From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց Մերինգ (գերմ.՝ Franz Erdmann Mehring, փետրվարի 27, 1846[1][2][3][…], Sławno, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[4] - հունվարի 29, 1919[5][1] կամ հունվարի 28, 1919[6][7], Բեռլին, Գերմանական ռայխ[5]), գերմանացի հրապարակախոս, մարքսիստ, քաղաքական գործիչ, պատմաբան։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Ֆրանց Մերինգ գերմ.՝ Franz Mehring | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1846[1][2][3][…] |
Ծննդավայր | Sławno, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[4] |
Մահացել է | հունվարի 29, 1919[5][1] (72 տարեկան) կամ հունվարի 28, 1919[6][7] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական ռայխ[5] |
Գերեզման | Ֆրիդրիխսֆելդի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | HU Berlin և Լայպցիգի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան, լրագրող, քաղաքական գործիչ, հրապարակախոս, բանասեր և դրամատուրգ |
Զբաղեցրած պաշտոններ | Պրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Անդամություն | Q1815506? |
Franz Mehring Վիքիպահեստում |
1866-1870 թվականներին սովորել է Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում։ 1882 թվականից փիլիսոփայության դոկտոր։ 1891 թվականից եղել է Գերմանիայի ս-դ․ կուսակցության անդամ և պրոպագանդել է մարքսիստական աշխարհայացքը, հանդես եկել ընդդեմ ռևիզիոնիզի և օպորտունիզմի։ Սատարել է 1905-1907 թվականների ռուսական հեղափոխությունը։ Մասնակցել է «Ինտերնացիոնալ» խմբի ստեղծմանը, որը 1916 թվականին վերակազմավորվել է «Սպարտակյան միության»։ Կարլ Լիբկնեխտի և Ռոզա Լյուքսեմբուրգի հետ հանդիսացել է միավորման առաջնորդերից։ Քննադատել է 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի բնույթը, դատապարտել ս-դ․ կուսակցության պարագլուխների «Պրոսպեր Մերիմե» քաղաքականությունը։ Առաջիններից էր Արևմուտքում, որ պաշտպանել և պրոպագանդել է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության գաղափարները։
Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից է։ Ուսումնասիրել է հին հունական և գերմանական դասական փիլիսոփայությունը, քննադատել է Հարտմանի, Նիցշե Ֆրիդրիխի, Արթուր Շոպենհաուերի և այլ իդեալիստ փիլիսոփաների հայացքները։ Հրատարակության է պատրաստել Մարքսի և Էնգելսի երկերն ու նամակները, գրել է Մարքսի կենսագրությունը։ Մերինգը պատմության մատերիալիստական ըմբռնումը կիրառել է գրականագիտության և արվեստագիտության մեջ։ Պատմական աշխատություններում՝«Լեգենդ Լեսսինգի մասին» (1893), «Գերմանիայի պատմությունը միջին դարերի վերջից» (1910) Գերմանիայի պատմությունը շարադրված է մարքսիստական սկզբունքներով։ «Գերմանական սոցիալդեմոկրատիայի պատմությունը» քառահատոր աշխատությունում և այլ երկերում Մերինգը գերմանական բանվորական շարժումը ուսումնասիրել է համաեվրոպական պատմության առնչությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.