Քելի Փրեսթոն
From Wikipedia, the free encyclopedia
Քելի Փրեսթոն (անգլ.՝ Kelly Preston, իրական անունը՝ Քելի Կամալելեխուա Սմիթ (անգլ.՝ Kelly Kamalelehua Smith, հոկտեմբերի 13, 1962[1][2], Հոնոլուլու, ԱՄՆ - հուլիսի 12, 2020[3][4][5], Քլիրուոթեր, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։
![]() անգլ.՝ Kelly Preston | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1962[1][2] |
Ծննդավայր | Հոնոլուլու, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 12, 2020[3][4][5] (57 տարեկան) |
Մահվան վայր | Քլիրուոթեր, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[6] |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Կիրառական արվեստների USC դպրոց և Pembroke School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Սաենթոլոգիա |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Linda Kamalalehua Reynolds? |
Ամուսին(ներ) | Ջոն Տրավոլտա և Քևին Գեյջ |
Երեխա(ներ) | Էլլա Բլյու Տրավոլտա և Ջեթ Տրավոլտա |
kellypreston.com | |
Կենսագրություն
Քելի Կամալելեխուա Սմիթը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 13–ին, Հոնոլուլուում։ Նրա հայրը, որն աշխատել էր գյուղատնտեսական ընկերությունում, ջրախեղդ էր եղել, երբ Քելին երեք տարեկան էր, իսկ մայրը՝ Լինդան, որը հոգեբանական առողջության կենտրոնի տնօրենն էր, ավելի ուշ ամուսնացել էր Փիթեր Պելզիսի հետ, որը հայրություն էր արել ապագա դերասանուհուն։ Հենց խորթ հոր ազգանունով է Քելին հայտնի եղել իր կարիերայի սկզբում։ Քելին ունի խորթ եղբայր՝ Քրիս Պելզիսը։
Մանկության տարիներին Քելին ապրել է Իրաքում և Ավստրալիայում։ Ավստրալիայում նա ստացել է միջնակարգ կրթություն և վերադարձել ԱՄՆ։
Կարիերա
Քելին առաջին անգամ նկարահանվել է «Հանուն սիրո և պատվի» հեռուստասերիալում (1983)։ Իր հաջորդ աշխատանքներում Քելին տիրապետում էր կատակերգական ֆիլմերի դերասանուհու արժանիքներին, իսկ «52 Pick Up» ֆիլմում չկարողացավ ցույց տալ իր մելոդրամատիկ տաղանդը։
Նրան մեծ հաջողություն բերեց «Երկվորյակներ» ֆիլմը (1988), որտեղ նա նկարահանման հրապարակում հանդես էր գալիս Դենի Դե Վիտոյի և Առնոլդ Շվարցենեգերի հետ։ Հենց այդ դերը, չնայած նրա անկարևորությանը, ճանապարհ բացեց նրա համար Հոլիվուդում։ Երիտասարդ հասակում նա հանդիպեց Ջորջ Քլունիի հետ, ում նվիրել է ընտանի խոզ, Մաքս անունով։
«Ամերիկյան ժամեր» ֆիլմը, որը նկարահանվել էր կաբելային հեռուստաընկերության համար, Քելիին դասեց մի շարք երիտասարդ հայտնի դերասանուհիների շարքին։
2004 թվականին Քելի Փրեսթոնը նկարահանվել է She Will Be Loved երգի տեսահոլովակում (Maroon 5)։
Անձնական կյանք
1985-1987 թվականներին Քելին ամուսնացել է դերասան Քևին Գեյջի հետ[7]։
1991 թվականին ամուսնացել է դերասան Ջոն Տրավոլտայի հետ[8]։ Նրանք ունեցել են երեք երեխա։
Ֆիլմագրություն
- 1983 — Metalstorm: The Destruction of Jared-Syn — Դիանա
- 1983 — Christine — Ռոզաննա
- 1983 — For love and honor
- 1983 — 10 to Midnight
- 1985 — Secret Admirer
- 1985 — Mischief
- 1986 — 52 Pick-Up
- 1986 — SpaceСamp
- 1987 — Love at Stake
- 1988 — Tiger’s Tale
- 1988 — Spellbinder Միրանդա Ռիդ
- 1988 — Twins — Մարին Մեյսոն
- 1989 — Experts
- 1990 — Tales from the Crypt — Լինդա
- 1991 — Run
- 1991 — The Perfect Bride
- 1992 — Only You — Ամանդա Հյուզ
- 1993 — American Clock
- 1994 —Cheyenne Warrior — Ռեբեկա Քարվեր
- 1994 — Love Is a Gun
- 1994 — Double Cross
- 1995 —Waiting to Exhale
- 1995 — Mrs. Munck
- 1995 — Little Surprises
- 1996 — Jerry Maguire
- 1996 — From Dusk Till Dawn — Քելի
- 1996 — Curdled — Քելի Հոգ
- 1996 — Citizen Ruth
- 1997 — Nothing To Lose — Աննա Բին
- 1997 — Addicted to Love — Լինդա
- 1998 — Jack Frost
- 1998 — Holy Man
- 1999 — For Love of the Game
- 2000 — Battlefield Earth
- 2001 — Daddy and Them
- 2003 — Cat in the Hat — Ջոան Ուոլդեն
- 2003 — What a Girl Wants — Լիբի Ռեյնոլդս, Դաֆնայի մայրը
- 2003 — View from the Top — Շերի
- 2004 — Return to Sender — Սյուզան Քենան
- 2004 — Eulogy — Լյուսի Քոլինզ
- 2005 — Sky High
- 2006 — Broken Bridges
- 2007 — Death Sentence — Հելեն
- 2009 — Old Dogs — Վիկի
- 2010 — The Last Song — Քիմ Միլեր
- 2010 — Casino Jack — Պեմ Աբրամոֆ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.