Քուինսթաուն (Նոր Զելանդիա)
քաղաք Նոր Զելանդիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Նոր Զելանդիայում From Wikipedia, the free encyclopedia
Քուինսթաուն, քաղաք-հանգստավայր Օտագոյում, Նոր Զելանդիայի հարավային կղզու հարավարևմտյան մասում։ Այն ունի 14,300 քաղաքային բնակչություն (Հունիս, 2016), ինչը նրան դարձնում է Նոր Զելանդիայի մեծությամբ 27-րդ քաղաքը[2]։ 2016 թվականին այն անցավ Օամարուն՝ դառնալով երկրորդ ամենամեծ քաղաքը Օտագոում Դունեդինից հետո։ Այն կառուցված է Վակատիպու լճի Քուինսթաուն ծովախորշի շուրջը, լիճ որը ունի երկար, բարակ անգլերեն z տառի ձևը և կազմավորվել է սառցադաշտային գործընթացներից և որտեղից երևում են մոտակա այնպիսի լեռներ ինչպիսիք են Ռեմարկբլսը, Սեսիլ գագաթը, Վոլթեր գագաթը և հենց քաղաքի վերևում գտնվող Բեն Լոմոնդ և Քուինսթաուն լեռները։ Քուինսթաուն լճային շրջանը ունի 8,704,97 քառակուսի կիլոմետր տարածք։ Ըստ 2016 թվականի մարդահամարի քաղաքը ունի 34,700 բնակիչ[2]։ Հարևան քաղաքներն են Արրոութաունը,Գլենորչը, Քինգսթոնը, Վանական, Ալեքսանդրիան և Քրոմվելը։ Ամենամոտ քաղաքներն են Դունեդինը և Ինվերքարգիլը։ Քուինսթաունը հայտնի է տուրիզմով որը ունի առեվտրային ուղղվածություն, հատկապես արկածային և լեռնադահուկային տուրիզմով[3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Քուինսթաուն | ||
Երկիր | Նոր Զելանդիա | |
Համայնք | Queenstown-Lakes District? | |
Հիմնադրված է | հունվար 1863 թ. | |
Բնակչություն | ▲29 000 մարդ (հունիս 2023)[1] | |
Հեռախոսային կոդ | 03 | |
Փոստային դասիչ | 9300 | |
Պաշտոնական կայք | queenstownnz.co.nz | |
| ||
Տարածքը հայտնաբերվել և առաջինը բնակեցվել է մաորիների կողմից, նախքան այլ բնակիչների ժամանելը։ Առաջին ոչ մաորին ով տեսել է Վակատիպու լիճը եվրոպացի Նաթանել Չալմերսն էր, ում ուղեկիցն էր Ռեկոն՝ Տուտուրաուների ցեղապետը, 1853 թվականին[4]։ Կան բազմաթիվ ապացույցներ որ այդտեղ բնակվել են ավստրալիական տարբեր ցեղեր, բայց երբ 1860-ականներին եվրոպացի գաղթականները ժամանեցին այդ բնակավայր այն այլևս բնակեցված չէր[3]։
Եվրոպացի հետազոտողներ Վիլլիամ Գիլբերտ Ռիզը և նիքոլաս Տունզելմանը առաջին ոչ-աբորիգեններն էին, ովքեր հաստատվել են տարածաշրջանում։ Ռիզը ստեղծեց ագարակ Քուինստաուն քաղաքի այժմյան կենտրոնում 1860 թվականին, բայց Արոու Ռիվերում ոսկու հայտնաբերումը ոգեշնչեց Ռիզին իր բամբակի ֆերման դարձնել հյուրանոց, որը նա անվանեց Թագուհու ձեզքերը, որը հիմա հայտնի է Էիչարդտս անունով[5]։ Քուինսթաունի շատ փողոցներ կրում են ոսկու հանքաարդյունաբերության ժամանակաշրջանի անուններ և որոշ պատմական կառույցներ դեռևս պահպանվում են։
Քաղաքի անվան ծագումնաբանության վերաբերյալ կան մի քանի վարկածներ, բայց հետևյալը ամենահավանականն է։ Երբ Վիլիամ Ռիզը առաջինը ժամանեց տարածաշրջան և կառուցեց իր ագարակը, տարածքը հայտնի էր Կայարան անվանումով, չնայած հանքափորները շուտով այն անվանեցին Ճամբար 1860 - 1862 թվականներին։ Հանքափորները և հատկապես իռլանդացիները մեծ հետաքրքրություն ունեին արարողության նկատմամբ որը տեղի էր ունենում Իռլանդիայի Քոուվ քաղաքում, և որը 1850 թվականին վերանվանվեց Քուինսթաուն ի պատիվ Վիկտորիա թագուհու[6]։ 1863 թվականին հանրային հավաք կազմակերպվեց քաղաքը վերանվանելու նպատակով, որի ժամանակ քաղաքին տրվեց Քուինսթաուն անվանումը։ Մաորիների անվանում քաղաքի համար նշանակում է մակերեսային ծովածոց[3]։
