Ֆրիդրիխ Վոլֆ

From Wikipedia, the free encyclopedia

Ֆրիդրիխ Վոլֆ
Remove ads

Ֆրիդրիխ Վոլֆ (գերմ.՝ Friedrich Wolf, դեկտեմբերի 23, 1888(1888-12-23)[1][2][3][…], Նոյվիդ, Ռայնլանդ Պֆալց[4] - հոկտեմբերի 5, 1953(1953-10-05)[1][2][3][…], Լենից, Օրանիենբուրգ, Բրանդենբուրգ, Գերմանիա), գերմանացի դրամատուրգ։ Կրթությամբ՝ բժիշկ։

Արագ փաստեր Ֆրիդրիխ Վոլֆգերմ.՝ Friedrich Wolf, Ծնվել է ...
Remove ads

1918 թվականից հետո մասնակցել է գերմանական պրոլետարիատի հեղափոխական կռիվներին։ Վոլֆի վաղ շրջանի պիեսները գրված են էքսպրեսիոնիզմի ոգով։ Հետագա պիեսներում՝ «Խեղճ Կոնրադը» (1924 թվական), «Ցիանակալիում» (1929 թվական), «Նավաստիները Կաթարոյից» (1930 թվական), Վոլֆն անցել է ռեալիստական ու հեղափոխական դիրքերը։ Ֆաշիստական վարչակարգ հաստատվելուց հետո՝ 1933 թվականին, տարագրվել է Խորհրդային Միություն, որտեղ գրել է «Պրոֆեսոր Մամլոք» (1934 թվական), «Ֆլորիդսդորֆ» (1935 թվական), «Տրոյական ձի» (1937 թվական), «Բոմարշե կամ «Ֆիգարոյի» ծնունդը» (1941 թվական) հակաֆաշիստական պիեսները, «Երկուսը սահմանի վրա» (1938 թվական) վեպը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941–1945 թվականներ) մասնակցել է հիտլերյան զորքերին ուղղված հակաֆաշիստական պրոպագանդային։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1945 թվականին վերադարձել է հայրենիք։ Եղել է Արևելյան Գերմանիայի դեսպանը Լեհաստանում։ Հետագայում հրատարակել է «Քաղաքագլուխ Աննան» (1950 թվական), «Թոմաս Մյունցեր» (1953 թվական) պիեսները, «Թռչող ափսեներ» (1952 թվական) վեպը։ ԳԴՀ ազգային մրցանակ (1949 թվական, 1950 թվական)։

Remove ads

Ստեղծագործություններ

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Պիեսի անվանում ...

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads