From Wikipedia, the free encyclopedia
Ֆրենկ Բանքեր Ջիլբրեթ (կամ Գիլբրեթ, անգլ.՝ Frank Bunker Gilbreth Sr., հուլիսի 7, 1868[2][3][4][…], Fairfield, Սոմերսետ շրջան, Մեն, ԱՄՆ - հունիսի 14, 1924[2][3][4][…], Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ճարտարագետ, աշխատանքի գիտական կազմակերպման և կառավարման մասին ժամանակակից գիտության հիմնադիրներից մեկը։
Ֆրենկ Բանքեր Ջիլբրեթ ավագ անգլ.՝ Frank Bunker Gilbreth Sr. | |
---|---|
Ծնվել է | 1868 հուլիսի 7 |
Ծննդավայր | Ֆերֆիլդ, Մեն, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 14, 1924 55) | (տարիքը
Մահվան վայր | Մոնկլեր, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Boston English High School? |
Երկեր | Fatigue study, the elimination of humanity's greatest unnecessary waste? |
Մասնագիտություն | ճարտարագետ և general contractor |
Աշխատավայր | Պերդյու համալսարան |
Ամուսին | Լիլիան Ջիլբրեթ |
Պարգևներ և մրցանակներ | Գանտի մեդալ, 1944 թ |
Երեխաներ | Էրնեստին Ջիլբրեթ Քերի, Ֆրենկ Բանկեր Ջիլբրեթ,Կր. և Robert Moller Gilbreth?[1] |
Frank Bunker Gilbreth Վիքիպահեստում |
Ֆրենկ Ջիլբրեթը ծնվել է Ֆերֆիլդ քաղաքում և եղել է շինանյութի խանութի սեփականատեր Ջոն Հիրամի ընտանիքի փոքր որդին[5]։ Ջոն Հիրամ Ջիլբրեթ (անգլ.՝ John Hiram Gilbreth) (03.07.1833 — 17.12.1871)[6]. Ֆրենկն ուներ 2 մեծ քույր՝ Աննան և Մերին[7]։ Ջոն Հիրամը մահացավ 38 տարեկան հասակում, երբ Ֆրենկն ընդամենը 3 տարեկան էր։ 1871 թվականի դեկտեմբերին հիվանդացավ Ջոն Հիրամի սիրելի ձին՝ Ջիլբրեթ Նոքսը (անգլ.՝ Gilbreth Knox)[8]. Ջոն Հիրամը փրկվեց, սակայն ուժեղ հիվանդացավ և 3 օր անց մահացավ[9][10]։
Ֆրենկի մայրը՝ Մարթա Ջիլբրեթը (անգլ.՝ Martha (Bunker) Gilbreth) (26.08.1834[11] — 02.05.1920[12]), համարվում է ուխտագնացների տոհմի առաջնորդներից մեկը, ովքեր գաղթել էին Անգլիայից։ Մարթայի ամենահայտնի նախնին համարվում է Պլիմուտյան գաղութի քաղաքապետ Վիլյամ Բրեդֆորդը։ Նա կառավարել է 30 տարի շարունակ՝ 1621-1657 թթ՝ 5 անգամ անընդմեջ վերընտրվելով քաղաքապետ։
Երիտասարդ տարիքում (1849—1858 թթ)[7] Մարթա Բանկերն աշխատել է որպես դպրոցի ուսուցչուհի[13]։ 1858 թվականի նոյեմբերին նա ամուսնացավ Ջոն Հիրամ Ջիլբրեթի հետ և թողեց դպրոցի աշխատանքը[14]։ Ամուսնու մահից հետո Մարթան ծանր հիվանդացավ[15]։ Առողջանալով նա պարզեց, որ ամուսնու կողմից նշանակված անձը ընտանիքի ունեցվածքը անհաջող է տնօրինել՝ կորցնելով գումարի մեծ մասը[16][17]։ Հավաքելով մի փոքր գումար, որը մնացել էր ժառանգությունից՝ Մարթան փոքր քրոջ՝ Կիտի (իսկական անունը՝ Կառոլինա[18]) և երեք երեխաների հետ, Ֆերֆիլդից տեղափոխվեց Անդովեր (Մասաչուսետս), որտեղ հույս ուներ երեխաներին տալ լավ կրթության[17]։
Ֆրենկի մեծ քույրերը ընդունվեցին Էբոտի ակադեմիա[18], որը համարվում էր աղջիկների ուսման հեղինակավոր հաստատություն[19]։ Միևնույն ժամանակ Ֆրենկը, ավարտելով դպրոցը, պետք է ընդունվեր Անդովերում գտնվող Ֆիլիպսի համալսարան։ Սակայն Մարթայի խնայողությունները վերջացան, և նրանք տեղափոխվեցին Բոստոն, որը հայտնի էր անվճար միջնակարգ կրթության բարձր մակարդակով։
Հասկանալով, որ դպրոցի ուսոցչուհու աշխատավարձը չի կարող բավարարել իր ընտանիքի կարիքները՝ Մարթան բանկից վարկ վերցրեց և վարձակալեց մի լքված շենք՝ այն դարձնելով հյուրանոց[20][21]։ 1878 թվականին 10 տարեկան հասակում, Ֆրենկը ընդունվեց Ռայսի՝ տղաների համար նախատեսված դպրոց։ Ֆրենկը բավականին միջակ աշակերտ էր, այդ պատճառով Մարթան ստիպված նրան մեկ տարով դուրս հանեց դպրոցից և սեփական ուժերով պարապեց նրա հետ[22]։ Ֆրենկը ամենից շատ չէր կարողանում սովորել ուղղագրություն, քերականություն, ֆրանսերեն և անգլերեն, սակայն նա լավագույն աշակերտների շարքում էր մաթեմատիկայից և նկարչությունից[23]։ «Դադար երջանկության համար» հիշողությունների գրքում Ֆրենկի որդին՝ Ֆրենկ Ջիլբրեթ կրտսերը, կատակում է հոր ցածր առաջընթացի վերաբերյալ.
Հիշում եմ, երբ մի անգամ հայրս հայհոյեց ինձ իմ վատ գնահատականների համար։ Տատիկս մոտեցավ գրասեղանին և արկղերից մեկից, որին նա անվանում էր «տխրության արկղ», հանեց հորս դպրոցական տարիների ուղղագրության թեստը։ Քսանվեց բառերից, նա հրաշալի կերպով ճիշտ էր գրել միայն երկուսը։ Ես բռկնվեցի.
— Ի՞նչ է ասել ուսուցչուհին, երբ նկատել է, թե ինչ հիմար ես դու։ |
Ֆրենկի քույրերի ակադեմիական հաջողությունները ավելի տպավորիչ էին։ Մեծ քույրը՝ Աննա Ջիլբրեթը, զբաղվում էր երաժշտությամբ։ Ստանալով Եվրոպայում սովորելու հնարավորություն՝ նա փորձաշրջան անցավ Ֆերենց Լիստի մոտ[25]։ Արդյունքում Աննան հիմնեց երաժշտական դպրոց Պրովիդենց քաղաքում[26]։.
