Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց Գրիլպարցեր (գերմ.՝ Franz Grillparzer, հունվարի 15, 1791[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5][6] - հունվարի 21, 1872[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][6]), ավստրիացի բանաստեղծ և դրամատուրգ[9][10][11][12]։
Ֆրանց Գրիլպարցեր գերմ.՝ Franz Grillparzer | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1791[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5][6] |
Վախճանվել է | հունվարի 21, 1872[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][6] |
Գերեզման | Հիտցինգեր գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ և քաղաքական գործիչ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Ժանրեր | դրամա |
Անդամակցություն | Ludlamshöhle?[7] |
Պարգևներ | |
Կայք | franzgrillparzer.at |
Franz Grillparzer Վիքիպահեստում |
Ֆրանց Գրիլպարցերը ծնվել է Վիեննա քաղաքում 1971 թվականի հունվարի 15-ին փաստաբան Մենցել Գրիլպարցերի և Մարիաննա Զոնլեիթերի ընտանիքում[10][11][12]։
Ֆրանցը կրթություն ստանալու նպատակով սովորել է գիմնազիայում։ 1807 թվականից 1811 թվականներին Վիեննայում ուսումնասիրել է իրավունք։ 1813 թվականին անցել է պետական ծառայության։ Արդեն 1832 թվականին Ֆրանցը դառնում է կայսերական արխիվի տնօրեն։ 1847 թվականին ընտրվում է Գիտությունների ակադեմիայի անդամ։ 1856 թվականին թոշակի է անցնում դատական խորհրդականի կոչումով։ 1861 թվականին դառնում է Ռեյխսրատի անդամ[10][11]։
Հանդիսացել է Հայնրիխ Հայնեի, Լյուդվիգ Բյոռնեի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի ընկերը։
Մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին Վիեննայում[12]։ Նրա աճյունը ամփոփված է Վիեննայի Հայցինգեր գերեզմանատանտ[10]։
Ֆրանց Գրիլպարցեր իր գրական գործունեությունը սկսել է 16 տարեկան հասակում։ Նրա ստեղծագործական ուղղությունը վիպագրությունն ու քննադատական ստեղծագործություններն են (վեպեր, ճանապարհորդական օրագրեր, քննադատական նշումներ, հիշողություններ), ինչպես նաև բանաստեղծությունները։ Հիմնականում հայտնի է իր դրամաներով, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[10][13]։
Գրիլպարցերի բազմաթիվ ստեղծագործություններ ներծծված են Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխ կայսեր ֆեոդալա-բյուրոկրատական կարգերի դեմ բողոքով, այդ իսկ պատճառով հաճախ նրա դրամաները գրաքննությամբ արգելվում կամ թշնամաբար էին ընդունվում բուրժուական շրջանակների և վերջիններիս սպասարկող թերթերի կողմից[14][13]։
Ֆրանց Գրիլպարցերը լրջորեն ուսումնասիրում էր ինչպես հին, այնպես էլ նոր ժամանակների պատմություն, փիլիսոփայություն ու բազմաթիվ երկրների գրականություն։ Այդ ամենն իրենց ազդեցությունն ու արտահայտումն են ունեցել ոչ միայն նրա բազմաթիվ էսսեներում, այլև դրամաներում։ Նրա գրչին են պատկանում բազմաթիվ լիրիկական բանաստեղծություններ, մասնավորապես, 1835 թվականին գրված «Պոնտոսի Էլեգիայի ցիկլը» (գերմ.՝ Tristia ex Ponto, 1835) և երկու հիասքանչ նովելներ՝ 1828 թվականին գրված «Սանդոմիրյան վանք» (գերմ.՝ Das Kloster bei Sendomir, 1828) ու 1847 թվականին գրված «Աղքատ երաժիշտը» (գերմ.՝ Der arme Spielmann, 1847)[10][13]:
