ռուս, խորհրդային դերասանուհի, Անտոն Չեխովի կինը From Wikipedia, the free encyclopedia
Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովա (ռուս.՝ Ольга Леонардовна Книппер-Чехова, սեպտեմբերի 9, 1868[1], Գլազով, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 22, 1959[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937 թ.)։
Օլգա Կնիպպեր-Չեխովա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1868[1] |
Ծննդավայր | Գլազով, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 22, 1959[2][3][4] (90 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Աննա Կնիպպեր |
Ամուսին(ներ) | Անտոն Չեխով[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անտոն Չեխովի կինը։
1898 թ. ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն։ Առաջին ներկայացման մեջ (Ա. Կ. Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան») խաղացել է Իրինա թագուհու դերը։
Առաջինն է մարմնավորել չեխովյան կանանց կերպարները՝ Արկադինա («Ճայ», 1898 թ.), Ելենա Անդրեևնա («Քեռի Վանյա», 1899 թ.), Մաշա («Երեք քույր»), Ռանևսկայա («Բալենու այգին»), Սառա («Իվանով», երեքն էլ՝ 1901 թ.)։ Լավագույն դերերից են նաև Նաստյան, Ելենան (Մաքսիմ Գորկու «Հատակում», «Քաղքենիներ», 1902 թ.), Աննա Մաարը (Հաուպտմանի «Միայնակ մարդիկ», 1899 թ.)։ Սովետական շրջանում խաղացել է՝ կոմսուհի Չարսկայա («Հարություն», ըստ Լև Տոլստոյի, 1930 թ.), Պոլինա Բարդինա (Գորկու «Թշնամիներ», 1935 թ.) և այլն։ Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի (1943 թվական)։ Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովան Ռտնեսկայայի դերում (Ա. Չեխովի «Բալենու այգին », 1901 թվական)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.