Միջնեկ քույրը՝ Մերին, հրաշալի արդյունք ցույց տվեց բուսաբանության ոլորտում։ Նա սովորել է Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, ինչպես նաև Ռեդկլիֆի համալսարանում (այդ տարիներին այն Հարվարդի համալսարանի մանսաճյուղ էր՝ նախատեսված աղջիկների համար)։ Նա պատրաստվում էր դառնալ գիտնական, և իր գիտական հետազոտությունների թեման բույսերի դասակարգումն էր[27][28]։ Վաղ մահը տուբերկուլոզից նրան թույլ չտվեց իրագործել իր ծրագրերը։
Ռայսի դպրոցից Ֆրենկը տեղափոխվեց ավագ դպրոց[29]։ 1885 թվականին ավարտելով դպրոցը՝ Ֆրենկը հանձնեց Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարանի քննությունները, սակայն որոշեց չսովորել այնտեղ։ Նա ընդունեց շինարար Ռենթոն Ուիդենի (անգլ.՝ Renton Whidden) առաջարկը՝ աշխատելու իր Whidden and Company Construction ընկերությունում[29] որպես քարտաշի օգնական՝ առավել բարձր պաշտոններ գրավելու հեռանկարով[30]։
Մինչ 35 տարեկանը Ֆրենկը ապրել է մոր և մորաքրոջ հետ և չէր ծրագրում ամուսնանալ[31]։ Մարթա Ջիլբրեթի և մորաքույր Կիտի ջանքերով Ջիլբրեթի բոլոր սիրային պատմությունները ավարտվում էին անհաջողությամբ։ Ամեն անգամ, երբ Ֆրենկը սկսում էր հետապնդել աղջկներին, մոր պահանջմունքների ցուցակում ավելանում էր ևս մի կետ, որին կանայք չէին համապատասխանում։ Ֆրենկի ծանոթության պահին Լիլիանի հետ ցուցակը ուներ հետևյալ տեսքը. «Ոչ մի զարմիկներ, կարճահասակներ, հրեուհիներ և այրիներ»[32]։ Լիլիանի հայտնվելուն Մարթան և Կիտը վերաբերում էին թշնամական, սակայն տեսնելով Ֆրենկի լուրջ մտադրությունները՝ հանձնվեցին։
Ֆրենկ Ջիլբրեթի և Լիլիան Մոլերի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Բոստոնյան գրադարանում 1903 թվականի հունիսին[33], որտեղ Ֆրենկի զարմիկը՝ Մինի Բանկերը, ներկայացրեց իր երեք ուղեկիցներին՝ Մերիին, Եվային և Լիլիանին[34]։ Մինին աշխատում էր ուսուցչուհի, իսկ ամռանը՝ որպես ուղեկցորդուհի[35]։ Քանի որ նավը, որով պետք է կատարվեր ուղևորությունը, Բոստոնից ճանապարհ էր ընկել, Մինի Բանկերը որոշեց մնալ քաղաքում, այցելել իր բարեկամներին և ընկերներին ծանոթացնել քաղաքի հետ։
Ջիլբրեթների տղայի՝ Ֆրենկ Ջիբրեթ կրտսերի պնդմամբ, Ֆրենկը որոշում էր կայացրել ամուսնանալ Լիլիանի հետ արդեն իսկ ծանոթության հաջորդ օրը՝ մեքենայով զբոսնելու ժամանակ[36]։ Ջիլբրեթի մեքենան խափանվեց, և տեղի երեխաները հավաքվեցին Ֆրենկի շուրջ՝ խանգարելով նրան նորոգել այն։ Չնայած նրան, որ մեքենան նոր էր, և շատ երեխաներ չէին տեսել այն մոտիկից, Լիլիան կարողացավ շեղել նրանց ուշադրությունը՝ պատմելով «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի առաջին գլուխը[36]։
Ֆրենկի և Լիլիանի նշանադրությունը տեղի ունեցավ 1903 թվականի դեկտեմբերի 26-ին[37], իսկ ամուսնությունը կայացավ Օրքլենդում 1904 թվականի հոկտեմբերի 19-ին[38]։ Ֆրենկի զբաղվածության պատճառով ամուսնական ճանապարհորդությունը տևեց ընդամենը 11 օր[39]։ Այդ ճանապարհորդության մեծ մասը երիտասարդները անցկացրին գնացքում՝ Կալիֆոռնիա - Կոլորադո - Նյու Յորք ուղղությամբ[40]։ Սանտ Լուիսում Ֆրենկը ստացավ շտապ հեռագիր՝ վերադառնալ գրասենյակ՝ անհետաձգելի հարցի լուծում տալու համար, այդ պատճառով էլ ճանապարհորդությունը ընդհատվեց[41]։
Ֆրենկը միանգամից որոշում կայացրեց Լիլիանին դարձնել իր բիզնես-գործընկերը և առաջին հանդիպմանը նրան խորհուրդ տվեց կարդալ համապատասխան գրականություն և սկսեց սովորեցնել նրան։ Հարմարավետության համար Ջիլբրեթը իր գրասենյակը Բոստոնից տեղափոխեց Նյու Յորք։ Կարևորը պայմանը, որ նա դրեց Լիլիանի առաջ, այն էր, որ իր մայրը և մորաքույրը պետք է ապրեն իրենց հետ[39]։
Ֆրենկի և Լիլիանի ընտանիքում ծնվեցին տասներկու երեխաներ.