Քուիսթաուն քաղաքը գտնվում է Վակատիպու լճի ափին, որը Նոր Զելանդիայի մեծությամբ 3-րդ լիճն է։ Այն համեմատաբար քիչ բարձրություն ունի դակուկասահքի և սնոուբորդինգի կենտրոնի համար, քանի որ լճի ափy այն ծովի մակարդակից բարձր է ընդամենը 310 մետր, բայց համապատասխանում է լեռներում։ Այնտեղ կան իրար մոտ դասավորված կիրճեր և մի քանի մարգագետիններ գյուղատնտեսության համար։
Կենտրոնական Քուինսթաունը պարունակում է շատ բիզնես կենտրոններ և բնակելի շենքեր բայց այն ունի նաև մեծ քանակությամբ արվարձաններ, ինչպիսիք են՝ Ֆերնհիլը, Սանշայն Բեյը, Քուինսթաուն Հիլը, Գօլդֆիլդ Հեիթսը, Արթուրս Փոինթը և Ֆրանկթոնը։
Իր մակարդակից 310 մետր բարձրություն ունենալու և լեռներով շրջապատված լինելու պատճառով այն ունի ծովային կլիմա[7]։ Ամառը ունի երկար տաք օրեր և ջերմաստիճանը կարող է հասնել 30 աստիճանի, իսկ ձմռանը ցուրտ է, հաճախակի ձյան տեղումներով, չնայած ձյունy երկար չի մնում մակերեսի վրա։ Բայց Քուինսթաունի այն հատվածը որը համապատասխանում է կենտրոնական Օնտագոյին համեմատաբար շատ են անձրևի տեղումները։ Ամենաբարձր գրանցված ջերմաստիճանը 34,1 աստիճանն է, իսկ ամենացածրը՝ -8,4-ը[8]
Queenstown (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 21.8 (71.2) |
21.8 (71.2) |
18.8 (65.8) |
15.0 (59) |
11.7 (53.1) |
8.4 (47.1) |
7.8 (46) |
9.8 (49.6) |
12.9 (55.2) |
15.3 (59.5) |
17.1 (62.8) |
19.7 (67.5) |
15.0 (59) |
Միջին օրական °C (°F) | 15.8 (60.4) |
15.6 (60.1) |
13.0 (55.4) |
9.7 (49.5) |
7.0 (44.6) |
4.1 (39.4) |
3.0 (37.4) |
5.0 (41) |
7.7 (45.9) |
9.8 (49.6) |
11.6 (52.9) |
14.0 (57.2) |
9.7 (49.5) |
Միջին ցածր °C (°F) | 9.8 (49.6) |
9.4 (48.9) |
7.2 (45) |
4.3 (39.7) |
2.3 (36.1) |
−0.3 (31.5) |
−1.7 (28.9) |
0.2 (32.4) |
2.5 (36.5) |
4.3 (39.7) |
6.0 (42.8) |
8.3 (46.9) |
4.4 (39.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 64.7 (2.547) |
50.3 (1.98) |
53.4 (2.102) |
56.2 (2.213) |
68.5 (2.697) |
71.5 (2.815) |
50.3 (1.98) |
66.2 (2.606) |
62.4 (2.457) |
66.4 (2.614) |
63.6 (2.504) |
75.3 (2.965) |
748.9 (29.484) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 7.2 | 6.2 | 7.4 | 7.4 | 9.0 | 9.2 | 6.9 | 9.1 | 8.5 | 8.8 | 7.6 | 9.6 | 96.9 |
% խոնավություն | 70.2 | 74.3 | 75.8 | 78.4 | 81.1 | 83.8 | 83.3 | 80.5 | 73.1 | 70.9 | 67.5 | 69.4 | 75.7 |
Միջին ամսական արևային ժամ | 230.3 | 207.3 | 187.0 | 145.4 | 87.8 | 71.8 | 88.3 | 120.0 | 153.6 | 197.7 | 216.6 | 223.5 | 1929,2 |
աղբյուր: NIWA Climate Data[9] |
Բնակելի տները Քուինսթաունում բավական թանկ են, շնորհիվ նրա որ այն տուրիստական քաղաք է,առկա է հողատարածքի պակասություն և այն ցանկալի է ներդրողների և արտասահմանցիների համար։ Քուինսթաունը համարվում է Նոր Զելանդիայի ամենադժվարամատչելի վայրը անշարժ գույք գնելու համար[10][11]։ 2016 թվականին տան միջին գինը Քուինսթաունում դարձել է 1 միլիոն նորզելանդական դոլլար[12]։
Բնակչության աճով Քուինսթաունը առաջինն է Նոր Զելանդիայում՝ տարեկան 7,1 %։ Աշխատանքների մեծամասնությունը վերաբերում են զբոսաշրջությանը և բնակեցմանը[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.