Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
BCPL (Basic Combined Programming Language), ծրագրավորման լեզու, որն մշակվել է Մարտին Ռիչարդսի կողմից 1966 թվականին Քեմբրիջի համալսարանում։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել այլ լեզուների համար կոմպիլյատորներ գրելու համար։
Տեսակ | ծրագրավորման լեզու, բազմահարացուցային ծրագրավորման լեզու և ծրագրավորման պրոցեդուրային լեզու |
---|---|
Սեմանտիկա | գործընթացային, կառուցվածքային |
Կատարման ձև | ինտերպրետացվող |
Առաջացել է | 1966 թ․ |
Ստեղծող | Մարտին Ռիչարդս |
Նախագծող | Մարտին Ռիչարդս |
Տիպիզացիա | անտիպ (բոլոր տիպերն ունեն մեքենայական բառի երկարությունը) |
Ներշնչվել է | CPL |
Ներշնչել է | B, C |
Այժմ BCPL-ը գործնականում չի օգտագործվում, բայց ժամանակին այն շատ կարևոր դեր ուներ՝ իր դյուրակիրության համար։ Լեզվի համառոտ տարբերակը որոշակիորեն փոփոխված շարահյուսությամբ դարձավ B ծրագրավորման լեզուն, որն ուժեղ ազդեցություն ունեցով C ծրագրավորման լեզվի վրա։ Այդ իսկ պատճառով ծրագրավորողները հաճախ կատակում են, ալելով, որ BCPL անվանումը նշանակում է Before C Programming Language («ծրագրավորման լեզու, որն առաջացել է C-ից առաջ»)[1]։
BCPL-ը պատասխան դարձավ իր նախնու՝ CPL ծրագրավորման լեզվի դժվարությանը, որն մշակվել է 1960-ական թվականների սկզբին։ Ռիչարդսը ստեղծեց BCPL-ը՝ «հեռացնելով ամբողջ լեզվից բոլոր այն ֆունկցիաները, որոնք դժվարեցնում էին կոմպիլյացիան»։ Կոմպիլյատորի առաջին իրականացումը, որն աշխատել է CTSS ՕՀ-ով IBM 7094 համակարգչի վրա, գրվել էր Ռիչարդսի կողմից 1967 թվականի գարնանը, MIT-ի «Project MAC» հետազոտական լաբորատորիա իր այցելության ընթացքում։ Լեզուն առաջին անգամ նկարագրված էր մի փաստաթղթում, որն ներկայացված էր 1969 թ․ Spring Joint Computer Conference-ին։
Ֆակտորիալի տպումը՝
GET "libhdr" LET start() = VALOF { FOR i = 1 TO 5 DO writef("fact(%n) = %i4*n", i, fact(i)) RESULTIS 0 } AND fact(n) = n=0 -> 1, n*fact(n-1)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.