1912 թվականին թողնելով շինարարի աշխատանքը՝ Ֆրենկ Ջիլբրեթը իրենց նվիրեց աշխատանքի գիտական կազմակերպման և մենեջմենթի գործունեությանը։ Կնոջ հետ նա իրականացրեց լայնածավալ տեսական և փորձարարական աշխատանքներ կազմակերպության, ֆիզիոլոգիայի և աշխատանքի հոգեբանության ոլորտներում։ Ջիլբրեթը ստեղծեց աշխատանքի արտադրողականության բարձրացման մեթոդը, որը ստացել է «Շարժումների ուսումնասիրության համակարգ» անվանումը (անգլ.՝ motion study)։ Սրա հիմքում ընկած է աշխատանքային շարժման մեջ տարրական միկրոշարժերի ընդլայնման գործընթացը (Թերբլիջ՝ Ջիլբրեթի անունով՝ հակառակ տառադարձությամբ) և այն դրույթը, որ մարդու կողմից կատարված յուրաքանչյուր աշխատանք կազմված է միկրոշարժերի ամբողջությունից։
Թերբլիջի համակարգը զարգացավ մինչև 1915 թվականը։ Այս հասկացությունը առաջին անգամ հիշատակվում է «Զինվոր-հաշմանդամների շարժումների ուսումնասիրության համակարգը» աշխատությունում (անգլ.՝ Motion Study for the Crippled Soldier, 1915)[54]։
Ջիլբրեթը ուսումնասիրեց աշխատանքային գործառնությունները՝ արձանագրելով աշխատանքային շարժը և ժամանակի չափումը տեսախցիկների օգնությամբ, որի արդյունքում հորինեց խրոնոմետրը[55]։ Ստացված լուսանկարները թույլ էին տալիս որոշել, որոնք այնուհետև մուտքագրվում էին միաժամանակ կատարված աշխատանքային գործողությունների քարտեզում (անգլ.՝ Simultaneous cycle motion ("simo") chart)։ Այդ քարտեզները օգնում էին հասկանալ, օրինակ, թե ինչքան արդյունավետ են աջ և ձախ ձեռքերը ներգրավվել աշխատանքի մեջ[54]։
Պարամետրերի գործընթացների ուսումնասիրման համար Ջիլբրեթը դրանք բաժանեց երեք խմբի.
Նշված պարամետրերը հաշվի էին առնվում աշխատավայրի նախագծման ժամանակ, աշխատանքի լավագույն մեթոդի իրագործումը և հոգնածության գործոնի վերացումը։ Ջիլբրեթը հոգնածության գործոնին մեծ ուշադրություն էր դարձնում, այդ առիթով նա գրել է «Հոգնածության հետազոտություն» աշխատությունը (անգլ. Fatigue Study, 1916)։ Ջիլբրեթները առանձնացրին «ավելցուկային հոգնածություն» և «անհրաժեշտ հոգնածություն» հասկացությունները։ Ավելցուկային հոգնածությունը (անգլ. unnecessary fatigue) գործընթացում առկա անհետաձգելի գործողությունների ավարտման հետևանքն է։ Անհրաժեշտ հոգնածությունը օրգանիզիմում տիրող իրավիճակն է, որն առաջանում է դրված նպատակին հասնելու համար գործողությունների կատարման ժամանակ։
Աշխատողի հոգնածությունը նվազեցնելու համար Ջիլբրեթները նախագծեցին ավելի հարմարավետ աշխատավայր, որը հնարավորություն էր տալիս կանգնած դիրքից անցնել նստած դիրքի, առաջարկեցին սարքավորումների այլ դասավորվածություն, մտցրին կանոնավոր աշխատանքային ընդմիջումները[56]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրենկ Ջիլբրեթը ծառայում էր Ֆորթ Սիլ զորամասում՝ մայորի կոչմամբ[57] Ընտանեկան լեգենդի համաձայն՝ Ջիլբրեթը ԱՄՆ մտնելու օրը նախագահ Վուդրո Վիլսոնին նամակ է գրում հետևյալ բովանդակությամբ. «Կժամանեմ 7-30, Վաշինգտոնի կայարան։ Եթե դուք չգիտեք՝ ինչպես ինձ օգտագործել, ես ձեզ կբացատրեմ»[58]։
