Remove ads
ֆրանսիացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Քրիստիան Ժան-Մարի Կլավիե (ֆր.՝ Christian Jean-Marie Clavier, մայիսի 6, 1952[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասան, սցենարիստ, Ouille Production կինոստուդիայի ղեկավար։ Նա հանդիսատեսին հայտնի է «Սատանայի և հրեշտակի միջև», «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի», «Եկվորները» և «Լրտեսական կրքեր» ֆիլմերից։ Հիմնականում նրա ֆիլմի խաղընկերն է կա'մ Ժերար Դեպարդիեն, կա'մ Ժան Ռենոն։
Քրիստիան Կլավիե ֆր.՝ Christian Clavier | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1952[1][2][3][…] (72 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Կրթություն | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Պաստերի լիցեյ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Մարի-Ան Շազել |
Պարգևներ և մրցանակներ | |
Քրիստիան Կլավիեն ծնվել է 1952 թ.-ի մայիսի 6-ին, Փարիզում, ծառայողների ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Նեյի Սյուր Սենում գտնվող Լուի Պաստերի հեղինակավոր վարժարանում, որտեղ և ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մարի Անն Շազելի հետ։
Վարժարանն ավարտելուց հետո Կլավիեն երկու տարի սովորել է Փարիզի «Քաղաքական հետազոտությունների համալսարանում», ինչպես նաև մի քանի տարի եղել է ֆրանսիական կոմկուսի անդամ։ Թողնելով քաղաքականությունը և ուսումը, Կլավիեն իր ընկերների և կնոջ հետ «Կալոնա» սրճարան-թատրոնում բեմականացնում են «Այստեղ չկա Ժորժը» ներկայացումը։ Դրանից մի քիչ անց Քրիստիանին և Անն Մարիին հռչակում են որպես սրճարան-թատրոնների ամենաթեժ զույգ։
Քաղաքական հետազոտությունների համալսարանից հետո Կլավիեն սկսեց իր դերասանական կարիերան կատակերգական թատրոնի «Հիանալի ջոկատ» (ֆր.՝ Le Splendid) խմբում և մասնակցեց մեծ քանակությամբ կատակերգական ֆիլմերում։ Նույն այդ ժամանակահատվածում նա դերասանական վարպետություն սովորեց Ցիլի Չելթոն թատրոնում, որտեղ նա աշխատում էր Համլետի դերի վրա։
Նա հանրաճանաչ է դարձել «Եկվորները» ֆիլմում մարմնավորած միջնադարյան կատակերգական կերպարի՝ Ժակույի շնորհիվ։ Նրա «Okkkkkkkayyyyyyy!!!»-ը մեծ տարածում գտավ ֆիլմի նկարահանումից հետո։
«Եկվորները» ֆիլմից հետո նա դարձավ ճանաչված աստղ և նկարահանվեց այնպիսիս ֆիլմերում, որոնք են «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի», «Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա» ֆիլմերը, ինչպես նաև «Եկվորները» և «Եկվորները 2. Ժամանակի միջանցքները» ֆիլմերի ռեմեյկ հանդիսացող «Եկվորներն Ամերիկայում» ֆիլմը։ Նրա ուշագրավ ֆիլմերից են նաև «Սատանայի և հրեշտակի միջև» և «Նապալեոն» հեռուստասերիալը, որը չհավանեցին կինոքննադատները, բայց ֆիլմն արժանացավ Էմմի պատվավոր մրցանակի։ Նա նաև նկարահանվել է մի քանի այլ հեռուստասերիալներում։
Ավելի հիշարժան են դերասանական դուետները Ժան Ռենոյի («Եկվորները», «Եկվորները 2. Ժամանակի միջանցքները», «Եկվորներն Ամերիկայում», «Շոգեխաշուկ գործողությունը» և «Կորսիկացին») և Ժերար Դեպարդիեի հետ («Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի», «Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա» և «Սատանայի և հրեշտակի միջև»)։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1990 | Շոգեխաշուկ գործողությունը | L'opération Corned-Beef | Ժան Ժակուես Գրանիանսկի | Կատակերգություն | Ժան Մարի Պուարյե | Ժան Ռենո |
1991 | Դոկտոր Աֆելգլյուկի մասնագիտական գաղտնիքները | Les secrets professionnels du Dr Apfelglück | Լ'Ավոկատ | Կատակերգություն | Ալեքսանդր Կապոնե, Ստեֆան Կլավիե, ... | |
1991 | Պարտադիր չէ, որ մարդիկ միշտ անշնորհակալ լինեն | Les gens ne sont pas forcément ignobles | Պիեռ | Կատակերգություն | Բերնար Մյուրա | |
1992 | Թել թաթի վրա | Un fil à la patte | Ֆերնանդ դյու Բոիս դ'Էնժեն | Կատակերգություն | Մարիոն Սարո | |
