From Wikipedia, the free encyclopedia
Արագ սնունդ, արագ սննդի ճաշատեսակ, արագ պատրաստման սնունդ, ֆասթֆուդ (անգլ.՝ fast «արագ» և food «սնունդ»), կերակրում՝ սննդի պատրաստման և կիրառման վրա ծախսվող քիչ ժամանակի տրամադրմամբ, պարզեցված սպասքով կամ առանց դրա կամ առանց սեղանի։ Հանրային արագ սննդի համար նախատեսված են սրճարանները, խոսակցական՝ «սրճարան՝ սնվելու համար»։
Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | կերակուր և մարդու ուտելիք |
Հիմնական | խոհարարական կիսաֆաբրիկատներ |
Fast food Վիքիպահեստում |
Աշխարհի տարբեր երկրների խոհանոցներում գոյություն ունեն արագ պատրաստման ճաշատեսակներ (օրինակ՝ իտալական պիցցա)։ 1921 թվականին Կանզասում բացվեց White Castle ընկերությունը, որի ֆիրմային ուտեստն այն ժամանակ դեռևս արտասովոր համբուրգերներն էին։ Կայուն գինը (ընդհուպ մինչև 1946 թվականը 5 ցենտ էր) և արտասովոր լինելը գրավում էին գնորդներին, իսկ մթերքի անվտանգության մասին կասկածները ցրվեցին ընկերության սեփականատիրոջ՝ Բիլլի Ինգրամի խորամանկ քայլի շնորհիվ (երբ հատուկ վարձված սպիտակ խալաթներով մարդիկ տպավորություն էին ստեղծում, որ նույնիսկ բժիշկներն են համբուրգերներ գնում)։ 1940-ական թվականների վերջում White Castle ընկերության համար մրցակիցներ հայտնվեցին, որոնցից ամենալուրջը դարձավ «ՄաքԴոնալդս»-ը։
Հոնկոնգյան չխաչխանտխենները ասիական արագ սպասարկման ռեստորանների տարատեսակ են, որոնք առաջացել են 1950-ական թվականներին։ Այս հաստատություններում մատուցում են ճաշատեսակներ, որոնք իրենց մեջ ներառում են չինական և եվրոպական գծեր, մասնավորապես՝ յուանյան (թեյի, սուրճի և խտացրած կաթի խառնուրդ), արագ պատրաստվող արիշտայով և խոզապուխտով ապուր, ինչպես նաև սենդվիչների բազմապիսի տեսակներ[1]։
ՄաքԴոնալդս ցանցի զարգացումը նույնպես ցույց է տալիս արագ սննդի տարածումը. 1956 թվականին ԱՄՆ-ում կար ՄաքԴոնալդսի 14 ռեստորան, 1960 թվականին՝ 228, 1968 թվականին՝ 1000, 1975 թվականին՝ 3076, 1980 թվականին՝ 6263, 1984 թվականին՝ 8300, 1990 թվականին՝ 11800: Այժմ ՄաքԴոնալդս կորպորացիան աշխարհի 119 երկրներում ունի ավելի քան 30 հազար հաստատություն։
Այս ճաշատեսակների առավելությունը կայանում է պատրաստման ու օգտագործման արագության և էժանության մեջ (սովորական ռեստորանների համեմատությամբ, որոնք մատուցողներ ունեն)։ Մի կողմից՝ դա իր արձագանքն է գտնում սպառողի մոտ (հատկապես կյանքի հագեցած ռիթմ ունեցող խոշոր քաղաքներում)։ Մյուս կողմից՝ այսպիսի սնունդը պարզ և խնայողական եղանակով է պատրաստվում, ինչն արագ սննդի ցանցերին թույլ է տալիս արագ զարգանալ։ Ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև նվաճողական գովազդը տարբեր ԶԼՄ-ներում[2]։
Ցանցային արագ սննդի մեջ լայնորեն կիրառվող կիսաֆաբրիկատները, ինչպես և «գործարանային» արտադրության այլ ուտելիքը, կարող են պարունակել տարատեսակ սննդային հավելումներ, որոնց մեծ մասը բացասաբար է ազդում օրգանիզմի վիճակի և ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների առողջության վրա։ Դրանց թվում են ճարպաթթուների տրանսիզոմերները։ Դրանց բաղադրությունը բավականաչափ տարբեր է՝ կախված մթերքից։ Ըստ USDA-ի տվյալների՝ սովորական չիզբուրգերում կա ընդամենը 0,7 % տրանսճարպ[3]։ Սակայն կարկանդակիկներում՝ սառեցված վիճակում, դրանց բաժինը կազմում է 35 %, քանի որ դրանց մեծ մասը պատրաստվում է հիդրոհանգուցային ճարպերի (մարգարինների) կիրառմամբ։ Դրանք խախտում են մարդու դիմադրողականությունը, մեծացնում են շաքարային դիաբետի, քաղցկեղի զարգացման ռիսկը, նվազեցնում են տեստոստերոնի քանակը, խաթարում են պրոստագլանդինների (օրգանիզմի բազմաթիվ գործընթացներ կարգավորող և բոլոր հյուսվածքներում և օրգաններում գտնվող) փոխանակումը, խաթարում են ցիտոքրոմ ց-օքսիդազների (գլխավոր ֆերմենտը, որը անվտանգ է դարձնում կանցերոգենները և դեղորայքային որոշ տոքսիններ) աշխատանքը։
Այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով սնվում են արագ սննդով, առաջանում է ավիտամինոզ։ Անգամ չնայած մարդու քաշի ավելացմանը՝ մարդուն չեն բավականացնի օգտակար բաղադրիչները։ Ըստ անգլիացի գիտնականների կողմից 14 տարեկանների ուսումնասիրության՝ տպագրված BMJ-ում (№ 11, 1998)՝ ճարպաթթուների տրանսիզոմերներ պարունակող մթերքի սիրահարների մահացությունը սրտի իշեմիկ հիվանդությունից և սրտամկանի ինֆարկտից շատ ավելի բարձր է, իսկ կաթնագեղձի քաղցկեղը հանդիպում է 40 %-ով ավելի հաճախ[4].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.