Օկլահոմումում Ջիլբրեթը ուսումնասիրում էր վիրավորների շարժումները և մեթոդներ մտածում նրանց վերականգնման համար[59]։ Բացի դրանից՝ նա աշխատում էր զինվորների պատրաստվածության ծրագրի տարբեր ասպեկտների վրա՝ առաջարկելով թեթև գնդացիրը քանդել-հավաքելու արդյունավետ մեթոդներ։ Ծանր, համարյա շուրջօրյա աշխատանքի, անսովոր սննդի և անորակ ջրի պատճառով Ջիլբրեթի մոտ սկսվեցին պրեվմատիզմի սուր ցնցումներ, որոնք առաջացրին երիկամների հիվանդություն և թոքաբորբ։ Տեղի հիվանդանոցը չուներ բավարար ռեսուրսներ և միջոցներ այդ ծանր հիվանդությունը բուժելու համար։ Այնուամենայնիվ Լիլիանի ժամանումը և նրա ջանքերը Ֆրենկի խնամքի համար տվեցին հիանալի արդյունքներ։ Չնայած նրան, որ բժիշկները հույս չէին տալիս, որ նա կապրի՝ մի քանի շաբաթից Ֆրենկը կարողացավ շարժվել հենակներով և նրան տեղափոխեցին Վաշինգտոնի «Ուոլթեր Ռիդ» հիվանդանոցը (անգլ. Walter Reed Hospital)[60]։
Հիվանդության հաղթահարումից հետո Ֆրենկ Ջիլբրեթը վերջնականապես ուժասպառ էր եղել։ Բժիշկները նրան խորհուրդ տվեցին հրաժարվել աշխատանքից, սակայն Ֆրենկը չընդունեց։ Նա շարունակում էր աշխատել ամբողջ ուժերով և պատրաստվում էր ներկա գտնվել 2 եվրոպական կոնֆերանսների՝ «Համաշխարհային էներգիական կոնֆերանս» (անգլ. World Power Conference) Անգլիայում և «Կառավարման միջազգային կոնգրես» (անգլ. The Prague International Management Congress) Պրահայում։
Կոնֆերանսներին Ֆրենկը և Լիլիանը պլանավորել էին ելույթ ունենալ միասին։ Սակայն ուղևորությունից 4 օր առաջ Ֆրենկ Ջիլբրեթը Մոնկլերի հրապարակում հեռախոսի խցիկում կնոջ հետ խոսելու ժամանակ սրտի կաթվածից մահացավ[61]։ Լիլիան Ջիլբրեթը չեղյալ չհամարեց կոնֆերանսներին մասնակցությունը. նա ելույթ ունեցավ միայնակ[62]։
Ֆրենկ Ջիլբրեթը ծանոթացել է Ֆրեդերիկ Թեյլորի հետ 1907 թվականի դեկտեմբերին[63]։ Այդ ժամանակ նա շատ լավ ծանոթ էր Թեյլորի աշխատանքներին և բարձր էր գնահատում նրան[64]։ Իր քրոջ երաժշտական դպրոցում Ջիլբրեթը շաբաթը մեկ անգամ դասախոսություներ էր կարդում թեյլորիզմի վերաբերյալ[65]։
«Աշխատանքի գիտական կազմակերպման այբբենարան» (англ. Primer of Scientific Management) և «Կառավարման հոգեբանություն» (англ. The Psychology of Management) աշխատություններում Ջիլբրթեթ ամուսինները ընդգծում էին այն, որ թեյլորիզմը համարվում է միակ մեթոդը, որը բավարարում է աշխատողի առողջությունն ու զարգացումը[55]։ Արհմիությունների դեմ պայքարում Թեյլորին աջակցելու համար (վերջիններս մեղադրում էին նրան աշխատողի ծայրահեղ շահագործման մեջ) Ջիլբրեթը ստեղծեց «Հասարակություն գիտական կառավարման գաղափարները խթանելու համար» (англ. Society for the Promotion of the Science of Management) աշխատությունը, ավելի ուշ անվանափոխվեց «Թեյլորի հասարակություն» (англ. Taylor Society)[66]։
