Map Graph

Քուինսթաուն (Նոր Զելանդիա)

քաղաք Նոր Զելանդիայում

Քուինսթաուն, քաղաք-հանգստավայր Օտագոյում, Նոր Զելանդիայի հարավային կղզու հարավարևմտյան մասում։ Այն ունի 14,300 քաղաքային բնակչություն, ինչը նրան դարձնում է Նոր Զելանդիայի մեծությամբ 27-րդ քաղաքը։ 2016 թվականին այն անցավ Օամարուն՝ դառնալով երկրորդ ամենամեծ քաղաքը Օտագոում Դունեդինից հետո։ Այն կառուցված է Վակատիպու լճի Քուինսթաուն ծովախորշի շուրջը, լիճ որը ունի երկար, բարակ անգլերեն z տառի ձևը և կազմավորվել է սառցադաշտային գործընթացներից և որտեղից երևում են մոտակա այնպիսի լեռներ ինչպիսիք են Ռեմարկբլսը, Սեսիլ գագաթը, Վոլթեր գագաթը և հենց քաղաքի վերևում գտնվող Բեն Լոմոնդ և Քուինսթաուն լեռները։ Քուինսթաուն լճային շրջանը ունի 8,704,97 քառակուսի կիլոմետր տարածք։ Ըստ 2016 թվականի մարդահամարի քաղաքը ունի 34,700 բնակիչ։ Հարևան քաղաքներն են Արրոութաունը,Գլենորչը, Քինգսթոնը, Վանական, Ալեքսանդրիան և Քրոմվելը։ Ամենամոտ քաղաքներն են Դունեդինը և Ինվերքարգիլը։ Քուինսթաունը հայտնի է տուրիզմով որը ունի առեվտրային ուղղվածություն, հատկապես արկածային և լեռնադահուկային տուրիզմով։

Read article
Պատկեր:Queenstown_from_Bob's_Peak.jpgՊատկեր:New_Zealand_location_map.svgՊատկեր:Queenstown-NZ-Mall.jpgՊատկեր:Queenstown_&_Remarkable_Mountains.jpgՊատկեր:Ledge_Bungy,_Queenstown,_New_Zealand_01.jpgՊատկեր:The_Remarkables,_New_Zealand,_Australasia.jpg