From Wikipedia, the free encyclopedia
Ֆորե (ֆրանսերեն Forest; հոլ.՝ Vorst [vɔrst] ( ) ), Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի 19 համայնքերից մեկն է։ Այն սահմանակից է Անդերլեխտին, Իքսելին, Ուկլին, Սեն-Ժիլին և Դրոգենբոսին ։
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Ֆորե | |||||
ֆր.՝ Forest, հոլ.՝ Vorst | |||||
| |||||
Երկիր | Բելգիա | ||||
Տարածաշրջան | Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան | ||||
Համայնք | Բրյուսել-մայրաքաղաք | ||||
Բուրգոմիստր | Ստեֆան Ռոբերտի | ||||
Մակերես | 6,25 կմ² | ||||
ԲԾՄ | 38 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն և հոլանդերեն | ||||
Բնակչություն | 56 008 մարդ (2018) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 02 | ||||
Փոստային դասիչ | 1190[1] | ||||
Պաշտոնական կայք | forest.irisnet.be | ||||
| |||||
Համայնքը հայտնի է իր համերգասրահով ՝ Forest National / Vorst Nationaal : Համայնքում է տեղակայված նաև « Աուդի» ընկերության գործարաններից մեկը ինչպես նաև երկաթուղային մեծ պահեստ։
Առաջին շինությունները կառուցվել են 7-րդ դարում, Սեն գետի վտակներից մեկի, Գելեյսբեկի ափին գտնվող անտառածածկ տարածքում։ Բնակավայրի առաջին եկեղեցին նվիրված է եղել Սուրբ Դիոնիսոս Արեոպագիտին ։
Աֆլիգեմի աբբաները ովքեր1105-ից կառավարում էին բնակավայրը հիմնում են Ֆորեի մենաստան աբբայությունը։ Ֆորեի առաջին աբբայապետը նշանակվում է 1239 թվականին։ 13-րդ դարում, Սուրբ Դենիսի հռոմեական ոճով կառուցված եկեղեցին վերակառուցվում է գոթական ոճով[2]։
1764-ի մարտի 26-ին, հրդեհի հետևանքով ավերվում է բնակավայրի շենքերի մի մասը, ինչպես նաև մի շարք արվեստի գործեր։ Երեք տասնամյակ անց ՝ Ֆրանսիական հեղափոխությանը հաջորդած տարիներին, կրոնական համայնքը ցրվում է, միանձնուհիները ստիպված փախչում են, աբբայությանը պատկանող շինություններն էլ վաճառվում են։ Ֆորեի քաղաքապետարանը գնում է աբբայությունը 1964-ին և վերականգնողական աշխատանքներ իրականացնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.