Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քվանտային թվեր, քվանտային մեխանիկայում միկրոսկոպական օբյեկտի որևէ քվանտային փոփոխականի թվային արժեքն է (տարրական մասնիկի, միջուկի, ատոմի և այլն), որը բնութագրում է մասնիկի վիճակը։ Քվանտային թվերի նպատակն է ամբողջությամբ բնութագրել մասնիկի քվանտային վիճակը։ Որոշ քվանտային թվեր կապված են տարածությունում մասնիկի շարժման հետ և բնութագրում են մասնիկի ալիքային ֆունկցիայի տեսակը։
Քվանտային թվերն են՝ գլխավոր , ուղեծրային (օրբիտալային) , մագնիսական և սպինային : Միջուկային ֆիզիկայում օգտագործվում են իզոսպին, իսկ տարրական մասնիկների ֆիզիկայում առաջանում է գունային լիցք, c-քվարկ և t- քվարկ քվանտային թվերը[1]։
Գլխավոր քվանտային թիվը որոշում է էլեկտրոնի ընդհանուր էներգիան և հեռավորությունը միջուկից (էներգիական մակարդակի համարը)։ Այն ընդունում է ամբողջ արժեքներ = 1,2,3,....
Ուղեծրային քվանտային թիվը որոշում է ատոմի ուղեծրի ձևը։ Այն կարող է ընդունել 0-ից մինչև n-1 ամբողջ թվով արժեքներ (=0, 1, 2,... n-1 )։ -ի ամեն մի արժեքի համապատասխանում է ուղեծրի որոշակի ձև։
Մագնիսական քվանտային թիվը ցույց է տալիս մագնիսական կամ էլեկտրական դաշտի ազդեցությամբ տարածությունում ուղեծրի կողմնորոշումը։ Այն ընդունում է +-ից մինչև -`ներառյալ 0։ օրինակ, երբ =1, -ը ընդունում է 3 արժեք =-1,0,1
սպինային քվանտային թիվը կարող է ընդունել միայն երկու արժեք` - կամ + : Դրանք համապատասխանում են էլեկտրոնի սեփական մագնիսական մոմենտի (սպին) երկու հակազուգահեռ արժեքների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.