From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպ I (ֆր.՝ Philippe Ier, մայիսի 23, 1052, Շամպան է Ֆոնտեն - հուլիսի 29, 1108, Մելյոն), Ֆրանկական պետության թագավոր 1052 թվականից։ Եղել է ֆրանսիական ծագմամբ Կապետինգների թագավորական դինաստիայի ներկայացուցիչ[6]։
Ֆիլիպ I | |
---|---|
Ծնվել է՝ | մայիսի 23, 1052 |
Ծննդավայր | Շամպան է Ֆոնտեն |
Մահացել է՝ | հուլիսի 29, 1108 (56 տարեկան) |
Վախճանի վայր | Մելյոն |
Fleury Abbey | |
Երկիր | Ֆրանսիա |
Տոհմ | Կապետինգներ |
միապետ | |
Հայր | Հենրի I (Ֆրանսիայի թագավոր)[1][2] |
Մայր | Աննա Յարոսլավնա[1][3][4][…] |
Երեխաներ | Կոնստանս I, Լյուդովիկոս VI[2], Սեսիլ դքսուհի, Ֆիլիպ Մանտեցի և Fleury de France?[5] |
Ֆրանսիայի թագավոր Հենրիխ I-ի և ռուս արքայադուստր Աննայի որդին է[7]։ Ֆիլիպը Կապետինգների դինաստիայի այն եզակի ներկայացուցիչներից էր, որ կարողացավ զգալիորեն բարձրացնել թագավորական դոմեյնը։ Ֆրանսիայի այս թագավորի գահակալությունը նշանավորվում է նրանով, որ այդ ընթացքում երկրում բռնկվել են բազմաթիվ կռիվներ։
Ֆիլիպը եղել է Հենրիխ I թագավորի ավագ որդին, որը ծնվել է իր երկրորդ ամուսնության հետևանքով։ Նրա անունը բազմաթիվ վեճերի առիթ է դարձել, քանի որ այն եղել է Ֆրանկական թագավորությունում ոչ այքան տարածված և հունական ծագում ունեցող։
Ֆիլիպի ծննդյան ժամանակ նրա հայրը արդեն 49 տարեկան էր և այդ իսկ պատճառով նա բավականին փոքր հասականում՝ 1059 թվականին թագադրվում է մեծ իշխան։ Թագադումը տեղի է ունեցել մայիսի 23-ին Ռեյմսում, Ֆրանսիայի արքեպիսկոպոսի և երկու պապական ներկայացուցիչների ներկայությամբ։ Նրա կառավարությունը տեղի էր ունենում Իմ վասալի վասալը իմ վասալը չէ սկզբունքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.