From Wikipedia, the free encyclopedia
Bad -ը ամերիկյան երգիչ, երգահան Մայքլ Ջեքսոնի 7-րդ սոլո ստուդիական ալբոմն է, որը թողարկվել էր 1987 թվականի օգոստոսի 31-ին Epic լեյբլի կողմից, նախորդ ՝ «Thriller», ալբոմից մոտ 5 տարի անց, որը դեռ շարունակում էր իր հաղթարշավը ողջ աշխարհով։ «Bad»-ը վաճառվել է ավելի քան 30 մնլ. օրինակով, որից 8 միլիոնը՝ ԱՄՆ-ում։ Սա միակ ալբոմն է, որից 5 սինգլները գլխավորել են Բիլլբոարդը[2]։
Bad | ||||
---|---|---|---|---|
-ի | ||||
Թողարկված | Օգոստոսի 31, 1987 | |||
Ձայնագրված | Հունվարի 5, 1987 - Հուլիսի 9, 1987 | |||
Ժանր | R&B, փոփ, ռոք, ֆանկ[1] | |||
Տևողություն | 48:16 | |||
Լեզու | Անգլերեն (1987 թվականին թողարկված տարբերակում), Անգլերեն և Իսպաներեն (2001 թվականին վերաթողարկված տարբերակում) | |||
Լեյբլ | Epic EK-40600 | |||
Պրոդյուսեր | Մայքլ Ջեքսոն, Քունսի Ջոնս | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Bad ալբոմից | ||||
|
Ջեքսոնը գրել էր ալբոմի 11 երգերից 9-ը, սակայն դա դարձավ ոչ միայն համահեղինակ, այլ նաև ալբոմի 2-րդ պրոդյուսեր։ Ալբոմը կեմերցիոն առումով հաջող էր, և ստագել էր 2 Գրեմմի։ Այն զբաղեցրել է 43-րդ տեղը 100 Greatest Albums of All Time of the MTV Generation-ում, 2009 թվականին в 2009[3], ինչպես նաև այն գրավել է 202-րդ տեղը Rolling Stone ամսագրի Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմը ըստ Rolling Stone ամսագրի -ում[4]։
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Bad» | Մայքլ Ջեքսոն | 4:07 |
2. | «The Way You Make Me Feel» | Մայքլ Ջեքսոն | 4:57 |
3. | «Speed Demon» | Մայքլ Ջեքսոն | 4:01 |
4. | «Liberian Girl» | Մայքլ Ջեքսոն | 3:53 |
5. | «Just Good Friends» (զուգերգ Stevie Wonder-ի հետ) | Terry Britten, Graham Lyle | 4:06 |
6. | «Another Part of Me» | Մայքլ Ջեքսոն | 3:54 |
7. | «Man in the Mirror» | Glen Ballard, Siedah Garrett | 5:19 |
8. | «I Just Can't Stop Loving You» (զուգերգ Siedah Garrett-ի հետ) | Մայքլ Ջեքսոն | 4:11 |
9. | «Dirty Diana» | Մայքլ Ջեքսոն | 4:41 |
10. | «Smooth Criminal» | Մայքլ Ջեքսոն | 4:17 |
11. | «Leave Me Alone» | Մայքլ Ջեքսոն | 4:39 |
2001 թվականի հատուկ թողարկում[5] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
12. | «Քուինսի Ջոնսի հարցազրույց #1: Bad տեսահոլովակի մասին» | 4:03 | |||||||
13. | «Streetwalker» (նախկինում չթողարկված) | Մայքլ Ջեքսոն | 5:49 | ||||||
14. | «Քուինսի Ջոնսի հարցազրույց #2: սիրած կատարումներ» | 2:53 | |||||||
15. | «Todo Mi Amor Eres Tu» (Իսպաներեն տարբերակը "I Just Can't Stop Loving You", նախկինում չթողարկված) | Մայքլ Ջեքսոն, Rubén Blades | 4:05 | ||||||
16. | «Քուինսի Ջոնսի հարցազրույց #3: Speed Demon, Liberian Girl և Dirty Diana երգերի վերաբերյալ» | 2:30 | |||||||
17. | «Spoken intro to Fly Away» | 0:08 | |||||||
18. | «Fly Away» (նախկինում չթողարկված) | Մայքլ Ջեքսոն | 3:26 |
