Ֆելիքս Բախչինյան
գրականագետ, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Ֆելիքս Բարդուղիմեոսի Բախչինյան (սեպտեմբերի 22, 1950[1], Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 10, 2024[2]), հայ գրող, գրականագետ, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (2001)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բախչինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆելիքս Բախչինյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1950[1] |
Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 10, 2024[2] (73 տարեկան) |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ և գրականագետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՎՊՀ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Լոռի և Հայաստան |
Պարգևներ | |
Ֆելիքս Բախչինյան Վիքիքաղվածքում | |
Ֆելիքս Բախչինյան Վիքիդարանում |
Կենսագրություն
Ֆելիքս Բախչինյանը ծնվել է 1950 թվականին Ալավերդի քաղաքում։ Ավարտել է Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1978-1981 թվականներին Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնում ուսումնասիրել է հայ-լիտվական գրական-մշակութային կապերը։ Աշխատել է «Լոռի» շրջանային և «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում, եղել է Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ, Թումանյանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգի հիմնադիր տնօրեն, Հայաստանի գրողների միության նախագահի և Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը, 1994 թվականին՝ Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը Մոսկվայում։
Հեղինակ է պատմվածքների, վիպակների, գրականագիտական հոդվածների և մենագրությունների[3][4]։
Անդամակցություն
- Հայաստանի գրողների միության անդամ
- Մոսկվայի գրողների միության անդամ
- Վրաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
- Կովկասի ժողովուրդների և Հումանիզմի միջազգային ակադեմիաների ակադեմիկոս
Պարգևներ
- Լիտվայի Հանրապետության «Լիտվային մատուցած ծառայությունների համար ասպետի խաչ», 2022
- ՀՀ Արարատի մարզպետարանի «Պարույր Սևակ» մեդալ, 2012
- ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2012
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներ, 2011
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի հուշամեդալ, 2010
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2010
- ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2010
- Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ, 2010
- Ուկրաինայի գրողների միության հուշամեդալ, 2008
- Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի հուշամեդալ, 2008
Երկեր
- Հարազատ են Նյամունասը և Արարատը, 1978
- Արևային քնար (լիտվերեն), 1983
- Աստեղնային խոստովանանք (ռուսերեն), 1989
- Չեչենական օրագիր» (թուրքերեն), 1998
- Նամակներ Հայաստանից» (վրացերեն), 1994
- Խաչվածին մահ չկա» (վրացերեն), 1994
- Հայ լինելու քաղցրությունը, 2003
- Տիեզերքի սիրեցյալները (երեք հատորով), 2002-2005
- Գթասրտության ռահվիրան, 2003
- Կարոտի թագավորություն, 2003
- Բանաստեղծության հայելու խորքում, 2004
- Հալեպ՝ փրկության ափ (2 հատորով), 2008
- Déjà Vu (հայերեն), 2010
- La Vie Est Belle, 2010
- Մի գիշեր Աթաթուրքի սենյակում, 2010
- Հայ զորական ուժի ժառանգորդը. Սեյրան Մուշեղի Օհանյան, 2010
- Ֆրիտյոֆ Նանսեն. աշխարհի խիղճը, 2010
- Գիտությունն ու կյանքը խարսխող գիտնականը. Լևոն Ազատի Սարգսյան, 2013
- Մութ լուսաստանից հնչող ռեքվիեմ, 2016
- Մեր տանելու խաչը, 2017
- Հիշիր, որ ընկնելիս աղոթք պիտի ասես (Վասիլ Ստուսի մասին), 2018
- Էլեգիա՝ դրամատիկ սոպրանոյի կատարմամբ (Ալվարդ Պետրոսյան), 2018
- Տագնապի ճիչը (Կամիլա), 2018
- Ռալֆ Յիրիկյան, 2018
- Déjà Vu (ռուսերեն), 2019
- Խավարին չհավատալու, խավարին չտրվելու պոեզիա (Մուշեղ Իշխան), 2019
- Письма из Армении (Статьи о грузинских поэтах), 2019
- «Անպատմելի պատմությունը Հայի» (Սեդրաք Պաղտոյան), 2019
- Déjà Vu (անգլերեն), 2020
- Երկեր, հատոր 1, Déjà Vu. Հալեպ՝ սիրո և մահվան հովիտ (վեպ), 2020
- Իմ Կոնֆուցիուսը (Վիգեն Ավագյան), 2020
- Կաղզվանի դատավորը (Գագիկ Ավետիսյան), 2021
- Երկեր, հատոր 2, Վերջին մանկություն (վեպ), 2021
- Երկեր, հատոր 3, ա) Մի գիշեր Աթաթուրքի սենյակում (վեպ), բ) Վագրի տարի կամ Չեչենական օրագիր (վեպ), 2021
- Ֆրիտյոֆ Նանսենի գրական ժառանգությունը, 2021
- Երկեր, հատոր 4, Թափառաշրջիկը (պատմվածքներ), 2022
- Երկեր, հատոր 5, Հայրը (վեպ), 2023
- Սիգիտաս Գյադայի բանաստեղծական աշխարհը, 2023
Թարգմանություններ
![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Վլադիմիր Յավորիվսկի, Գայլերի ֆերմա, Երևան, 2005
- Կալեվալա (կարելաֆիննական ժող. էպոս), Երևան, 2005
- Վասիլ Շկլյար, Բանալի, Երևան, 2005
- Տարաս Շևչենկո, Կոբզար, Երևան, 2008
- Ժամանակակից ուկրաինական արձակ, 2009
- Քրիստիյոնաս Դոնելայտիս, Տարվա եղանակները, Երևան, 2011
- Լաչպլեսիս (լատվիական ժողովրդական էպոս), 2012
- Մայրոնիս Գարնան ձայները, 2016
- Անթանաս Բարանաուսկաս Անիկշչյայի թավուտը, 2016
- Յոնաս Բիլյունաս, Երջանկության ջահը, 2017
- Վլադիմիր Պոզներ, Հրաժեշտ պատրանքներին, 2019
- Թուր Բուման-Լարսեն, Ռուալ Ամունդսեն, 2020
- Էրիկա Ֆաթլանդ, Սովետստան, 2021
- Վիտաուտաս Լանդսբերգիս, Գարնան սոնատ (Չյուրլյոնիսի ստեղծագործական աշխարհը), 2021
- Էրիկա Ֆաթլանդ, Սահման, 2022
- Նորվեգիայի պատմությունը, 2023
- Գրական Անիկշչյայ, 2023
- Գաբրիելե Պյատկյավիչայտե-Բիտե, Տիգրան Երկաթ, 2023
- Ռոլֆ Դանիելսեն, Սթոլե Դյուրվիկ, Թուրե Գրյոնլի, Քնյութ Հելլե, Էդգար Հովլան, Նորվեգիայի պատմությունը. Վիկինգներից մինչև մեր օրերը, 2023
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.