Ֆրանց Գրիլպարցերը իր հռչակի համար պարտական է առաջին հերթին դրամատուրգիայի ոճին, որում հաջողությամբ միացել են կլասիցիզմի և ռեալիզմի գծերը։ Երիտասարդական տարիների փորձարկումներից հետո («Բլանկա Կաստիլսկու ողբերգություն» (գերմ.՝ Blanca von Kastilien))՝ 1817 թվականին ստեղծում է «Նախամայր» ողբերգությունը (գերմ.՝ Die Ahnfrau), որը մեծ հաջողությամբ բեմադրվում էր Վիեննայում և ամբողջ Գերմանիայում։ Այնուհետև 1818 թվականին գրում է «Սապհո» պիեսը (գերմ.՝ Sappho), որը պատմում է լեգենդար հույն բանաստեղծուհու ողբերգական սիրո մասին։ 1818-1821 թվականներին Գրիլպարցերը հրապարակում է «Ոսկե գեղմ» եռագրությունը (գերմ.՝ Das goldene Vliess), որտեղ մասնագիտորեն մշակել և յուրովի է ներկայացրել հնագույն լեգենդը[10][13]։
Նրա հաջորդ երկու ողբերգական ստեղծագործությունները՝ 1825 թվականին գրված «Օտոկար թագավորի մեծությունն ու անկումը» (գերմ.՝ König Ottokars Glück und Ende) և 1828 թվականին գրված «Իր տիրոջ հավատարիմ ծառան» (գերմ.՝ Ein treuer Diener seines Herrn), զարգացնում են Ավստրիայի պատմության թեմատիկան։ Չնայած առաջինը գովերգում է Ավստրիայում Հաբսբուրգյան տոհմի հաստատումը, իսկ երկրորդը պատմում է թագի հանդեպ հավատարմությունը՝ երկու պիեսներն էլ որոշակի շրջանակների կողմից այնքան թշնամաբար են ընդունվում, որ հեղինակը որոշում է վերադառնալ հնագույն պատմություններին։ 1831 թվականին գրում է «Ծովի և սիրո ալիքները» (գերմ.՝ Des Meeres und der Liebe Wellen), որը պատմում է Գերոյի և Լեանդրի մասին։ Երեք տարի անց՝ 1834 թվականին, բեմադրվում է «Երազ՝ կայքն» (գերմ.՝ Der Traum, ein Leben) հեքիաթը[10][13]։
Գրիլպարցերի միակ կատագերգությունը՝ «Վա՜յ ստախոսին» (գերմ.՝ Weh' dem, der lügt), լույս է տեսնել 1838 թվականին։ Այն ուրախ վերջաբանով բավականին արժեքավոր պիես է, որը առաջացրել է այնպիսի քննադատական վերաբերմունք, որ դրամատուրգը որոշեց իր դրամաները այլևս չցուցադրի հասարակությանը[10][13]։
Գրիլպարցերի մահից հետո նրա թղթերում հայտնաբերվեց երեք ողբերգական ստեղծագործություններ՝ «Լիբուսա» (գերմ.՝ Libussa), «Հաբսբուրգների տան երկպառակություն» (Ein Bruderzwist in Habsburg) և «Հրեուհին Տոլեդոյից» (գերմ.՝ Die Jüdin von Toledo)[15]: «Լիբուսա» ստեղծագործությունն իրենից ներկայացնում է Պրահայի հիմնադրման ժողովրդական լեգենդի դրամատիկ պատմությունը[15]։ «Հաբսբուրգների տան երկպառակությունը», որտեղ ներկայացված է իրատեսական, հուզիչ պատմություն Ռուդոլֆ II (1552-1612) կայսեր հիվանդության մասին։ «Հրեուհին Տոլեդոյից» աշխատությունում նկարագրված է Լոպե դե Վեգեի պիեսներից մեկը։ Այս երեք ստեղծագործություններն էլ հրապարակվում են 1873 թվականին[10][13]։
1864 թվականին Ֆրանց Գրիլպարցերը ընտրվում է Վիեննայի պատվավոր քաղաքացի։
Մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին 81 տարեկան հասակում։ 1889 թվականին Վիեննայի ժողովրդական այգում կանգնեցվում է նրա հուշարձանը։
Ռոմեն Ռոլան համարվում է Ավստրիայի ազգային բանաստեղծ։ Նրա արվեստը բարձր են գնահատել Ֆրիդրիխ Էնգելսը, Ֆրանց Կաֆկան, Հուգո ֆոն Հոֆմանսթանը։ Ռոմեն Ռոլանը Գրիլպարցերի և Բեթհովենի հարաբերությունների մասին աշխատություն է գրել։
Նրա դիմանկարը պատկերված է 1947, 1972 և 1991 թվականներին թողարկված ավստրիական նամականիշների վրա։
Ֆրանց Գրիլպարցերի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և բեմադրվել տարբեր երկրների թատերական բեմերում։
Ֆրանց Գրիլպարցերի աշխատությունների հիման վրա տարբեր ժամանակներում նկարահանվել են ֆիլմեր։ Այդպիսիներից են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.