Ջեքսոնը սկսել էր ձայնագրել երգերի դեմո տարբերակները նոր ալբոմի համար, այդ պատճառով նա շատ ժամանակ էր անցկացնում ստուդիայում Victory համաշխարհային շրջագայություն-ից հետո։ Ալբոմը ձայնագրվել էր 1987 թվականի հունվարի 5-ից մինչ հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում։ Ջեքսոնը այս ալբոմի համար գրել էր 60 երգ, որոնցից 30-նն էր ձայնագրել, ցանկանալով օգտագործել այդ բոլոր երգերը 3 սկաավառակներում։ Սակայն Քուինսի Ջոնսը կրճատեց երգերի թիվը, հասցնելով այն 10-ի, որպեսզի դրանք տեղավորվեն երկարանվագ սկավառակում։ Ավեի ուշ, երբ ալբոմը թողարկվեց սիդի-ի վրա, այն ներառեց նաև «Leave Me Alone» երգը, որը հետագայում թողարկվեց սինգլի տեսքով։
Ալբոմի ձայնագրության ժամանակ Ջոնսի և Ջեքսոնի միջև տարաձայնություններ առաջացան, այն թեմայի շուրջ, թե որ երգերն են ներառվելու ալբոմի մեջ։ Օրինակ՝ նրանք չէին կարողանում համաձայնության գալ, թե «Streetwalker» և «Another Part Of Me» երգերից, որն է ներառվելու ալբոմում, Ջեքսոնը «Streetwalker»-ի կողմնակիցն էր, իսկ Ջոնսը «Another Part Of Me»-ի։ Վերջնական լուծումը տվեց Մայքլի պրոդյուսեր Ֆրեն Դիլեոն։ Ըստ Ջոնսի հարցազրույցի (որը ներառվել էր Bad։ Special Edition-ում) նրանք հանդիպել էին 3-ով, երբ Ջեքսոնը սկսեց երգել «Streetwalker»-ը Դիլեոն չտպավորվեց, սակայն երբ նա երգեց «Another Part Of Me»-ին Դիլեոն սկսեց պարել, և այդպես որոշվեց ալբոմում տեղադրել «Another Part Of Me»-ին։
«Bad» երգը ի սկզբանե նախատեսված էր Ջեքսոն-Պրինս զուգերգի համար, երկուսի միջև լարվածությունը այդ տարիների ընթացքում աճում էր, և Ջեքսոնը ամեն ինչ անում էր որպեսզի ԶԼՄ-ները ոչինչ չիմանան դրա մասին, Պրինսը ինքը լքեց այդ պրոեկտը, պատճառաբանելով, որ «առանց իրեն էլ երգը հիթ է լինելու»
«I Just Can’t Stop Loving You» երգի համար, ինչպես նախատեսվում էր, ուզում էին հրավիրել ճանաչված երգչուհու։ Որոշ տեղեկություններով, դա կարող էին լինել Բարբարա Սթրեյզենդը, Արետտա Ֆրանկլինը, Ուիտնի Հյուսթոնը, սակայն բոլոր էլ զբաղված էին հյուրախաղերի պատճառով, այդ պատճառով Ջեքսոնը ընտրեց Սիդա Գերրեթին։
Մինչ Ջեքսոնը թողարկեց այս ալբոմը, «Թրիլլեր»-ը վաճավել էր մի քանի միլիոն օրինակով, ինչը իսկ մեծացնում էր հետաքրքրությունը դեպի լույս տեսնվող ալբոմը։ «Bad» -ե դարձավ Ջեքսոնի առաջին ալբոմը, որը մեկնարկեց «Billboard» հիթ շքերթի առաջին հորիզոնականից, այն մնաց այդ հորիզոնականում 6 շաբաթ շարունակ։ Ըստ «The Recording Industry Association of America» -ի ալբոմը ԱՄՆ-ում վաճառվել է 8 միլիոն օրինակով, Մեծ Բրիտանիայում ալբոմը վաճառվել է 500,000 օրինակով 5 օրվա ընթացքում, այժմ ալբոմը «13x Պլատինե» է Բրիտանիայում, 3,9 միլիոն օրինակով վաճառվելու շնորհիվ, ինչը այս ալբոմը դարձնում է Թրիլլերից հետո Ջեքսոնի Մեծ Բրիտանիյում ամենաշատ վաճառած ալբոմը[6]։ Ընդհանուր առմամբ սա Ջեքսոնի 3-րդ բեսթսելլերն է «Thriller»-ից և «Dangerous»-ից հետո։
Այս ալբոմով Ջեքսոնը սահմանեց մեկ այլ ռեկորդ՝ սա առաջին ալբոմն է, որից 5 սինգլները գլխավորել են հիթ շքերթները։ 2006 թվականի հուլիսին «The Official UK Charts Company»-ն հայտարարել է, որ «Bad»-ը Բրիտանիայոի պատմության մեջ ամենավաճառվող ալբոմն է, հետագայում կպարզվի, որ սա Ջեքսոն-Ջոնս համագործակցության վերջին հաջողություն է։
