From Wikipedia, the free encyclopedia
Օդափոխություն, կարգավորվող օդափոխանակություն շենքերում, ինչպես նաև այն ստեղծող տեխնիկական միջոցների համախումբ։ Նախատեսված է օդի անհրաժեշտ մաքրությունը, ջերմաստիճանը, խոնավությունն ու շարժունությունն ապահովելու համար։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Տարբերում են ներծծիչ, արտածծիչ, ընդհանուր փոխանակման, տեղային, բնական և մեխանիկական օդափոխություններ։
Բնակելի տներում առավել տարածված է խոհանոցներից և սանհանգույցներից բնական հարկադրումով (արտաքին օդը մտնում է պատուհանների փեղկերով, օդանցքներով են) արտածծիչ օդափոխանակություն։ Ժամանակակից արտադրական և հասարակական շենքերում լայնորեն կիրառվում է մեխանիկական հարկադրումով ներծծիչ-արտածծիչ օդափոխիչ։ Մի շարք դեպքերում ներծծիչ օդափոխիչը համատեղում են օդային ջեռուցման հետ, որի համար այն հանդերձվում է հզոր օդատաքացուցիչով։ Եթե շենքում օդի պարամետրերը մշտապես պետք է համապատասխանեն խիստ որոշակի պայմանների, ապա կիրառվում է օդի կոնդիցիոնում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 520)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.