From Wikipedia, the free encyclopedia
Օլե Քրիստենսեն Ռյոմեր (դան․՝ Ole Christensen Rømer, սեպտեմբերի 25, 1644[1][2][3][…], Օրհուս, Դանիա - սեպտեմբերի 19, 1710[1][2][3][…], Կոպենհագեն), դանիացի աստղագետ։ 1676 թվականին առաջինը հաշվեց լույսի արագությունը։ Նաև Կոպենհագենում ստեղծել է տների կառուցման կանոններ, կարգավորել քաղաքի ջրամատակարարումը և ստեղծել փողոցային առաջին նավթային լապտերները։
Օլե Ռյոմեր դան․՝ Ole Christensen Rømer | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1644[1][2][3][…] Օրհուս, Դանիա |
Մահացել է | սեպտեմբերի 19, 1710[1][2][3][…] (65 տարեկան) Կոպենհագեն |
Բնակության վայր(եր) | Կոպենհագեն |
Քաղաքացիություն | Դանիա |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | աստղագետ, ֆիզիկոս, մաթեմատիկոս, համալսարանի դասախոս, դատավոր, գյուտարար և ոստիկան |
Հաստատություն(ներ) | Կոպենհագենի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան և Aarhus Katedralskole? |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն[1] |
Ամուսին(ներ) | Anne Marie Bartholin? |
Ստորագրություն | |
Ole Rømer Վիքիպահեստում |
Օլե Ռյոմերը ծնվել է 1644 թվականի սեպտեմբերի 25-ին Օրհուսում՝ վաճառական Քրիստեն Պեդերսենի (մահացել է 1663 թվականին) և Աննա Օլուֆսդաթեր Սթորմի ընտանիքում։ 1642 թ.-ից Քրիստեն Պեդերսենը սկսել է օգտագործել Ռյոմեր անունը, ինչը նշանակում էր, որ նա Դանիայի Ռյոմո կղզուց է, Ռյոմեր անունը նրան հնարավորություն էր տալիս տարբերվել Քրիստեն Պեդերսեն անունով մի քանի այլ մարդկանցից[4]։
Մինչև 1662 թվականը Օլե Ռյոմերի գտրառումները քիչ են, այդ ընթացքում նա ավարտել է հին Օրհուսի Մայր տաճարային դպրոցը(Aarhus Katedralskole) և տեղափոխվել Կոպենհագեն և ընդունվել Կոպենհագենի համալսարան։ Նրա մենթորը համալսարանում եղել է Ռասմուս Բարտոլինը, ով 1668 թվականին հրապարակել է իսլանդական սպաթի (կալցիտի) լույսի կրկնակի բեկման իր հայտնագործությունը, այդ ընթացքում Ռյոմերն ապրում էր նրա տանը։ Ռյոմերն ունեցել է բոլոր հնարավորությունները մաթեմատիկայի և աստղագիտության ուսումնասիրման համար՝ օգտագործելով Տիխո Բրահեի իրականացրած աստղագիտական դիտարկումները. դրանք Բարտոլինին հանձնարարված առաջադրանքներ էին հրապարակման համար[5]։
Ռյոմերն աշխատել է Ֆրանսիայի կառավարությում. Լուի XIV-ը վարձել է նրան, որպես ուսուցիչ Դաուֆինի համար, Ռյոմերն մասնակցել է նաև Վերսալի հոյակապ շատրվանների կառուցմանը։
1681 թվականին Ռյոմերը վերադարձել է Դանիա և նշանակվել աստղագիտության պրոֆեսոր Կոպենհագենի համալսարանում, նույն թվականին ամուսնացել է Աննա Մարիա Բարտոլինի՝ Ռասմուս Բարտոլինի դստեր հետ։ Նա նաև ակտիվորեն դիտարկումներ է իրականացնել, ինչպես Ռունդետորնի համալսարանի աստղադիտարանում, այնպես էլ իր տանը՝ օգտագործելով ստեղծած և կատարելագործած գործիքները։ Ցավոք, նրա դիտարկումները չեն պահպանվել։ Դրանք կորել են 1728-ի Կոպենհագենի մեծ հրդեհի հետևանքով։ Այնուամենայնիվ, Ռյոմերի նախկին օգնականը՝ Պեդեր Հորբոուն, հավատարմորեն նկարագրել և գրել է Ռյոմերի դիտարկումների մասին։
Ռյոմերը մահացել է 1710 թվականին՝ 65 տարեկանում և թաղվել Կոպենհագենի տաճարում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.