2001 թվականին թողարկված տարբերակը պարունակում էր բոնուս երգեր և նախկինում չթողարկված նկարներով բուկլետ։
Հիթ շքերթներ (1987–2022) | Բարձրագույն հորիզոնականը |
---|---|
Argentine Albums (CAPIF)[7] | 2 |
Australian Albums (Kent Music Report)[8] | 2 |
Austrian Albums (Ö3 Austria)[9] | 1 |
Belgian Albums (Ultratop Flanders)[10] | 54 |
Belgian Albums (Ultratop Wallonia)[11] | 146 |
Brazilian Albums (ABPD)[12] | 3 |
Canada Top Albums/CDs (RPM)[13] | 1 |
Czech Albums (ČNS IFPI)[14] | 3 |
Danish Albums (Hitlisten)[15] | 36 |
Dutch Albums (MegaCharts)[16] | 1 |
Finnish Albums (Suomen virallinen albumilista)[17] | 1 |
French Albums (IFOP)[18] | 1 |
1 | |
Greek Albums (IFPI)[19] | 2 |
Italian Albums (Musica e Dischi)[20] | 1 |
Japanese Albums (Oricon)[21] | 1 |
Mexican Albums (Top 100 Mexico)[22] | 13 |
New Zealand Albums (RMNZ)[23] | 1 |
Norwegian Albums (VG-lista)[24] | 1 |
Polish Albums (ZPAV)[25] | 4 |
Portuguese Albums (AFP)[26] | 22 |
Spanish Albums (AFYVE)[27] | 1 |
Swedish Albums (Sverigetopplistan)[28] | 1 |
Swiss Albums (Schweizer Hitparade)[29] | 1 |
UK Albums (OCC)[30] | 1 |
US Billboard 200[31] | 1 |
US Billboard Top R&B/Black Albums[32] | 1 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[33] | 6× Platinum | 420 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[34] | 4× Platinum | 200 000x |
Brazil sales as of 1991 |
— | 1,000,000[35] |
Կանադա (Music Canada)[36] | 7× Platinum | 700 000^ |
Դանիա (IFPI Denmark)[37] | 4× Platinum | 80 000^ |
Ֆինլանդիա (Musiikkituottajat)[38] | Gold | 51,287[38] |
Ֆրանսիա (SNEP)[39] | Diamond | 1,400,000[40] |
Գերմանիա (BVMI)[41] | 4× Platinum | 2 000 000^ |
Հոնկոնգ (IFPI Hong Kong)[42] | Platinum | 20 000* |
India | — | 200,000[43] |
Ireland | — | 120,000[44] |
Israel[45] | Gold | 20,000[45] |
Italy sales as of 1995 |
— | 1,000,000[46] |
Իտալիա (FIMI)[47] sales since 2009 |
2× Platinum | 100 000* |
Ճապոնիա (RIAJ)[48] | Gold | 1,300,000[49] |
Մեքսիկա (AMPROFON)[50] | Platinum+Gold | 350 000^ |
Նիդերլանդներ (NVPI)[51] | Platinum | 500,000[52] |
Նոր Զելանդիա (RIANZ)[53] | 9× Platinum | 135 000^ |
Նորվեգիա (IFPI Norway)[54] | Platinum | 100,000[54] |
Պորտուգալիա (AFP)[55] | Platinum | 40 000x |
Singapore 1987 sales |
— | 30,000[56] |
Singapore[57] | Gold | 5000 |
Իսպանիա (PROMUSICAE)[58] | 3× Platinum | 300 000^ |
Շվեդիա (GLF)[59] | 2× Platinum | 200 000^ |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[54] | 2× Platinum | 100 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[60] | 14× Platinum | 4 200 000^ |
ԱՄՆ (RIAA)[61] | 11× Platinum | 11 000 000^ |
Ընդհանուր | ||
Europe 1987 sales |
— | 6,700,000[62] |
Եվրոպա (IFPI)[63] For sales in 2009 |
Platinum | 1 000 000* |
Worldwide | — | 35,000,000[64] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.