Ֆտորիդներ ֆտորի և այլ տարրի առաջացրած քիմիական միացություններ։ Ֆտորիդներ առաջացնում են բոլոր տարրերը, բացի հելիումից և նեոնից։ Ֆտորիդների թվին են պատկանում ինչպես երկտարր միացությունները՝ իոնային ֆտորիդները (ֆտորաջրածնական թթվի աղերը), կովալենտային ֆտորիդները (անցումային մետաղների բարձրագույն ՕԱ-ում առաջացրած ֆտորիդները) և ոչմետաղների ֆտորիդները, այնպես էլ բարդ անօրգանական միացությունները (թթուների ֆտորանհիդրիդները, կոմպլեքս ֆտորիդները, մետաղների հիդրոֆտորիդները, ֆտորացված գրաֆիտը)։
Ալկալիական, հողալկալիական և ցածր օքսիդացման աստիճանում անցումային մետաղների ֆտորդները (անցումային տարրերի և ակտինոիդների եռֆտորիդները, d-տարրերի մոնո-, երկ- և եռֆտորիդները) ունեն իոնային կառուցվածք և հանդիսանում են ֆտորաջրածնական (պլավիկյան) թթվի աղեր։ Այսպիսի իոնային ֆտորիդներին բնորոշ է խորանարդային բյուրեղացանցի բարձր էներգիական արժեք և համապատասխանաբար բարձր հալման ու եռման ջերմաստիճան, օր. CaF2 Tհալման = ~2530oC է։
Անցումային տարրերի օքսիդացման աստիճանի աճմանը զուգընթաց այս տարրերի առաջացրած ֆտորիդներում կապը վերածվում է կովալենտայինի և համապատասխանաբար փոխվում է ֆտորիդների հատկությունները, ինչպես օրինակ՝ ուրանի հեքսաֆտորիդը UF6 մթնոլորտային ճնշման տակ սուբլիմվում է 56,4 °C-ում և 1,44 ՄՊա ճնշման տակ հալվում է 64 °C ջերմաստիճանում։
Խորանարդային բյուրեղացանց ունեցող մետաղների ֆտորիդներում կոորդինացիոն թիվը կախված է կատիոնի չափերից՝ փոքր շառավղով կատիոնի դեպքում կոորդինացիոն թիվը 4 է (օրինակ, BeF2 ունի տետրաէդրիկ կառուցվածք), շառավղի մեծացման հետ կոորդինացիոն թիվը մեծանում է հասնելով 6-ի (օրինակ UF6 ունի օկտաէդրիկ կառուցվածք)։
Ոչմետաղների ֆտորիդները հեղուկներ կամ գազեր են։ Ստացվում են ֆտորի և ոչմետաղի փոխազդությունից, մետաղի և ֆտորաջրածնական թթվի փոխազդությունից և մի շարք այլ եղանակներով։
Ֆտորիդները լայն կիրառություն ունեն արդյունաբերությունում.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.