Ֆ. Թեյլորը ցույց տվեց պատասխան հետաքրքրություն Ջիլբրեթի մասոնների շարժման արդյունավետության բարձրացման նկատմամբ և իր «Գիտական մենեջմենթի սկզբունքները» աշխատության մեջ ներառեց մի գլուխ, որը նկարագրում էր քարտաշների մեթոդը։ Թեյլորն ու Ջիլբրեթը սկսեցին շատ հաճախ հանդիպել, սակայն Թեյլորը նրան չներառեց իր աշակերտների մեջ։ Ձեռնարկություններում Թեյլորի համակարգ ներդնել կարող էին միայն Թեյլորի, այսպես կոչված, «պաշտոնական իրավահաջորդները»։ Ջիլբրեթը թույլտվություն ուներ ներդնելու Թեյլորի համակարգ միայն մեկ կամ մի քանի լիազոր ներկայացուցիչների հետ համատեղ։
Ջիլբրեթի դեբյուտը՝ որպես Թեյլորի մեթոդները ներդնելու խորհրդատու, կայացավ «Նյու Էնգլանդ Բաթ Քոմպանի» հաստոցային արտադրության գործարանում 1912 թվականին[67]։ Ի հավելումն հաշվապահական հաշվառման գործընթացի, նյութերի առաքաման և պահպանման բարելավման՝ Ջիլբրեթը նախաձեռնեց նորարությունների ներդրման վերաբերյալ բաց քննարկումներ բանվորների և աշխատողների հետ, կազմակերպեց մի շարք դասախոսություններ գիտական մենեջմենթի վերաբերյալ և առաջարկեց մասնագիտական առաջընթացի արդյունավետ ծրագիր[68]։ Նաև ստեղծվեց «առաջարկությունների գիրք», որտեղ յուրաքանչյուր աշխատող կարող էր ներկայացնել իր առաջարկությունները արտադրության գործընթացի կամ աշխատանքի պայմանների բարելավվելու վերաբերյալ[69]։
Ջիլբրեթը ցանկանում էր կատարելագործել Թեյլորի համակարգը՝ շեշտը դնելով «մարդկային գործոնի» օգնությամբ շահույթի ավելացման վրա, ինչպես նաև փոփոխելով ժամանակի չափումը վայրկենաչափից չափման և գնահատման այլ մեթոդների։ Ի տարբերություն Թեյլորի մեթոդների, որոնք պնդում էին, որ պետք է աշխատել կանոնավոր և նախօրոք մշակված պլանով՝ Ջիլբրեթի պարագայում առաջին տեղում հայտնվում է հենց շարժումների կառուցվածքը[70]։ Ջիլբրեթը ընդգծում էր, որ իր կողմից մշակված «շարժումների ուսումնասիրման համակարգը» շահույթի ստացման մեխանիկական հնարավորություն չէ, այլ համալիր ծրագիր աշխատողի աշխատանքային պայմանների լավացման համար, որը աշխատողին դարձնում է ավելի գնահատված և գրագետ՝ ձեռնարկության կառավարման առումով։ Ջիլբրեթը հույս ուներ, որ աշխատողներն ավելի մեծ սիրով կընդունեն իր առաջարկած մեթոդը, քան թեյլորականը, քանի որ այն ուղղված է ոչ թե արագ աշխատելուն, այլ ժամանակի ավելի արդյունավետ օգտագործմանը։ Թեյլորը չցանկացավ նմանամիտ միջամտություն կատարել, քանի որ իր համակարգը նա համարում էր կատարյալ։
