From Wikipedia, the free encyclopedia
Apple HomePod, Apple ընկերության կողմից արտադրված ձայնային կառավարմամբ մատակարարված խելացի էլեկտրոդինամիկական բարձրախոս, որն իր աշխատանքի ժամանակ օգտագործում է հարց-պատասխան համակարգով աշխատող ամպային անձնական ձայնային օգնական Apple Siri-ն։ Արտադրանքը ներկայացվել է 2017 թվականի հունիսի 5-ին WWDC 2017 կոնֆերանսի ժամանակ[2]։
Տեսակ | smart speaker?, wireless speaker? և digital media player? |
---|---|
Ենթադաս | smart speaker?, Համակարգչային պլատֆորմ և smart hub? |
Նախագծող | Էփլ |
Մշակող | Էփլ |
Արտադրող | Foxconn, Inventec (China)? և Inventec? |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Լույս է տեսել | փետրվարի 9, 2018 |
Կենտրոնական պրոցեսոր | Apple A8 |
ՕՀ | iOS, tvOS[1] և audioOS? |
Քաշ | 2,5 կիլոգրամ և 2,5 կիլոգրամ |
Կայք | apple.com/homepod/ |
Տվյալ «խելացի» էլեկտրոդինամիկական բարձրախոսի վաճառքները պետք է սկսվեն 2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում 349$ արժեքով[2]։
Apple HomePod-ը կարող է անմիջականորեն աշխատել Apple Music համացանցային ծառայության հետ և բացել փլեյլիսթերը՝ անկախ նրանից, թե ինչ սարքերում էին նրանք ստեղծված եղել։ Նա ընդունակ է օգտագիրոջ հետ սահմանափակ ձայնային փոխազդեցության, երաժշտության և աուդիոգրքերի վերարտադրման, պոդկաստների փոխհաղորդման, իր օգնությամբ կարելի է իմանալ լուրերը, եղանակի տեսությունը, ինֆորմացիա ստանալ ճանապարհային խցանների և մոտակա սպորտային իրադարձությունների մասին, զարթուցիչ տեղադրել, ձևակերպել անձնական օրակարգի նպատակների ցանկ և այլն[3]։
Իսկ կարգավորված ծրագրային պլատֆորմի դեպքում այն կարող է ղեկավարել որոշ սմարթ-սարքերով, ինչպիսիք են՝ սմարթ-վարագույները, սմարթ-օդորակիչները, սմարթ-սառնարանները, խելացի լուսավորությունը և այլ «խելացի» կենցաղային էլեկտրասարքեր՝ իրենցից ներկայացնլով խելացի տան հանգույց[4]։
Apple HomePod–ում օգտագործվում է ARM ճարտարապետությամբ 64 բիթանոց երկմիջուկային Apple A8 միկրոպրոցեսոր և AirPlay 2 տեխնոլոգիայով պատրաստված Wi-Fi անլար կապի ապահովման պրոցեսորների կոմպլեքս։ Այն իր մեջ նաև ներառում է օգտագիրոջից հրամաններ ստանալու և շրջապատող ձայները լսելու համար նախատեսված վեց բարձրախոս[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.