Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրենսիս Ուիլյամ Աստոն (անգլ.՝ Francis William Aston, սեպտեմբերի 1, 1877[1][2][3][…], Harborne, Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն[4] - նոյեմբերի 20, 1945[5][1][6][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][7][8][…]), անգլիացի ֆիզիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1921), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1924)։
Ֆրենսիս Ուիլյամ Աստոն Francis William Aston | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1877[1][2][3][…] Harborne, Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն[4] |
Մահացել է | նոյեմբերի 20, 1945[5][1][6][…] (68 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][7][8][…] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս և քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Օքսֆորդի համալսարան և Բիրմինգհեմի համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա և ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Բիրմինգհեմի համալսարան, Թրինիթի քոլեջ, Մալվերն քոլեջ և Լոնդոնի համալսարան |
Գիտական աստիճան | գիտության բակալավր (1910) և գիտությունների դոկտոր (1914) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[9] |
Գիտական ղեկավար | Ջոզեֆ Թոմպսոն |
Ինչով է հայտնի | Իզոտոպների հայտնաբերում |
Պարգևներ | |
Francis William Aston Վիքիպահեստում |
Ավարտել է Բիրմինգհամի և Քեմբրիջի համալսարանները։ 1913 թ. Ջոզեֆ Ջոն Թոմսոնի հետ Աստոնը առաջինը ստացավ նեոնի կայուն իզոտոպների գոյությունը հաստատող տվյալները։ Ստեղծել է առաջին մասսպեկտրոմետրը, որի օգնությամբ հայտնաբերել է քիմիական տարրերի 213 կայուն իզոտոպներ։ 1925 թ. պատրաստել է մեծ լուծող ունակությամբ մասսպեկարոգրաֆ, որով ճշտորեն չափել է մի շարք իզոտոպների զանգվածներն ու որոշել դրանց պակսորդները։ Ստացված տվյալների հիման վրա կառուցել է ատոմային միջուկների կապի Էներգիան բնորոշող փաթեթավորման գործակցի առաջին կորը (1927)։ Մասսպեկտրոգրաֆով բազմաթիվ իզոտոպներ հայտնաբերելու համար 1922 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.