Շահերի բախումը հանգեցրեց ճարտարագետների միջև հարաբերությունների լարվածությանը, այնուհետև՝ բաց թշնամանքի։ Հակամարտությունը հասավ իր գագաթնակետին 1914 թվականին՝ «Հերման-Օքամպոն» տեքստիլ գործարանում Ջիլբրեթի մեթոդների ներդրման ժամանակ (անգլ. Herrmann-Aukam Company)[71], որը մասնագիտացված էր թաշկինակների արտադրության մեջ[72]։ Նախ չստանալով Թեյլորի համաձայնությունը՝ Ջիլբրեթը հեռացավ վերակազմակերպման ավանդական մեթոդներից և ներկայացրեց աշխատանքի ցիկլոգրաֆիկ, խրոնոցիկլոգրաֆիկ և ստերեոխրոնոցիկլոգրաֆիկ մեթոդներով։ Այնուհետև ստանալով աշխատանքի իրականացման պատվեր գերմանական ընկերությունից (ք. Բեռլին)՝ Ջիլբրեթը անավարտ թողեց «Հերման-Օքամպոն» ձեռնարկության նախագիծը և մեկնեց Գերմանիա։ «Հերման-Օքամպոն» ձեռնարկության մենեջերները դիմեցին Թեյլորին Ջիլբրեթի արագության և որակի գանգատներով, ինչի արդյունքում Թեյլորը հրամայեց նախագիծը ավարտել իր աշակերտ Գորացիո Հեթեուեին[72]։ Որպես պատասխան՝ Թեյլորը ստեղծեց առանձին կազմակերպություն սեփական համակարգը ներդնելու համար՝ Frank B. Gilbreth Incorporated, Consulting Engineers:
1917 թվական՝ «Լյուիս» և «Բրաունինգ» ձեռքի ինքնաձիգների քանդման և հավաքաման մեթոդ[73][74]։
1916 թվական՝ շարժումների ուսումնասիրման մեթոդ (համակարգ) և դրա համար գործիքներ։
1915 թվական՝ վիրաբուժական գործիքների մատակարարման տեխնիկա վիրահատության ժամանակ՝ ներգրավելով բուժքրոջը (դարձել է համընդհանուր երևույթ 1931 թվականին)[75]։
1899 թվական՝ բետոնախառնիչ՝ բենզինի ինքնահոս մղումով[76][77]։
1906 թվական՝ բետոնե արկղերի կառուցվածք։
Չնայած նրան, որ Ֆրենկ Ջիլբրեթի կյանքի ընթացքում շարժումների ուսումնասիրման համակարգի գործնական և գիտական արժեքները կասկածի տակ էին դրվում, այնուամենայնիվ արտադրության մեջ սրա ազդեցությունը զգալիորեն մեծացավ[78]։ Այս համակարգը դարձավ արտադրական ճարտարեգտների, արդյունաբերական հոգեբանների և փորձագետների աշխատանքի պաշտոնական մեթոդաբանության մի մասը[79]։
Վ. Ի. Լենինը նշումներ կատարեց «Բետա» տետրի մեջ (մեկը «Իմպերիալիզմի տետրեր»-ից) Ջիլբրեթի «Շարժումների ուսումնասիրությունը՝ ազգային հարստության աճի առումով» աշխատությունից, որը տպագրվեց The Annals of the American Academy of Political and Social sciences ամսագրում 1915 թվականին։ Ծանոթագրություններում Լենինը նշել էր, որ Ջիլբրեթի առաջարկած մեթոդները տեխնիկական առաջընթացի հիանալի օրինակ են կապիտալիզմից սոցիալիզմի անցում կատարելու ժամանակաշրջանում[80]։
1931 թվականին Արդյունաբերական ճարտարագետների ընկերությունը ստեղծեց մեդալ Ֆրենկ Ջիլբրեթի անունով (անգլ. Gilbreth Medal)։ Առաջին ճարտարագետը, ով պարգևատրվեց այդ մեդալով, Լիլիան Ջիլբրեթն էր[79]։
1948 թվականի դեկտեմբերին լույս տեսավ հիշողություններ Ջիլբրեթի ընտանիքի մասին հումորային գիրքը՝ «Շատով էժան», որը գրել էին Ֆրենկ Ջիլբրեթ կրտսերը և Էռնեստինա Ջիլբրեթ Քերին։ 1950 թվականին գրքի հիման վրա նկարահանվեց «Շատով էժան» համանուն ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը խաղում էին Վեբ Քլիֆթոնը, Միրնա Լոյը և Ջին Քրեյնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.