ը (2015-2016) և «Love Yourself»-ը (2017-2018)։

Thumb
«Map of the Soul - Persona» մամուլի ասուլիս

Map Of The Soul: 7։ BTS-ի չորրորդ ամբողջական ստուդիական ալբոմն է։ Ալբոմը թողարկվեց 2020 թվականի փետրվարի 21-ին ՝ Big Hit Entertainment-ի կողմից։ Դա նրանց 2019-ի Map of the Soul: Persona- ի շարունակությունն է։ BTS-ի կողմից նկարագրված է ալբոմը որպես «խորապես անձնական»։ Նկարագրվել է որպես փոփ, R&B և հիփ-հոփ ձայնագրություն ունեցող։ Քնարերգորեն այն շոշափում է արտացոլման, ներհայացքի և ինքն-ընդունման թեմաներ։

«Map Of The Soul: 7»-ին աջակցում էին երկու սինգլներ, երկուսն էլ մտան Billboard Hot 100: Black Swan-ը հասավ 57-րդ հորիզոնականին, իսկ On-ը հասավ 4-րդ հորիզոնականին։ Ալբոմը ստացել է Album of 2020 անվանակարգը People's Choice 46-րդ մրցանակաբաշխության ժամանակ։

Dynamite։ Թողարկվել է 2020 թվականի օգոստոսի 21-ին՝ Big Hit և Sony Music լեյբլների միջոցով։ Սինգլը խմբի առաջին երգն է, որն ամբողջությամբ ձայնագրված է անգլերենով։ Dynamite-ը ուրախ դիսկո փոփ երգ է, համադրված ֆանկի և սոուլի տարրերով։

2020 թվականի սեպտեմբերի 1-ին երգը դեբյուտ է կատարել Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականում, դառնալով խմբի առաջին համար մեկ սինգլը ԱՄՆ-ում։ Խումբը նաև դարձել է հարավկորեական առաջին բոյ բենդը, որը գլխավորել է Hot 100-ը։ Երգն առաջին շաբաթում վաճառվել է 265,000 ներբեռնումներով, որը դարձել է լավագույն ցուցանիշը Թեյլոր Սվիֆթի «Look What You Made Me Do» (2017) երգից հետո։

Map of the Soul: 7 – The Journey։ BTS-ի չորրորդ ճապոներեն ամբողջական ստուդիական ալբոմը, որը թողարկվել 2020 թվականի հուլիսի 14-ին։ Այն առաջին ճապոներեն թողարկումն է 2018 թվականի Face Yourself ալբոմի թողարկումից հետո։ Ալբոմն ներառում է Love Yourself: Answer (2018), Map of the Soul: Persona (2019) և Map of the Soul: 7 (2020) ալբոմներից երգերի ճապոներեն տարբերակներ, ինչպես նաև նոր բնօրինակ ճապոներեն երգեր՝ «Intro: Calling»-ը, գլխավոր սինգլ «Stay Gold»-ը, «Your Eyes Tell»-ն ու «Outro: The Journey»-ն։ Ինչպես նաև ալբոմում ներառվել է ավելի վաղ թողարկված, 2019 թվականի Lights սինգլը։

2021-ներկա։ BTS, the Best և «Butter»

BTS-ը գրավեց երեք հորիզոնական «Global Album Sales Chart of 2020»-ում։ Map of the Soul: 7-ը առաջին հորիզոնականում, Be (Deluxe Edition)-ը երկրորդ հորիզոնականում՝ և Map of the Soul: 7 – The Journey-ը ութերորդ հորիզոնականում։ BTS-ը առաջին անգամ դասվեց «Global Digital Single Chart of 2020»-ում իրենց «Dynamite» սինգլով։ Մարտի 14-ին, իրենց երրորդ Գրեմմի այցելությանը, BTS-ը բեմադրեց իրենց «Dynamite» սինգլը, դառնալով առաջին կորեական խումբը ով ունեցավ Գրեմմիի բեմ։ Խմբի վեցերորդ հավաքածու ալբոմ՝ BTS, the Best թողարկվելու է հունիսի 16, 2021 թվականին։ Ապրիլի 1-ին, BTS-ը թողարկեց հավաքածու ալբոմի գլխավոր սինգլ՝ Film Out-ը։ Ապրիլի 26-ին, BTS-ը հեռարձակեց 1 ժամանոց հետհաշվարկ՝ կարագի հալվող խորանարդով։ Երբ կարագը հալվեց, պարզվեց որ նրանք վերադառնում են մայիսի 21-ին իրենց երկրորդ անգլալեզու սինգլ՝ Butter-ով։ Այնուհետև նրանք նույն թվականին թողարկեցին իրեն երրորդ անգլալեզու սինգլը` "Premission To Dance"-ը (Պարի Թույլտվություն), որը գրել է հայտնի երգիչ Ed Sheeran ը։ Որից հետո հայտնի ամերիկյան Coldplay խումբը հայտարարեց որ ցանկանում է BTS-ի հետ նոր երգ թողարկել որի անունն էր "My Universe

Անդամներ

Մանրամասն տեղեկատվություն Բեմական անուն, Իրական անուն ...
Բեմական անուն Իրական անուն Կարգավիճակը խմբում Ծննդյան օր[39]
Ռոմանականացում Ռոմանականացում հանգըլ
RM - Առ Էմ Kim Nam-Joon 김남준 լիդեր, գլխավոր ռեփեր, երգերի հեղինակ, ինչպես նաև ամեն ինչ կործանող․ սեպտեմբերի 12, 1994 (30 տարեկան)
Jin - Ջին Kim Seok-Jin 김석진 վոկալիստ, խմբի վիժուալ, հաց սարքող, կատակչի դեկտեմբերի 4, 1992 (31 տարեկան)
Suga - Շուգա Min Yoon-Gi 민윤기 ռեփեր, կոմպոզիտոր, քնած 2րդ խոհարար․ մարտի 9, 1993 (31 տարեկան)
J-Hope - Ջեյ Հոուփ Jung Ho-Seok 점호석 գլխավոր պարող, ռեփեր, լավ մարդա․ փետրվարի 18, 1994 (30 տարեկան)
Jimin - Ջիմին Park Ji-Min 박지민 գլխավոր պարող, առաջատար վոկալիստ, հորս արև ճիշտա․ հոկտեմբերի 13, 1995 (29 տարեկան)
V- Վի Kim Tae-Hyung 김태형 պարող, վոկալիստ, միստր դրամա․ դեկտեմբերի 30, 1995 (28 տարեկան)
Jungkook - Չոնգուկ Jeon Jung-Kook 전정국 գլխավոր պարող և վոկալիստ, սաբ-ռեփեր, ով ասե՞ց նա նապաստակիկն է․ սեպտեմբերի 1, 1997 (27 տարեկան)
Փակել

Սկավառակագրություն

Thumb
BTS

Կորեական ալբոմներ

Ճապոնական ալբոմներ

Մրցանակներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.