1993 | Եկվորները | Les visiteurs | Ժակույ / Պրոսպեր լե Պուրինյե | Կատակերգություն Ֆենտեզի | Ժան Մարի Պուարյե | Ժան Ռենո |
1993 | Ոսկու ծարավ | La soif de l'or | Յուրբեն Դոնադյե | Կատակերգություն | Ժերար Ուրի | |
1994 | Շիկահերի վրեժը | La vengeance d'une blonde | Ժերար Բրեհա | Կատակերգություն | Ժանո Շվարց | Տիրի Լերմիթ |
1994 | Փառքի նենգությունը | Grosse fatigue | Քրիստեան Կլավիե | Կատակերգություն | Միշել Բլան | |
1995 | Սատանայի և հրեշտակի միջև | Les anges gardiens | հայր Էրվե Տարիան / իր պահապան հրեշտակը | Կատակերգություն | Ժան Մարի Պուարյե | Ժերար Դեպարդիե |
1996 | Խուճապ «Պլազա» հյուրանոցում | Panique au Plazza | Կատակերգություն | Ժան Մարի Պուարյե, Ռենո Լե Վամ Կիմ | ||
1997 | Սոլեյ քույրերը | Les soeurs Soleil | հանդիսատես | Կատակերգություն | Ժանո Շվարց | |
1998 | Եկվորները 2. Ժամանակի միջանցքները | Les couloirs du temps։ Les visiteurs 2 | Ժակույ / Պրոսպեր լե Պուրինյե | Կատակերգություն Ֆենտեզի | Ժան Մարի Պուարյե | Ժան Ռենո |
1999 | Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի | Astérix et Obélix contre César | Աստերիքս | Կատակերգություն | Կլոդ Զիդի | Ժերար Դեպարդիե Միշել Գալաբրյու Ռոբերտո Բենինյի Արիել Դոմբալ |
2000 | Քաջարիները | Les misérables | Թենարդյե | Դրամա Պատմական | Զոժե Դայան | Ժերար Դեպարդիե |
2001 | Եկվորներն Ամերիկայում | Just Visiting | Անդրե | Կատակերգություն Ֆենտեզի | Ժան Մարի Պուարյե | Ժան Ռենո Քրիստինա Էփլգեյթ |
2001 | Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա | Astérix & Obélix։ Mission Cléopâtre | Աստերիքս | Կատակերգություն | Ալեն Շաբա | Ժերար Դեպարդիե |
2002 | Նապալեոն | Napoléon | Նապալեոն | Պատմական Կենսագրական մինի սերիալ | Իվ Սիմոնո | Ժերար Դեպարդիե |
2003 | Համակրելի Ռիտան | Lovely Rita, sainte patronne des cas désespérés | Էդգար Լամարկ | Կատակերգություն | Ստեֆան Կլավիե | |
2004 | Վնասակար Ալբերտը | Albert est méchant | Պատրիկ Լեչաթ | Կատակերգություն | Էրվե Պալյու | |
2004 | Կորսիկացին | L' Enquête corse | Ռեմի Ֆռանսուա | Կատակերգություն Մարտական | Ալեն Բերբերյան | Ժան Ռենո |
2004 | Քաամելոտ | Kaamelott | իրավախորհրդատու | Ֆենտեզի Կատակերգություն Սերիալ | Ալեքսանդր Աստյե Ֆրանսուա Գերին | |
2005 | Փամփլիկ սինդրոմ | L' Antidote | ՋԱՄ | Կատակերգություն | Վինսենտ դե Բրյուս | Ժան Վիլրե |
2006 | Ուրախները և արևայրվածները | Les bronzés 3։ amis pour la vie | Ժերոմ Տարայրե | Կատակերգություն | Պատրիս Լեկոնտ | Տիրի Լերմիթ Օռնելա Մուտի |
2006 | Կրոնպրինց Ռուդոլֆ | Kronprinz Rudolf | փոխնախագահ Տաաֆե | Դրամա Կենսագրական | Ռոբերտ Դոնհելմ | |
2006 | Լրտեսական կրքեր | L'entente cordiale | Ֆրանսուա դե Լա Կոնշ | Կատակերգություն | Վինսենտ դե Բրյուս | Դանիել Օթոյ |
2007 | Չկա սեր, չկա փող | Le prix à payer | Ժամ Պիեռ Մենանդ | Կատակերգություն | Ալեքսանդրա Լեքլեր | |
2007 | Կարմիր հոթելը | L'auberge rouge | Պիեռ Մարտին | Կատակերգություն | Ժերար Կրավչիկ | |
2008 | Ենթադրյալ հիվանդը | Le malade imaginaire | Արգան | Կատակերգություն | Քրիստեան դե Շալոնժ | |
2009 | Սուրբ Վիկտորիա | La sainte Victoire | Վինսենտ Քլուզել | Դրամա | Ֆրանսուա Ֆավր | |
2009 | Բուրժացի ազնվականը | Le bourgeois gentilhomme | Մոնսինյոր Ջորդան | Կատակերգություն | Քրիստեան դե Շալոնժ | |
2011 | ֆր.՝ La cage aux folles | La cage aux folles | Ջորջ | Դոմինիկ Տիլ | ||
2011 | Հայրիկներն առանց վատ սովորության | On ne choisit pas sa famille | Սեսար Բորնյոլի | Կատակերգություն Արկածային | Քրիստեան Կլավիե | Ժան Ռենո |
2013 | Ուսուցիչները | Les profs | Սերջե Տիրոկուլ | Պիեռ Ֆրանսուա Մարտեն-Լավալ | Պիեռ Ֆրանսուա Մարտեն-Լավալ | |
2014 | Եկվորները 3 | Les visiteurs 3 | Ժակույ / Պրոսպեր լե Պուրինյե | Կատակերգություն Ֆենտեզի | Ժան Մարի Պուարյե | Ժան Ռենո |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.