Ֆիլիպ Բելգիացի

From Wikipedia, the free encyclopedia

Ֆիլիպ Բելգիացի

Ֆիլիպ Բելգիացի (ֆր.՝ Philippe de Belgique, մարտի 24, 1837(1837-03-24)[1][2], Royal Castle of Laeken, Բրյուսել, Բելգիա - նոյեմբերի 17, 1905(1905-11-17)[1][2], Բրյուսել, Բելգիա), Բելգիայի արքայազն, Ֆլանդրիայի կոմս Սաքսեն Կոբուր Գոթյան արքայատոհմից։ 1869 թվականի հունվարից հուլիս ամիսներին եղել է Բելգիայի գահաժառանգը։

Արագ փաստեր Ֆիլիպ Բելգիացի ֆր.՝ Philippe de Belgique, Ծնվել է ...
Փակել

«Բելգիացիների առաջին թագավոր» Լեոպոլդ I-ի և Լուիզա Օռլեանացու որդին է, ինչպես նաև Լեոպոլդ II-ի կրտսեր եղբայրը։

1866 թվականին հավակնում էր տիրանալ Ռումինիայի գահին[4]։ 1867 թվականին ամուսնացել է Գերմանիայի թագավոր Կառլ Անտոնի դուստր Մարիա Հոհենցոլերն-Զիգմարինհենի հետ[5]։

Երեխաներն են՝

  • Բոդուեն Լեոպոլդ (1869-1891 թթ.)[5]:
  • Հենրիետտա (1870-1948 թթ.)[5], ամուսնացել է ֆրանսիական ծագումով Էմանուել Օռլեանցու հետ։
  • Ժոզեֆինա Մարիա (1870-1871 թթ.)[5], Հենրիետտայի զույգ քույրը։
  • Ժոզեֆինա Կարոլինա (1872-1958 թթ.)[5], ամուսնացել է Կառլ Անտոն Հոհենցոլերնի հետ։
  • Ալբերտ I[5] (1875-1934 թթ.), Բելգիայի թագավոր։

Ֆիլիպի կրտսեր որդին՝ Ալբերտը, դարձել է Բելգիայի թագավոր իր հորեղբոր՝ Լեոպոլդ II-ի մահից հետո։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.